Ռոզի Վարդ

Ռոզի Վարդ
Ծնվել էնոյեմբերի 22, 1923(1923-11-22)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Թուրքիա
Մահացել էհունվարի 13, 2012(2012-01-13) (88 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա
ԳերեզմանCimetière Pasteur de Bagnolet
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Pierre Badel?
Պարգևներ և մրցանակներ

Ռոզի Վարդ իսկական անունը Նուարդ Մանուելյան (ֆր.՝ Rosy Varte,) (նոյեմբերի 22, 1923(1923-11-22), Կոստանդնուպոլիս, Թուրքիա - հունվարի 13, 2012(2012-01-13), Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա), հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն

Ծնվել է 1923 թվականին։ Ընտանիքը Ֆրանսիա բնակության է տեղափոխվել, երբ Ռոզին ընդամենը մի քանի շաբաթական էր։ Վարդը աշխատել է փարիզյան շատ թատրոններում։ Thеаtre national populaire-ում Ժան Վիլարի հետ 1958 թվականին բեմադրել է “Յուբյու արքան” ներկայացումը, որը համաշխարհային թատրոնի դասական գործ է դարձել։ 1971 թվականից Վարդը մշտապես համագործակցել է Ֆրանսիական կոմեդիայի թատրոնի («Կոմեդի ֆրանսեզ») հետ։ Ֆրանսիացի հանդիսատեսի լայն շրջանակներին Ռոզին հայտնի էր Maguy հեռուստասերիալում իր համանուն դերով։ 1985-1993 թվականներին նկարահանվել է Maguy-ի 333 սերիաներում։ Վարդը հայտնի է նաև ֆրանսիական կինոյի վարպետներ՝ ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վերնոյի, Կլոդ Սոտեի հետ իր համագործակցությամբ։

Հայ հանդիսատեսին Ռոզի Վարդը առավել հայտնի է խորհրդային կինովարձույթի ցուցադրած Անժելիկայի մասին պատմող ֆիլմաշարից, «Ֆրանսիական կանկան» ֆիլմից, որտեղ հանդես է եկել Ժան Գաբենի հետ, ինչպես նաև Ժան Պոլ Բելմոնդոյի գլխավոր դերակատարությամբ «Վախը քաղաքի վրա» և «Ուրախ զատիկ» ֆիլմերից։ Նրա վերջին դերը 2007 թվականին նկարահանված «Յուբերը և շունը» ֆրանսիական կինոնկարում էր։

Բացի կինոյի և թատրոնի դերակատարումներից ձայնագրել է մի քանի երգ։ 1989 թվականին մասնակցել Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի համատեղ ստեղծագործության ձայնագրությանը, որի եկամուտը հատկացվել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին։

Մահացել է 2012 թվականի հունվարի 14-ին։

Պարգևներ

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ