Մոնպառնասի աշտարակ | |
ֆր.՝ tour Montparnasse | |
Տեղագրություն | Փարիզ, Ֆրանսիա |
Կառուցման ժամանակ | 1969-1972 |
Բարձրություն | |
---|---|
Տանիք | 210մ |
Վերջին հարկ | 59 |
Տեխնիկական պարամետրներ | |
Ճարտարապետ | Ջին Սուբո, Եվգենի Բեդուին, Ուրբաին Կասսան Լուիս Հոյմ դե Մարիեն |
Մոնպառնասի աշտարակ (ֆր.՝ tour Montparnasse), երկնաքեր, որ գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 15-րդ շրջանում։ Ունի 57 հարկ, բարձրությունը 210 մետր է։ Երկնաքերի կառուցումը տևել է 1969 թվականից մինչև 1972 թվականը։ Մոնպառնասի աշտարակը միակ երկնաքերն է, որը գտնվում է Փարիզի կենտրոնում, ոչ թե արվարձաններում։
Երկնաքերի վերին հարկերում գործում են սրճարան, հուշանվերների խանութ, դիտահրապարակ, որտեղից բացվում է քաղաքի մեծ մասն ընդգրկող համայնապատկեր։
Մոնոլիտ աշտարակի լավ չմշակված դիզայնը, նրա հսկայական չափերը, ինչպես նաև ճարտարապետական հակադրությունը Փարիզի պատմական կենտրոնի հետ դարձել են քննադատության առարկա, որի արդյունքում աշտարակի կառուցումից երկու տարի անց քաղաքում արգելվել է երկնաքերների կառուցումը։
Երկնաքերի դիզայնը նախորդեց այն միտմանը, որ ամեն գրասենյակ պետք է պատուհան ունենա. աշտարակի գրասենյակներից պատուհաններ ունեն միայն նրանք, որոնք տեղակայված են շենքի պարագծով։
Կա հեգնական արտահայտություն, որի համաձայն՝ Փարիզի ամենագեղեցիկ տեսարանը բացվում է այս երկնաքերի վերևից, քանի որ այդ դեպքում այն չի հայտնվում տեսադաշտում։ Համանման արտահայտություն վերագրվում է Գի դը Մոպասանին, որ նույն միտքն արտահայտում էր Էյֆելյան աշտարակի մասին։
Համաձայն «Վիրտուալ զբոսաշրջիկ» կայքի՝ զբոսաշրջիկների շրջանում անցկացված հարցումների՝ Մոնպառնասի աշտարակը ընդգրկվել է աշխարհի ամենատգեղ կառույցների ցանկում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպառնասի աշտարակ» հոդվածին։ |
|