Մոդել (միջին ֆրանսերեն՝ modelle), մարդ, որն իր կերպարով ներկայացնում է, ցուցադրում է և գովազդում է առևտրային ապրանքներ (հիմնականում, հագուստ) կամ հանդես է գալիս որպես բնորդ այն մարդկանց համար, որոնք արվեստի գործեր են ստեղծում։
Տերմինի նշանակություններ
Մոդել տերմինն օգտագործվում է տարբեր ոլորտներում.
Նորաձևության մեջ մոդելը մարդ է, որը կրում և ցուցադրում է հագուստը ցուցադրությունների ժամանակ՝ ձգտելով ընդգծել այդ հագուստի բոլոր առավելությունները։ Մոդելը նաև մասնակցում է տվյալ հագուստի հետ կապված գովազդային նկարահանումներին և արտադրական գործընթացին՝ աշխատանքային փորձերի ժամանակ։ Մինչև ХХ դարի վերջը, XXI դարի սկիզբը օգտագործվել է ներկայումս քիչ օգտագործելի մանեկեն տերմինը։
Գովազդումֆոտոմոդել՝ պրոֆեսիոնալ մոդել, որը կեցվածք է ընդունում ամսագրերի, գովազդային հոլովակների, տեսահոլովակների համար։
Չպետք է շփոթել ֆոտոմոդելի և պոդիումային մոդելի մասնագիտությունները։ Ներկայումս դրանք գործունեության տարբեր ոլորտներ են, չնայած որ հաճախ ֆոտոմոդելները հանդես են գալիս նաև որպես պոդիումի մոդելներ։
Ֆոտոմոդել լինելու համար պետք է ունենալ խորեոգրաֆիկ և արտիստիկ պատրաստվածություն։
Տիպաբանություն
Մոդելների տիպերը.
Բարձր նորաձևության մոդել (անգլ.՝ high fashion model), մոդելի ամենաբացառիկ տիպը։
Տարիքը. 16—22 տարեկան
Հասակը. 175—180 սմ
Հագուստի չափսը 40—42
Կատարյալ պարամետրեր. 86 (կուրծք) — 60 (իրան) — 86 (կոնքեր)
Առաջին մանեկենուհիները հայտնվել են XIX դարի կեսին, Չարլզ Ֆրեդերիկ Ուորտի նորաձևության տանը, ընդ որում, որպես մանեկենուհի հաճախ հանդես է եկել մոդելյերի կինը։