Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռեն | |||||
ֆրանսերեն Rennes | |||||
| |||||
Օպերայի թատրոն | |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Երկրամաս | Բրետան | ||||
Քաղաքապետ | Նատալի Ապպերե | ||||
Մակերես | 50,39 քառ. կմ կմ² | ||||
ԲԾՄ | 30 մետր մ | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 216000 մարդ մարդ (2007 թվական) | ||||
Ազգային կազմ | ֆրանսիացիներ | ||||
Տեղաբնականուն | ֆրանսիացի | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 35000, 35200 և 35700 | ||||
Պաշտոնական կայք | metropole.rennes.fr | ||||
| |||||
Ռեն կամ Ռենն (ֆրանսերեն՝ Rennes), քաղաք Ֆրանսիայում և Բրետան մարզի ադմինիստրատիվ կենտրոնըː Քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլլ և Վիլեն գետերի վրաː 2009 թվականի տվյալներով այստեղ է բնակվում 206 229 մարդ ː
Քաղաքի անվանումը եկել է կելտական ռեդոն ցեղից, ովքեր հնում ապրում էին այստեղː Ռեդոնների մայրաքաղաքը, ներկայիս Ռենը, գտնվում էր Արմորիկի հիմնական ճանապարհների հանգույցումː Ռենական թեմը հայտնի է 4-րդ դարիցː Միջնադարում Ռենի կառավարիչները վերցրեցին Նանտի կառավարիչներից Բրետանի կառավարման ղեկըː Ռենի և Նանտի միջև մրցակցությունը շարունակվում էր անգամ Բրետանի՝ Ֆրանսիայի կազմի մեջ մտնելուց հետո՝ 16-րդ դարի սկզբինː
Միջնադարյան Ռենը ոչնչացվել է 1720 թվականի մեծ հրդեհի հետևանքովː Քաղաքի կենտրոնը, վերակառուցված 18-րդ դարում, դասական ոճի է՝ լայն, իրար կպած փողոցներովː
Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ Ռենը ծառայել է որպես հարթակ՝ հեղափոխությանը առաջ մղելու համարː 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռենը ծանր հարվածներ է կրել ինչպես գերմանացիների, այնպես էլ սովետական զորքերի կողմիցː
Ռենում է գործում «Ստադ Ռեննե» ֆուտբոլային ակումբը։
Ղազախստան Ալմա-Ատա
Չեխիա Բրնո
Իռլանդիա Կորկ
Բելգիա Լյովեն
ԱՄՆ Ռոչեստեր
Ճապոնիա Սէնդայ
Ռումինիա Սիբիու
Վիետնամ Խյուէ
Միացյալ Թագավորություն Էկսետեր
Գերմանիա Էրլանգեն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեն» հոդվածին։ |
|