Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 Copa do Mundo da FIFA | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Բրազիլիա |
Քաղաքներ | 12 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Գերմանիա (4-րդ անգամ) |
Փոխչեմպիոն | Արգենտինա |
Երրորդ տեղ | Նիդերլանդներ |
Չորրորդ տեղ | Բրազիլիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 3 429 873 (53 592 խաղում) |
Խաղեր | 64 |
Խփված գոլեր | 171 (2.67 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Խամես Ռոդրիգես |
Լավագույն խաղացող | Լիոնել Մեսսի |
← 2010 2018 → |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ը (պորտ.՝ Copa do Mundo FIFA de 2014, անգլ.՝ 2014 FIFA World Cup) ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն է, որի եզրափակիչ մրցաշարն անցկացվել է 2014 թվականի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում։ Մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցել Սան Պաուլուում, իսկ եզրափակիչ հանդիպումը՝ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։
Ըստ մայրցամաքների աշխարհի առաջնության անցկացման ռոտացիոն սկզբունքով պայմանավորված՝ 2014 թ. առաջնության եզրափակիչ մրցաշարը պետք է անցկացվեր Հարավային Ամերիկայում, և Բրազիլիան միակ թեկնածուն էր։
Բրազիլիան 5-րդ երկիրն է, որտեղ առաջնությունը անցկացվեց 2-րդ անգամ։
Մրցաշարի պաշտոնական խորհրդանիշը ներկայացվել է 2010 թ. հուլիսի 8-ին Յոհանեսբուրգում 2010 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Այն ընտրվել է հատուկ հաձնաժողովի կողմից, որի կազմում էին ճարտարապետ Օսկար Նիմեյերը, դիզայներ Հանս Դոնները, մոդել Ջիզել Բունդշենը, գրող Պաուլո Կոելիոն, երգչուհի Իվետե Սանգալուն, ՖԻՖԱ 2014 կազմկոմիտեի անդամ Ռիկարդո Տեյշեյրան և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը։ Ներկայացված թեկնածուներից ընտրվեց «Ոգեշնչում» անվանումով խորհրդանիշը (պորտ.՝ Inspiração), պատրաստված բրազիլական Africa ընկերության կողմից։
Մրցաշարի պաշտոնական թալիսման դարձավ, եռագույն գնդաձև զրահակիր (Tolypeutes tricinctus) Ֆուլեկոն։
Պաշտոնական երգը՝ «We Are One (Ole Ola)» ստեղծվել է 2014 թ. հունվարի 23-ին ՖԻՖԱ-ի և Sony Music ընկերության կողմից։ Երգը կատարում են Պիտբուլը, Ջենիֆեր Լոպեսը և Կլաուդիա Լեյտեն։
«Բրազուկա» թարգմանաբար նշանակում է «Հայրենակից»։ Անվան այս տարբերակի օգտին քվեարկել է բրազիլացիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների շուրջ 70%-ը։ Անունը հայտարարվել է 2012 թվականի սեպտեմբերի 2-ին Ընտրվել է քվեարկությամբ, ներկայացված երեք տարբերակներից՝ Brazuca (77.8 % ձայն), Carnavalesca (14.6 % ձայն) և Bossa Nova (7.6 % ձայն). Առաջին անգամ ֆուտբոլի երկրպագուները իրենք ընտրեցին գնդակի անունը։
Աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ փուլին մասնակցեցին 32 հավաքականներ։ Բրազիլիայի հավաքականը, որպես կազմակերպիչ երկրի թիմ, ինքնաբերաբար հանդիսանում է առաջնության եզրափակիչ փուլի մասնակից, իսկ մնացած 31-ը ընտրվեցին առաջնության ընտրական մրցաշարի հավաքականների խաղերի արդյունքների հիման վրա։
Աշխարհի առաջնություն 2014-ի ընտրական մրցաշարը մեկնարկել է 2011 թվականի հունիսի 15-ին և ավարտվել 2013 թվականի նոյեմբերի 20-ին։ Եզրափակիչ մրցաշար են դուրս եկել․
|
|
|
2009 թվականի մայիսի 31-ին ընտրվեցին առաջնության 12 մարզադաշտերը։
Բրազիլիա | ||||
---|---|---|---|---|
Բելու Հորիզոնտի | Բրազիլիա | Կույաբա | Կուրիտիբա | |
Մինեյրաո | «Մանե Գարինչա» մարզադաշտ | Վերդաո | Արենա Բայշադա | |
Տարողությունը։ 66,805 (վերակառուցվել է) |
Տարողությունը։ 71,412 (վերակառուցվել է) |
Տարողությունը։ 42,968 (վերակառուցվել է) |
Տարողությունը։ 41,456 (վերակառուցվել է) | |
Ֆորտալեզա | Մանաուս | |||
Կաստելան | Վիվալդաո | |||
Տարողությունը։ 64,165 (վերակառուցվել է) |
Տարողությունը։ 43,710 (վերակառուցվել է) | |||
Նատալ | Պորտու Ալեգրի | |||
Արենա դաս դունաս | Բեյրա Ռիո | |||
Տարողությունը։ 42,001 (վերակառուցվել է) |
Տարողությունը։ 50,287 (վերակառուցվել է) | |||
Ռեսիֆի | Ռիո դը Ժանեյրո | Սալվադոր | Սան Պաուլու | |
Արենա Պերնամբուկու | Մարականա | Ֆոնտե Նովա | Սան Պաուլու Արենա | |
Տարողությունը։ 43,921 (կառուցվել է) |
Տարողությունը։ 76,935 (վերակառուցվել է) |
Տարողությունը։ 56,500 (վերակառուցվել է) |
Տարողությունը։ 65,807 (կառուցվել է) | |
Խումբ B
|