Ֆուտբոլի Անգլիայի գավաթ The Football Association Challenge Cup | |
---|---|
Երկիր | Անգլիա Ուելս |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | 1871 |
Ակումբների քանակ | 762 (2015-16-ին) |
Ներկայիս չեմպիոն | Մանչեսթեր Յունայթեդ |
Ամենատիտղոսավոր թիմ | Արսենալ Մանչեսթեր Յունայթեդ (12 տիտղոս) |
Հեռուստատեսություն | BT Sport BBC Sport |
Պաշտոնական կայք | THEFA.com |
Ֆուտբոլի Անգլիայի գավաթ (անգլ.՝ The Football Association Challenge Cup, կարճ՝ FA Cup), առավել հայտնի Անգլիայի գավաթ, անգլիական ֆուտբոլի գավաթային առաջնություն, որն անցկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան։ «Անգլիայի գավաթ» անվանման տակ սովորաբար հասկացվում է տղամարդկանց առաջնությունը, չնայած որ գոյություն ունի նաև Ֆուտբոլի Անգլիայի կանանց գավաթ։
Անգլիայի գավաթը համարվում է աշխարհի ամենահին ֆուտբոլային առաջնությունը։ Առաջին խաղարկությունը կայացել է 1871-1872-ին։ Գավաթի խաղարկությանը մասնակցում են տարբեր դիվիզիոնների մեծաթիվ ակումբներ, ինչն էլ պատճառ է դառնում, որ երբեմն ցածր դիվիզիոնի ակումբներն անակնկալ հաղթում են մեծ ակումբներին։
Անգլիայի գավաթի գործող գավաթակիրը Մանչեսթեր Յունայթեդն է, որը 2016 թվականի մայիսի 21-ին Ուեմբլի մարզադաշտում 1-2 հաշվով հաղթեց հաղթեց Քրիսթալ Փելասին։ Առաջնության ամենատիտղոսակիր ակումբները Մանչեսթեր Յունայթեդը և Արսենալն են, որոնք 12 անգամ հաղթել են գավաթը։
Անգլիայի գավաթն առաջին անգամ պաշտոնապես հովանավոր ունեցավ 1994-95 մրցաշրջանում։ Սակայն որպեսզի պահպանի հայտնի առաջնության ազգային ինքնությունը, նրա անունը երբեք չի փոխվել, ի տարբերություն Լիգայի գավաթի, որի հովանավորի փոփոխությունը բերում է նաև անվան փոփոխություն։ Փոխարենը առաջնությունը կոչվում է «Անգլիայի գավաթ, որը հովանավորում է (հովանավորի անունը)»։ 2011 - 2014 թթ-ին Budweiser ընկերության հետ ունեցած պայմանագրի արդյունքում առաջնությունը կրեց «Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Budweiser-ը» (The FA Cup sponsored by Budweiser) պաշտոնական անվանումը։ Այս պահին առաջնության անվանումն է Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Emirates-ը։