Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։ Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։
Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաց է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից։ Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն)։
Ոչ կենդանի բնությունից տարբերություններ
Անկենդան բնության տարրերից կենդանի օրգանիզմների ամենագլխավոր տարբերությունը օրգանիզմենրի և շրջակա միջավայրի միջև նույթերի և էներգիայի մշտական փոխանակումն է։ Ահա կենդանու հիմնական հատկանիշները.
շնչառություն` գործընթաց, որի ընթացքում շրջակա միջավայրի և օրգանիզմների միջև տեղի է ունեում գազափոխանակություն
սնուցում` կենդանի օրգանիզմի կողմից սննդի օգտակար նյութերի յուրացում
արտաթորություն` օրգանիզմի համար ոչ պետքական կամ վնասակար կենսագործունեության արտադրանքի հեռացման գործընթաց
շարժում` տարածության մեջ առանձնյակի մարմնի կամ դրա մասերի փոփոխություն
աճ` առանձնյակի զանգվածի կամ չափերի ավելացում կենսասինթեզ գործընթացների հաշվին
զարգացում` կյանքի ընթացքում օրգանիզմի կատարելագործում
գրգռականություն` շրջակա միջավայրի ազդակների վրա օրգանիզմի ընտրողական ռեակցիայի ունակություն։
բազմացում` իրեն նման առանձնյակների վերարտադրություն
ժառանգականություն` սերունդներին իր հատկանիշների փոխանցման ունակություն
Ըստ աղտոտված ջրամբարներում բնակության հարմարվողականության՝ սապրոբ և ոչ սապրոբ օրգանիզմներ
Ըստ օրգանիզմը կազմող բջիջների քանակի՝ միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ
Օրգանիզմը կյանքի հիմնական միավորն է, դրա հատկությունների իրական կրողը, քանի որ միայն օրգանիզմի բջիջներում են իրականացվում կյանքի գործընթացները։ Որպես առանձին տեսակ օրգանիզմը մտնում է պոպուլյացիայի և տեսակի ցանկի մեջ՝ կյանքի պոպուլյացիոն տեսակային մակարդակի կառուցվածքային միավոր։