Պրոդիկոս

Պրոդիկոս
հին հունարեն՝ Πρόδικος
Անիբալե Կարաչիի «Հերկուլեսի ընտրությունը» նկարում պատկերված է Պրոդիկուսի պատմած առակը
1596 թվական
Ծնվել էմոտ մ. թ. ա. 460 կամ մ. թ. ա. 464 Իուլիս, Հունաստան
Մահացել էմոտ մ. թ. ա. 380 Աթենք
ՔաղաքացիությունԻուլիս
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունՍոփեստություն և նախասոկրատյան փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա և դիվանագետ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)դեսպան
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ԱշակերտներՔսենոֆոն, Theramenes? և Isocrates?

Պրոդիկոս (հին հունարեն՝ Πρόδικος, ծնվ.՝ մոտ մ. թ. ա. 460 կամ մ. թ. ա. 464, Իուլիս, Հունաստան - մոտ մ. թ. ա. 380, Աթենք), հույն փիլիսոփա Կոս կղզուց։ Սոկրատեսի օրոք եղել է ավագ սոփեստներից մեկը և Պլոտարգոսի կրտսեր ժամանակակիցը։ Նա Կոս կղզուց ժամանել է Աթենք որպես դեսպան և ճանաչվել է հռետոր և ուսուցիչ։ Պլատոնը մեծ հարգանքով է վերաբերվում նրան, քան մնացյալ սոփեստներին, և մի քանի երկխոսություններում պլատոնական Սոկրատեսը համարվում է Պրոդիկոսի ընկերը։ Պրոդիկոսը իր կրթական ծրագրում մեծ տեղ է տվել լեզվաբանությանը և էթիկային։ Իր «Հերակլեսը խաչմերուկում» ճառերից մեկի բովանդակությունը հանրաճանաչ է մինչ օրս։ Նա նաև ներկայացրել է կրոնի ստեղծման մասին տեսությունը։

Կենսագրություն

«Հերակլեսը խաչմերուկում», նկարիչ՝ Հենրիխ Տիչբեյն, 1779 թվական

Պրոդիկոսը ծագումով Յուրադա (հուն․՝ Ιουλίδα) քաղաքից է, Սիմոնիդես Քիոսացու բարեկամն է համարվում, նա բնութագրում էր նրան, որպես անձի, ում կարելի է նմանվել։ Պրոդիսկոսը հաճախ էր գնում Աթենք իր հայրենի քաղաքի գործերը անցկացնելու նպատակով և ուշադրություն էր գրավում իր հռետորությամբ, չնայած ուներ ցածր ձայն։ Պլուտարքոսը նկարագրում էր նրան որպես բարեկազմ և ֆիզիկապես թույլ մարդու, Պլատոնը նույնպես ակնարկել է նրա թուլության և նրբության աստիճանի մասին ու պատճառը, որը հանգեցրել է դրան։ Ֆիլոստրատը (հին հունարեն՝ Φλάβιος Φιλόστρατος) մեղադրել է նրան ճոխության և ժլատության մեջ։ Պլատոնը իր «Պլոտարգորաս» անվամբ երկխոսությունում Պրոդիկոսին հիշատակել է, որ վաղ է տեղափոխվել Աթենք։ Նա հայտնվել է Եվրիպիդեսի դրամայում և «Ամպեր» կատակերգությունում, Արիստոֆանի «Թռչուններ» կատակերգույունում։ Ֆիլոստրատի հայտարարության համաձայն Պրոդիկոսը իր առաքինության և արատների մասին լեկցիան կարդացել է Թեբեում և Սպարտայում։

Պրոդիկոսը մտերիմ էր հանրաճանաչ փիլիսոփաների և մշակութային գործիչներից շատերի հետ` Սոկրատեսի, Քսենոփոնի, Կիրտեյի, Թուկիդիդեսի (հուն․՝ Θουκυδίδης), Թերամենի (հուն․՝ Θηραμένης), Եվրիպիդեսի, որոնք հարգում էին նրա տաղանդը։ Նրա աշակերտներն էին հռետորներ Թերեմենը (հին հունարեն՝ Θηραμένης) և Իսոկրատը (հին հունարեն՝ Ἰσοκράτης):

Մնացյալ սոփեստների համեմատ Պլատոնը իր երկխոսություններում Պրոդիկոսին հիշատակվել կամ ներկայացվել է հատուկ աստիճանի հարգանքի։ «Ամպեր» կատակերգությունում Արիստոֆանը ներողամիտ է վերաբերվում նրան, քան` Սոկրատեսի։

Պրոդիկոսին են վերագրում նաև «Հերակլեսը խաչմերուկում» այլաբանական պատմվածքը։

Հռետորաբանության վերաբերյալ փիլիսոփայական հայացքներ

Ինչպես շատ սոփեստներ, Պրոդիկոսը նույնպես սովորեցնում էր բանավեճի արվեստը։ Նրա առանձնահատկություններից է եղել հետաքրքրությունը դեպի բառերի նշանակությանը։ Զարգացնելով Պրոտոգորասի ճիշտ ճառերի մասին ուսմունքը, նա զբաղվում էր տարբեր ուղիղ և մոտավոր հոմանիշների (հարակից բառեր) հարցերով, բառերի իմաստավոր արժեքների, ինչպես նաև համանուններով։

Պրոդիկոսը իր մեթոդն անվանում էր «բառերի ճիշտ նշանակության մասին» (հուն․՝ ορθότης ὀνομάτων) ուսմունք։ Յուրաքանչյուր տերմինի ճշգրիտ նշանակությունը տալու ձգտումը հիշատակում է Սոկրատեսը մի քանի երկխոսություններում, օրինակ`

Այդ խոսքերին Պրոդիկոսը պատասխանեց`

-Ես կարծում եմ, հիասքանչ ես ասում դու, Կրիտեյ, նրանց, ում պատահել է գտնվելու այսպիսի քննարկումներին, անհրաժեշտ է լինել երկու զրուցակիցներին ծանոթ, այլ ոչ թե անտարբեր ունկնդիրներ, քանի որ դա միևնույն չէ։ Լսել անհրաժեշտ է երկուսին էլ, սակայն գնահատել տարբեր, ավելի իմաստունին անհրաժեշտ է գնահատել շատ, իսկ անփորձին՝ քիչ։ Ես նույնպես, Պրոտագորաս և Սոկրատ, խնդրում եմ ձեզ միմիանց զիջեք, կարելի է բանավիճել այդպիսի հարցերի մասին, սակայն ոչ վիճել։ Բանավիճումեն նույնիսկ ընկերները, որոնք լավ են վերաբերվում միմիանց, իսկ վիճում են հակառակորդները և թշնամիները։ Այդպես և կլիներ ձեզ մոտ հիասքանչ զրույց, իսկ դուք, զրուցակիցներ,մեզնից՝ ունկնդիրներից կարժանանաք մեծագույն գովասանքի, բայց ոչ փառաբանման, գովասանքը առաջանում է ունկնդրի հոգուց անկեղծորեն, առանց կեղծավորության, խոսքով փառաբանումը հաճախ լինում է սուտ և հակասում է մարդկանց իրական կարծիքին, մյուս կողմից, և մենք՝ ունկնդիրներս այդպիսով կարժանանանք մեծագույն ուրախության, բայց ոչ վայելք, ուրախանալը բնորոշ է ճանաչելու ինչ-որ բան և մտքի օգնությամբ շփվելու բանականության հետ, իսկ վայելքը՝ նրան, ով մի բան է ուտում կամ այլ մարմանական հաճույք է զգում։

Պրոդիկոսի այլ խոսքերը մեծագույն գովասանքների արժանացավ շատերի կողմից։
- «Պրոտագորաս», Պլատոն (հատված` 337a-c)

Պլատոնը Պրոդիկոսի ուսումնասիրությունը նմանեցրել է Սոկրատեսի դեֆինիցիաների մասին ուսմունքի հետ և նախապատրաստական փուլ է համարել։ Հատկանշական ազդեցություն է ունեցել իրերի գոյության հարցում, դրանց տարբերությունը միմյանցից, փիլիսոփայական մտքի ուսումնասիրությունում «Ի՞նչ է դա» հարցի պատասխանում։

Պրոդիկոսը առաջինն էր, ով ցույց տվեց լեզվի վելուծության կարևորությունը տրամաբանության և փիլիոսփայության համար ամբողջությամբ։ Ուսումնասիրելով բանավեճի կանոնների թեման, նա ընդհուպ մոտեցել էր «Եթե p,ապա q» կեղծ թեզիսի ժծտման ընդհանուր ձևին` հակառակ օրինակի եղանակով։ Դիդիմ Կույրը (հին հունարեն՝ Δίδυμος ὁ Τυφλός) հիշատակել է Պրոդիսկոսի հետ հակասության անհնարինության մասին (հին հունարեն՝ οὐκ ἔστιν ἀντιλέγειν) քննարկումը, ինչպես Պրոտոգորասը և Արիստոֆանը։ Այդ առումով անհրաժեշտ է հասկանալ, որ հոմանիշ և նույն արմատ ունեցող բառերը, որոնք նման են իմաստով, կարող են ունենալ տարբեր ճշգրիտ նշանակություններ, և երբեմն հակասությունը հանդիսանում է երևակայական՝ հիմնվելով միայն բառախաղի վրա։ Այդպիսով, հավանական է, որ Պրոդիկոսը նույնպես հետաքրքրված էր տրամաբանությամբ։

Հայտնի է, որ Պրոդիկոսը բժիշկներին խորհուրդ է տվել բժշկության տերմինաբանության հարցերում, որն այդ ժամանակ նոր էր ձևավորվում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://e-ducation.datapeak.net/rhetoricians.htm
  2. 2,0 2,1 «Ксенофонт Афинский». ancientrome.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
  3. Энциклопедический словарь Ф.А. Брокгауза и И.А. Ефрона. Т. 25 (49). — СПб.: Типо-Литография И. А. Ефрона, 1898.  — С. 354.
  4. Философский словарь / авт.-сост. С. Я. Подопригора, А. С. Подопригора. — Ростов н/Д: Феникс, 2013. — С 353.
  5. 5,0 5,1 Философская энциклопедия. Т.4. — М.:  Советская энциклопедия, 1967. — 383 С.
  6. 6,0 6,1 Античная философия: Энциклопедический словарь. — М.: Прогресс-Традиция, 2008. — 896 С.
  7. Платон. Диалоги: Протагор, Большой Иппий, Иппий Меньший, Евтидем, Евтифрон, Апология Сократа, Критрон — М.: Академический Проект, 2011. — 351 С.
  8. Белкин М., Плахотская О. Словарь «Античные писатели» — СПб.: Изд-во «Лань», 1999. — 448 С.
  9. Антисери Д., Реале Дж. Западная философия от истоков до наших дней. I. Античность. — СПб.: Петрополис, 1997. — 336 С.
  10. Новая философская энциклопедия. В четырех томах. Т. III — Мысль, 2010. — С. 359.

Գրականություն

  1. Зайцев, Александр Иосифович Продик // Новая философская энциклопедия / Предс. научно-ред. совета Стёпин, Вячеслав Семёнович. — М.: Мысль, 2010. — ISBN 5-244-00961-3.