Ոսպ

Ոսպ
Ոսպ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թիթեռնածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Ոսպ
Լատիներեն անվանում
Lens
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ոսպ (լատին․՝ Lens), միամյա բույս է, պատկանում է բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին միամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 6 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Բուսաբանական նկարազարդում

Արմատը իլիկաձև է, թույլ ճյուղավորված։ Ոսպի ցողունը չորսկողմանի է, բարակ, կանգուն, կամ քիչ թեքված, ճյուղավորվող, թավոտ։ Տերևները ձվաձև են կամ գծային։ Ծաղկակոթունը կրում է 1-4 մար ծաղիկներ, որոնք ունեն հինգ պսակաթերթ։ Պսակաթերիկները սպիտակ են, կապույտ, վարդագույն կամ մանուշակագույն։ Պտուղը ռոմբաձև է, տափակ, քիչ ուռուցիկ, մերկ, հասունացումից առաջ՝ մանուշակագույն։ Սերմերը տափակ են, ուռուցիկ, խոշոր կամ մանր, 2-9 մմ տրամագծով և լինում են կանաչ, մոխրագույն, գորշ, շագանակագույն ու սև։ Ոսպի սերմի միջուկը հիմնականում նարնջագույն է, հազվադեպ է լինում կանաչ գույնի։

Հայաստանում

Հայաստանում՝ 3 տեսակ՝

  • Ոսպ ոսպնյականման (L.ervoides),
  • Ոսպ արևելյան (L. orientalis),
  • Ոսպ ուտվող (L. culinaris)։

Առաջին երկուսը վայրի վիճակում հանդիպում են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերում (մինչև ստորին լեռնային գոտիներ)։ Աճում են անտառներում, ժայռաճեդքերում, չոր, քարքարոտ լանջերին։ Գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Ուտվող Ոսպ կարելի է մշակել գրեթե բոլոր մարզերում՝ մինչև վերին լեռն, գոտիները։

Քիմիական կազմ

Ոսպը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցային նյութեր, օսլա, ճարպ։ Սերմերը պարունակում են վիտամիններ, ճարպայուղեր և միկրոտարրեր։

Ոսպը բուսաբուժության մեջ

Բժշկության մեջ օգտագործվում են ոսպի սերմերը։

Հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, կերակրափողի խոցերի, հազի, խոցերի, աչքի, ականջի բորբոքումների, աչքի սպիտակափառության, բարորակ և չարորակ ուռուցքների, ոսկրացավի, լյարդի հիվանդությունների, մարսողական ուղու բորբոքումների, լուծի, ջրգողության բուժման համար։

Տեսակներ և ենթատեսակներ

Դասը ընդգրկում է 7 տեսակ։

Ծանոթագրություններ

  1. Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր. Երևան: «Լույս». էջ 158.
  2. The Plant List: Lens

Գրականություն

  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 191. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսպ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսպ» հոդվածին։