Մեհմեդ Աքիֆ Էրսոյ թուրքերեն՝ Mehmet Akif Ersoy | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1873 |
Ծննդավայր | Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1936 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Edirnekapı Martyr's Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Կրթություն | Վեֆայի ավագ դպրոց և Halkalı Ziraat Mekteb-i Âlisi? |
Ուշագրավ աշխատանքներ | Safahat? և Անկախության երթ |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Պարգևներ | |
Mehmet Âkif Ersoy Վիքիպահեստում |
Մեհմեդ Աքիֆ Էրսոյ (թուրքերեն՝ Mehmet Akif Ersoy, դեկտեմբերի 20, 1873, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 27, 1936, Ստամբուլ, Թուրքիա), օսմանյան պոետ, անասնաբույժ, մանկավարժ, կրոնական տեսաբան, լողորդ և պատգամավոր։ Էրսոյը Թուրքիայի օրհներգի բառերի հեղինակն է, ինչպես նաև առաջիններից մեկն է, ով ժամանակակից թուրքերեն է թարգմանել Ղուրանը։ Էրսոյը համարվում է Թուրքիայի անկախության պատերազմի առաջամարտիկներից մեկը։ Նրա անունով Բուրդուրում գործում է համալսարան։ 1983- 1989 թվականներին թուրքական 100 լիրա թղթադրամի վրա պատկերված է եղել Մեհմեդ Աքիֆ Էրսոյը։
Նրա հայրը ազգությամբ ալբանացի է եղել, իսկ մայրը՝ Բուխարայի ուզբեկ։ Դեռ դպրոցական տարիներին Մեհմեդ Աքիֆ Էրսոյը սկսել է բանաստեղծություններ գրել։ 1889-1893 թվականներին սովորել է անասնաբուժական քոլեջում։ Իր առաջին բանաստեղծությունները նա հրապարակել է թերթում, այնուհետև 10 տարի ոչինչ չի հրապարակել։ 1898 թվականին ամուսնացել է։ 1906 և 1907 թվականներին դասավանդել է գյուղական դպրոցներում։ 1908 թվականին թերթերում հրապարակել է եգիպտացի բանաստեղծների բանաստեղծությունների թուրքերեն թարգմանությունները։ 1913 թվականին երկու ամսով մեկնել է Եգիպտոս։ Տարվա վերջին հեռացել է անասնաբուժական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և շարունակել գրականություն դասավանդել։ Եղել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ։
Թուրքիայի ազգային օրհներգի բառերի համար հայտարարված մրցույթում հաղթել է Մեհմեդ Աքիֆ Էրսոյի գրած տեքստը։ Օրհներգի տեքստը 1921 թվականի մարտի 12-ին հաստատվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից։ 1930-ական թվականներին հիվանդացել է լյարդի ցերոզով։ Մահացել է 1936 թվականի դեկտեմբերի 27-ին Ստամբուլում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Աքիֆ Էրսոյ» հոդվածին։ |
|