Հիլսբորո (գետ)

Հիլսբորո
Բնութագիր
Երկարություն45
Ավազանի մակերես350 կմ²
Գետաբերանի տեղակայումCharlottetown Harbour?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերHornes Creek?
ԵրկիրԿանադաԿանադա
ԵրկրամասԷդուարդ արքայազնի կղզի

Հիլսբորո (անգլ.՝ Hillsborough River), գետ Քուինս շրջանում և Էդուարդ արքայազնի կղզում (Կանադա)։ Գետի երկրորդ անվանումը Իսթ Ռիվեր է (անգլ.՝ East River

Աշխարհագրություն

Գետը սկիզբ է առնում Էդուարդ արքայազնի կղզու հյուսիսային ափից ոչ հեռու գտնվող Հեդ օֆ Հիլսբորոյից, որը հիմնականում հոսում է հարավ-արևմուտքով, Շառլոթաուն գավառական քաղաքի մոտով, թափվում է Շառլոթաուն Հարբոր ծոցում և առաջանում է երեք գետերից՝ Հիլսբորոյից (Իսթ Ռիվեր), Յորքից (Նորթ Ռիվեր) և Էլիոթից (Ուեսթ Ռիվեր)։ Շառլոթաուն Հարբորը ջրանցքով կապված է Նորթամբերդլենի ծոցին, որը պատկանում է Սուրբ Լավրենտիոս ծոցի ջրավազանին։ Գետը կղզին բաժանում է երկու մասի, որը դարեր շարունակ եղել է տրանսպորտային հարմար ճանապարհ։ Գետի գրեթե 75%-ը ունի մակընթացային ազդեցություն (մինչև Մաունթ Սթյուարտ)։ Գետը ունի կիլոմետր երկարությամբ գետաբերան։

Բնություն

Հիլսբորոյի ջրավազանը, որտեղ կան աղի և քաղցրահամ ջրեր, տալիս է բնական միջավայր վայրի կենդանիների համար։ Այսեղ հիմնականում շատ են ջրային թռչունները, մշկառնետները և աղվեսները։ Գլենֆանան կղզում բնակվում են հարյուրավոր զույգ կապույտ ձկնկուլներ։ Ջրերում բնակվում են ոչ միայն քաղցրահամ ջրերում ապրող, այլ նաև ծովային ձկներ, այդ թվում՝ իշխանը, բծավոր պերկեսը, եվրոպական սաղմոնիկը, թյունոսը և օձաձուկը։

Գետավազանում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ որտեղ աճում են հասուն կարմիր կաղնիները։ Հիլսբորոյի ավազանում նաև աճում են 57 հազվագյուտ տեսակի անոթավոր բույսեր։

1997 թվականին Հիլսբորո գետը ներգրավվել է Կանադայի մեծ գետերի ցանկին (Canadian Heritage Rivers)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names DatabaseNatural Resources Canada.
  2. Toporama
  3. «Հիլսբորո գետի սխեման». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  4. «Canadian Heritage Rivers — Hillsborough River». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  5. «Canadian Encyclopedia. Canadian Heritage Rivers». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլսբորո (գետ)» հոդվածին։