Տավիանի եղբայրներ իտալ.՝ Paolo e Vittorio Taviani | |
---|---|
Պարգևներ և մրցանակներ | |
Taviani brothers Վիքիպահեստում |
Պաոլո (1931, նոյեմբերի 8 - 2024, փետրվարի 29) և Վիտորիո Տավիանի (1929, սեպտեմբերի 20, Սան Մինիատո, Տուսկանի, Իտալիա - 2018, ապրիլի 15), իտալացի նշանավոր ռեժիսոր և սցենարիստ եղբայրներ։ Իրենց կարիերան սկսել են 1950-ական թվականներից՝ վավերագրական ֆիլմեր նկարահանելով։
2007 թ. Տավիանի եղբայրները Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա նույնանուն ֆիլմ են նկարահանել։
2007 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրանց շնորհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ։
2012 թվականին Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել են «Ոսկե արջ» մրցանակի՝ «Կեսարը պետք է մահանա» ֆիլմի սցենարի համար։
Վիտորիո Տավիանին մահացել է 2018 թվականի ապրիլի 15-ին, Հռոմում։
Պաոլո Տավիանին մահացել է 2024 թվականի փետրվարի 29-ին, Հռոմում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տավիանի եղբայրներ» հոդվածին։ |
|