Ֆրանկ Կեսիե (ֆր. ՝ Franck Kessié , դեկտեմբերի 19 , 1996 (1996-12-19 ) , Ouragahio , Կոտ դ'Իվուար ), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում ։
Ակումբային կարիերա
Ատալանտա
Ֆուտբոլիստի կարիերան Կեսիեն սկսել է կոտ դ'իվուարական Ստելա դ'Աջամեում ։ 2015 թվականի հունվարի 29-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց իտալական Ատալանտայի հետ ։ Օգոստոսի 26-ին Կեսիեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերիա B -ում հանդես եկող Չեզենա ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ Ասկոլիի դեմ խաղում ։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 31-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում ։ Դեկտեմբերի 19-ին Կեսիեն գոլի հեղինակ դարձավ Տերնանայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով ։ 2016 թվականի մայիսի 2-ին նա գոլ խփեց Պրո Վերչելիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով ։ Չեզենայի կազմում Կեսիեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2016-17 մրցաշրջանում Կեսիեն վերադարձավ Ատալանտա ՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ ։ Օգոստոսի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2021 թվականը ։ Առաջին հանդիպումը Սերիա A -ում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Լացիոյի դեմ խաղում ։ Այս խաղում Կեսիեն դարձավ դուբլի հեղինակ, սակայն Ատալանտան պարտվեց 4-3 հաշվով ։ Սեպտեմբերի 11-ին կոտ դ'իվուարցին գոլ խփեց Տորինոյի դեմ հանդիպման 82-րդ րոպեին ։ Սեպտեմբերի 26-ին նա կարմիր քարտ ստացավ Կրոտոնեի դեմ խաղում ։ Նոյեմբերի 20-ին Կեսիեն գրավեց Ռոմայի դարպասը խաղի 90-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին ։ 2017 թվականի փետրվարի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Նապոլիի դեմ խաղւմ՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին ։ Ատալանտայի կազմում Կեսիեն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ ։
Միլան
2017 թվականի հունիսի 2-ին Կեսիեն ակզբից՝ 2 տարվա վարձավճարով , ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Միլան ։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի ԿՍ Ունիվերսիտատյայի դեմ խաղում ։ Իր առաջին գոլը Միլանի կազմում խփեց օգոստոսի 20-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում ։ 2018 թվականի հունվարի 21-ին Կեսիեն դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին ։ Մայիսի 9-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում , սակայն Միլանը պարտվեց 4-0 հաշվով ։ Մայիսի 13-ին կոտ դ'իվուարցին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով ։ Իր առաջին մրցաշրջանում Կեսիեն անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ ։
2018 թվականի օգոստոսի 31-ին Կեսիեն գոլ խփեց Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով Միլանին հաղթել 2-1 հաշվով ։ 2019 թվականի հունվարի 16-ին նա կարմիր քարտ ստացավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում , իսկ Միլանը պարտվեց 1-0 հաշվով ։ Ապրիլի 13-ին Կեսիեն խփեց Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին ։ Մայիսի 26-ին կոտ դ'իվուարցին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՍՊԱԼ -ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով ։ 2018-19 մրցաշրջանում Կեսիեն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխացման հեղինակ ։
2019 թվականի հոկտեմբերի 5-ին Կեսիեն գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով Միլանին հաղթել 2-1 հաշվով ։
Միջազգային կարիերա
Կեսիեն ներկայացրել է Կոտ դ'Իվուարը երիտասարդական հավաքականներում։ Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սիերա Լեոնեի դեմ խաղում ։ Հոկտեմբերի 15-ին նա հեռացվեց խաղադաշտից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 47-րդ րոպեին ։ 2017 թվականի հունվարին Կեսիեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին ՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 հանդիպումներում, իսկ Կոտ դ'Իվուարը դուրս մնաց խմբային փուլից ։
2019 թվականի ամռանը Կեսիեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին ՝ անցկացնելով 5 հանդիպում և 3 գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Նամիբիայի դեմ խաղում , իսկ Կոտ դ'Իվուարը հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ալժիրին ։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Կեսիեն խփեց 2019 թվականի նոյեմբերի 16-ին՝ Նիգերի դեմ խաղում ։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Մայրցամաքային
Այլ
Ընդհանուր
Առաջնություն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Չեզենա
2015–16
Սերիա B
37
4
0
0
—
—
37
4
Ատալանտա
2016–17
Սերիա A
30
6
1
1
31
7
Միլան
2017–18
37
5
5
0
12
0
54
5
2018–19
34
7
4
0
3
0
1
0
42
7
2019–20
16
1
0
0
—
16
1
Ընդհանուր
87
13
9
0
15
0
1
0
112
13
Կարիերայի ընդհանուր
154
23
10
1
15
0
1
0
180
24
Միջազգային վիճակագրություն
2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ
Կոտ դ'Իվուար
Տարի
Խաղեր
Գոլեր
2014
4
0
2016
6
0
2017
13
0
2018
5
0
2019
12
1
Ընդհանուր
40
1
Միջազգային գոլեր
Նվաճումներ
Ակումբային
Միլան
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 Transfermarkt.com (բազմ․) — 2000.
↑ 2,0 2,1 FBref.com (բազմ․)
↑ «Côte d'Ivoire - F. Kessié - Profile with news, career statistics and history - Soccerway» . uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ «Stella Club : Kessié signe à l'Atalanta Bergame - Afrik-foot.com : l'actualité du football africain» . www.afrik-foot.com . Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ Calcio, A.C. Cesena (2015 թ․ օգոստոսի 26). «Kessie è un giocatore del Cesena» . Cesena Calcio - Sito Ufficiale (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ «Ascoli Calcio - Cesena FC, Sep 19, 2015 - Serie B - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Cesena FC - SS Virtus Lanciano, Oct 31, 2015 - Serie B - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «AC Cesena v SS Virtus Lanciano 1924 Live Commentary & Result, 31/10/2015, Serie B | Goal.com» . www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ «Cesena FC - Ternana Calcio, Dec 19, 2015 - Serie B - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Cesena FC - FC Pro Vercelli 1892, May 2, 2016 - Serie B - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Atalanta, Gasperini scopre il jolly Kessie, ivoriano che sogna Yaya Touré» . La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ «Atalanta BC - US Cremonese, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Atalanta Bergamasca Calcio v US Cremonese Live Commentary & Result, 13/08/2016, Coppa Italia | Goal.com» . www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ «Kessie extends Atalanta deal | Football Italia» . www.football-italia.net . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ ITASportPress, Redazione. «Ufficiale, Atalanta: Kessiè rinnova fino al 2021» . ITA Sport Press (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ Mediagol11. «Atalanta, ufficiale: rinnovo quinquennale per il gioiello Kessie. Era stato accostato anche al Palermo» . Mediagol (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին . {{cite web }}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link )
↑ «Atalanta BC - SS Lazio, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Atalanta 3-4 Lazio» . ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Atalanta vs Lazio | Football Italia» . www.football-italia.net . Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ «Atalanta BC - Torino FC, Sep 11, 2016 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «FC Crotone - Atalanta BC, Sep 26, 2016 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Atalanta BC - AS Roma, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «SSC Napoli - Atalanta BC, Feb 25, 2017 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Franck Kessie | Football Stats | AC Milan | Season 2016/2017 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ Milan, AC. «OFFICIAL: KESSIE IS NOW RED AND BLACK | AC Milan» . AC Milan . Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ «Ivory Coast's Franck Kessie joins AC Milan from Atalanta» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ «AC Milan sign Franck Kessie from Atalanta on initial two-year loan deal» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «OFFICIAL: AC Milan sign Premier League target Kessie from Atalanta | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «AC Milan make Kessie 2nd summer signing» . ESPN.com . 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ Jones, Matt. «Franck Kessie, AC Milan Agree to 2-Year Loan Contract with Mandate to Buy» . Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «CS Universitatea Craiova - AC Milan, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Newcomers Ricardo Rodriguez, Franck Kessie lift Milan past FC U Craiova» . ESPNFC.com . Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին .
↑ «FC Crotone - AC Milan, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Kessie, Cutrone, Suso in form as Milan begins Serie A campaign with win» . ESPNFC.com . Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին .
↑ «Cagliari Calcio - AC Milan, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Juventus FC - AC Milan, May 9, 2018 - Coppa Italia - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին .
↑ 37,0 37,1 Reuters (2018 թ․ մայիսի 9). «Juventus thrash Milan 4-0 to seal record 13th Coppa Italia victory» . The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077 . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին .
↑ Dudko, James. «Juventus Win 4th Straight Coppa Italia with 4-0 Win over AC Milan» . Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին .
↑ «Atalanta BC - AC Milan, May 13, 2018 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Franck Kessie | Football Stats | AC Milan | Season 2017/2018 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «AC Milan - AS Roma, Aug 31, 2018 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Cutrone comes off the bench to deliver Milan win» . ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Juventus FC - AC Milan, Jan 16, 2019 - Supercoppa Italiana - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին .
↑ «Juventus beats Milan to win Italian Super Cup in Jeddah» . USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին .
↑ CNN, Euan McKirdy. «Ronaldo back to winning ways with Italian Super Cup final triumph» . CNN . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին .
↑ «AC Milan - SS Lazio, Apr 13, 2019 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ Milan, A. C. «KESSIE PENALTY ENOUGH TO BEAT LAZIO» . AC Milan . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «SPAL - AC Milan, May 26, 2019 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «SPAL 2 AC Milan 3: Kessie brace not enough for Champions League place» . FotMob . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Franck Kessie | Football Stats | AC Milan | Season 2018/2019 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Genoa CFC - AC Milan, Oct 5, 2019 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ Lewis, Ollie (2019 թ․ հոկտեմբերի 5). «Pepe Reina the hero in frantic AC MIlan win over Genoa» . Mail Online . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Ivory Coast - Sierra Leone, Sep 6, 2014 - Africa Cup of Nations qualification - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Ivory Coast - Sierra Leone results 06.09.2014 - Foot Live» . footlive.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին .
↑ «Ivory Coast - Democratic Republic of the Congo, Oct 15, 2014 - Africa Cup of Nations qualification - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ Wright, Joe. «Wilfried Zaha in Ivory Coast Africa Cup of Nations plan | Goal.com» . www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին .
↑ «Zaha named in Cote d'ivoire preliminary squad» . www.beinsports.com . Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին .
↑ «AFCON 2017: Zaha, Bailly in Cote d'Ivoire's provisional squad» . Kawowo Sports (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին .
↑ «Morocco beat Ivory Coast 1-0 to reach the Africa Cup of Nations quarter-finals and knock out the champions» . BBC Sport . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ CNN, Matias Grez and Henry Young. «AFCON 2017: Reigning champion Ivory Coast eliminated in group stages» . CNN . Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Africa Cup of Nations: Bony named in Ivory Coast's final squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին .
↑ «Ivory Coast announces final squad for 2019 AFCON» . Ahram Online . Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին .
↑ «Namibia - Ivory Coast, Jul 1, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «AFCON 2019: Wilfried Zaha on target as Ivory Coast beat Namibia to reach knockout stages» . Eurosport UK . 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ «Ivory Coast - Algeria, Jul 11, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին .
↑ «Africa Cup of Nations: Ivory Coast 1-1 Algeria (AET - Algeria win 4-3 on pens)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին .
↑ «Ivory Coast - Niger, Nov 16, 2019 - Africa Cup of Nations qualification - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑
↑ «Franck Kessié» . worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
↑ Strack-Zimmermann, Benjamin. «Franck Kessié» . www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին .
Արտաքին հղումներ
Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմեր