Alexa Internet


Изображение логотипа
alexa.com(անգլ.)
Տեսակբիզնես ձեռնարկություն, առցանց ծառայություն, branch office? և ձեռնարկություն
Երկիր ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍեփականատերԱմազոն
Մայրական ընկերությունԱմազոն
ՀեղինակBrewster Kahle? և Bruce Gilliat?
Բացվածապրիլ 1996
 Alexa Internet Վիքիպահեստում

Alexa Internet, Ամազոնի դուստր ձեռնարկությունն է, հայտնի է նրանով, որ հավաքում և հայտնում է ամենաշատ այցելված կայքերը տարվա կտրվածքով։ Ստեղծվել է որպես անկախ կայք 1996 թվականին, սակայն 1999 թվականին այն գնեց Amazon.com-ը։ Alexa-ն հավաքում տվյալները այն օգտատերերից, ովքեր ունեն տեղադրած Alexa Toolbar-ը, բացի այդ նրանք այստեղ կայքերի հետ միասին գրվում է նաև տվյալ կայքի հետ կապված կայքերը։ Շտաբը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։

2013 թվականին կայքը տարմադրել է ավելի քան 30 մլն կայքի վարկանիշ, իսկ կայք այցելում են ամսում 4 մլն մարդ։ Alexa-ն դասակարգում է կայքերը ըստ այցելության թվի մնացած կայքերի հետ համեմատ (2019 թվականին առաջին տեղը զբաղեցնում էր google.com կայքը)։

Պատմություն

Կայքը ստեղծվել է 1996 թվականին Կեյլ Բևյուստելի և Բրյուս Գիլլատի կողմից։ Այդ ժամանակ կազմակերպությունը տրամադրում էր մարդկանց թուլբար, որը ցույց էր տալիս, թե օգտատերը, որ կայքը այցելի հաջորդը։ Բացի դա ամեն այցելված կայքի համար ցույց էր տրվում համատեքստ՝ ում է պատկանում կայքը, քանի էջ ունի կայքը, քանի այլ կայքերում կա տվյալ կայքի հղումը և ինչ հաճախականությամբ է թարմացվում կայքը։ Alexa կայքի ծրագրավորողները Ինտերնետի արխիվի հետ համագործակցույան շնորհիվ ստեղծեցին The Wayback Machine, որը թույլ էր տալիս տեսնել այցելված կայքի նախքին տարբերակները։

1999 թվականին ացկացված աճուրդի ժամանակ Amazon.com-ը գնեց Alexa 250 մլն դոլարով։

2002 թվականի գարնանը Alexa-ն սկսեց համագործակցել Google-ի հետ, իսկ 2003 թվականի հունվարին Open Directory-ի հետ։ Սակայն 2006 թվականի մայիսին Google-ին փոխարինելու եկավ Windows Live Search-ը։ 2005 թվականի դեկտեմբերին Alexa-ն ստեղծեց իր ծրագրերը՝ որոնողական համակարգը ծավալուն վեբ-սերվերի և API-ի միջոցով։ Alexa-ի յուրահատուկ պլատֆորմի ունի բազմաթիվ հնարավորություններ որոնք կարող էն օգնել ծրագրավորողներին, դրանից ելնելով 2006 թվականի սեպտեմբերից նրանք սկսեցին օգտագործել հենց այս պլատֆորմը։ 2006 թվականի դեկտեմբերին լույ է տեսնում Alexa Image Search։ Սեփական ուժերով ստեղծված վեբ-հարթակում սա առաջին մեծ ծրագիրն էր։ Սակայն 2008 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ սերվերը չի ընդունում նոր այցելուների, իսկ արդեն 2009-ի հունվարին փակվեց։

Ծանոթագրություններ

  1. «About». Alexa. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Alexa.com Site Info». Alexa Internet. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «ALEXA Internet Donates Archive of the World Wide Web To Library of Congress» (անգլերեն). 1998 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  4. Tasty Bits from the Technology Front: TBTF for 1997-07-28: Disturbing Napier’s bones
  5. «Internet Archive Frequently Asked Questions» (անգլերեն). Internet Archive. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  6. E-commerce loves Street: Critical Path plans encore — San Francisco Business Times
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  8. Elizabeth Montalbano (2006 թ․ մայիսի 1). «Amazon dumps Google for Windows Live». Data management — InfoWorld (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. John Cook (2008 թ․ նոյեմբերի 27). «Amazon pulling plug on Alexa Web Search» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ