Սաքսոնիա-Անհալթ (գերմ.՝ Sachsen-Anhalt (Զաքսեն-Անհալթ), ավանդական հայերեն ուղղագրությամբ՝ Սաքսոնիայ-Անհալթ) Գերմանիայի մարզ է` սահմանակցելով Բրանդենբուրգին, Սաքսոնիային, Թյուրինգիային և Ստորին Սաքսոնիային։ Տարածքը 20 447,7 կմ քառակուսի է
և բնակչությունը 2,2 միլիոն՝ դառնալով Գերմանիայի տարածքով ութերորդ խոշորագույն մարզը և 11-րդ խոշորագույնը բնակչությամբ։ Մայրաքաղաքը Մագդեբուրգն է՝ և խոշորագույն քաղաքը՝ Հալլեն։
Սաքսոնիա-Անհալթ մարզը կազմավորվել է 1945 թվականի հուլիսին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Գերմանիայում Խորհրդային ռազմական ադմինիստրացիան օկուպացված Գերմանիայում նախկին պրուսական Սաքսոնիայի մարզից և Ազատ պետություն Անհալթից ձևավորեց մարզը։ Սաքսոնիա-Անհալթը դարձավ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության մաս 1949 թվականին, սակայն կազմալուծվեց 1952 թվականին վարչատարածքային բարեփոխումների արդյունքում և նրա տարածքը բաժանվեց Հալլե և Մագդեբուրգ շրջանների միջև, որին միացավ Տորգաու քաղաքը Լայպցիգից։ Գերմանիայի վերամիավորումից հետո Սաքսոնիա-Անհալթը վերահիմնադվեց 1990 թվականին և դարձավ Գերմանիայի դաշնային հանրապետության նոր մարզ։
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|