Bratz

Պատկերանիշը

Bratz (Բրադզ), ամերիկյան մեդիա ֆրենչայզ ունեցող նորաձև տիկնիկների հավաքածու, որը ստեղծել է Մեթլի (Mattel) նախկին աշխատակից Քարթեր Բրայանտը, որի դեբյուտը տեղի ունեցավ 2001 թվականին։

10-դյույմանոց (25 սմ) չորս օրիգինալ տիկնիկները՝ Ժասմինը, Քլոեն, Ջեյդը և Սաշան, թողարկվել են 2001 թվականի մայիսի 21-ին։ Նրանք աչքի էին ընկնում ստվերաներկով ընդգծված նուշանման աչքերով, փարթամ թարթիչներով և մեծ, փայլուն շուրթերով։ Բրադզը մեծ հաջողության հասավ սփին-օֆֆերի ընդլայնմամբ, ներառյալ Բրադզ Քիդզը, Բրադզ Բոյզը, Բրադզ Բեյբիզը և մեդիա ֆրենչայզը, որը բաղկացած է հեռուստասերիալի, վեբ-սերիալի, կենդանի գործողություններով ֆիլմերի և տեսախաղերի սկավառակագրություններից և ադապտացիաներից։ Բրադզի համաշխարհային վաճառքը 2005 թվականին հավաքեց 2 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տարի ապրանքանիշը զբաղեցրեց նորաձևության տիկնիկների շուկայի մոտ 40 տոկոսը։

Բրադզ տիկնիկները հակասություններ են առաջացրել մի քանի ոլորտներում՝ իրենց կազմվածքից մինչև նորաձև հագուստ, որտեղ հնարավորինս օգտագործված է փոփ միտումներ։ 2001 թվականին՝ ապրանքանիշի մեկնարկից ի վեր, Բրազի ֆրենչայզային դիստրիբյուտորը՝ Ամերիկյան ժամանցային խաղերի ընկերությունը (MGA Entertainment), երկար դատական վեճի մեջ մտավ Մեթլի (Mattel) հետ՝ տիկնիկների դիզայնի իրավունքների շուրջ, որն ավարտվեց 2011 թվականին MGA-ի հաղթանակով։ Հարակից դատավարությունը շարունակվում է MGA-ի կողմից Mattel-ի առևտրային գաղտնիքների գողության վերաբերյալ հայցով։

MGA-ը դադարեցրել է Բրադզ ապրանքանիշը դատական գործընթացի սկզբից ի վեր և մի քանի անգամ վերաբրենդավորել է այն, որոնցից առաջինը եղավ 2010 թվականին Mattel-ի առաջին դատական հայցից հետո, իսկ հետո վերադարձավ նույն տարվա վերջին՝ նշելու ապրանքանիշի տասը ամյակը։ 2013 թվականին Բրադզը վերափոխվեց՝ տիկնիկներին դարձնելով ավելի բարձրահասակ, ստեղծվեց բոլորովին նոր լոգո և բրենդինգ ու շարունակեց մինչև 2014 թվականը՝ փորձելով ապրանքանիշը վերադարձնել իր արմատներին։ Արդյունքում, 2014 թվականի արտադրային շարքից ոչ մեկը հասանելի չդարձավ Հյուսիսային Ամերիկայում։

2015 թվականի հուլիսին Բրադզը երկրորդ անգամ ներկայացրեց տիկնիկների նոր հավաքածուն և 2001 թվականի թողարկման դեբյուտային շարքում ներկայացրեց նոր գլխավոր հերոսին՝ Ռայային, ինչպես նաև հանդես եկավ նոր կարգախոսով և կայքի ձևավորումով:Տիկնիկների հասակը դարձյալ դարձավ 10 դյույմ (25 սմ), բայց արդեն նոր կառուցվածքով և գլխի նոր ձուլվածքով։ Այս տիկնիկներն արժանացան երկրպագուների բացասական արձագանքին, քանի որ ապրանքանիշն ավելի շատ նախատեսված էր փոքր երեխաների համար, այլ ոչ թե նախորդ տիկնիկների պես երիտասարդների և դեռահասների համար։ Վատ արձագանքների և վաճառքի պատճառով տիկնիկների արտադրանքը կրկին դադարեցվեց 2016 թվականին։

2018 թվականի սեպտեմբերին Բրադզ Քլեքթր (Bratz Collector) վերնագրով տիկնիկների նոր շարքը նախագծվեց նորաձևության նկարազարդող Հայդեն Ուիլյամսի կողմից և թողարկվեց բացառապես Ամազոնում (Amazon)։ Ապրանքանիշը շատ նման էր 2001 թվականի սկզբնական տիկնիկներին։ 2021 թվականի հունիսին՝ իր 20-ամյակի կապակցությամբ, Բրադզը թողարկեց 2001 թվականի թողարկման դեբյուտային տիկնիկների գրեթե կրկնօրինակները։

Արտադրանքներն ու պատմությունը

Թեև 2001 թվականի մայիսի 21-ի իրենց դեբյուտի ժամանակ Բրադզի տիկնիները փոքր հաջողություն ունեցան, հաջորդ Սուրբ ծնունդին նրանք մեծ ճանաչում ձեռք բերեցին Mattel-ի Բարբիների երկարատև մենաշնորհի պատճառով։ Դեբյուտից հետո առաջին կես տասնամյակում ամբողջ աշխարհում վաճառվել է 125 միլիոն ապրանք, իսկ 2005 թվականին Բրաթսի և Բրադզի արտադրանքի համաշխարհային վաճառքը կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար:2006 թվականին խաղալիքների արդյունաբերության վերլուծաբաններից մեկը նշեց, որ Բրադզը գրավել է նորաձեւության տիկնիկների շուկայի մոտ քառասուն տոկոսը, մինչդեռ Բարբին զբաղեցնում էր վաթսուն տոկոսը։ Մրցակցությունը բարձր էր Բարբիի հետ, բայց ժամանակի ընթացքում Բրադզը ավելի ու ավելի հայտնի դարձավ։

Բնօրինակ չորս տիկնիկների հաջողությունը 2002-2003 թվականներին ստեղծեց նմանատիպ տիկնիկների քառյակ։ Ներկայացվել են նաև երկվորյակների հավաքածուներ։ Տիկնիկները վաճառվում էին և՛ առանձին, և՛ թեմատիկ հավաքածուներով։ Թողարկվել են նաև աքսեսուարներ, ինչպիսիք են խաղային հավաքածուները, կահույքը և մեքենաները, նաև ունեցել է մեդիա ֆրենչայզ՝ բաղկացած ֆիլմերից, սկավառակագրությունից, տեսախաղերից և ինտերակտիվ DVD-ներից։

2010 թվականի օգոստոսին՝ մեկ տարվա ընթացքում, MGA-ն թողարկեց իր առաջին Բրադզ տիկնիկները՝ նշելու ֆրենչայզի առաջին տասնամյակը։ «Վերադարձի» երկու հավաքածուներից բացի, 2010 թվականի հոկտեմբերի 10-ին MGA-ն թողարկեց Բրաթսի 10 նոր կին կերպարներ։ Բրադզ Փարթին և Տոքինգ Բրադզ-ը ներկայացվել են Թարգեթ, Թոյս Ար և Վալմարթ խանութնորում։

2013-ին Բրադզը ստացավ նոր լոգո և կարգախոս։ Բոլոր տիկնիկները հանդես եկան նոր արտաքինով՝ հոդակապ ձեռքերով, իր մրցակից Մոնսթր Հային (Monster High) համապատասխանող հասակով` միաժամանակ պահպանելով իրենց յուրահատուկ դեմքերն ու ներկայանալով սպորտային բոլորովին նոր նորաձևությամբ։ Նոր արտաքինով ստեղծվել են միայն Բրադզի չորս հիմնական կերպարները՝ Մեյգանի, Ֆիաննայի, Շիրայի, Ռոքսսիի և Ֆիբիի հետ միասին։

2014 թվականի հունվարին MGA-ն հայտարարեց, որ Բրադզը մեկ տարով կներկայացվի ամբողջ երկրում (միայն Միացյալ Նահանգներում/ԱՄՆ-ում)՝ փորձելով վերակառուցել ապրանքանիշը 2010 թվականի սեպտեմբերին առաջին անգամ վերագործարկվելուց հետո՝ նշելու ապրանքանիշի առաջին տասնամյակը։ MGA Entertainment-ը հասկացավ, որ ապրանքանիշին պետք է տալ «այն վերադարձը, որն իսկապես արժանի էր»։

Բրադզը երկրորդ անգամ վերաթողարկվեց 2015 թվականի հուլիսին՝ Ռայայի՝ նոր կերպարի ներկայացմամբ (չնայած նույն անունը կիսում էր նախորդ հերոսի հետ), որն ուղեկցում էր սկզբնական գլխավոր քառյակին։ Բրադզի լոգոն վերադարձվեց բնօրինակին և նոր կարգախոս ստացավ։ Վատ իրականացված ռեբրենդինգից և ցածր վաճառքից հետո ապրանքանիշը հաջորդ տարի երկրորդ անգամ դադարեցրեց աշխատանքը։

2017 թվականի մայիսի 20-ին MGA Entertainment-ի գործադիր տնօրեն Իսահակ Լարիանը բացի նորաձևության դիզայներ Հայդեն Ուիլյամսի հետ համագործակցության մասին լուրը, հայտարարեց ապրանքանիշի երրորդ վերագործարկման մասին, որը տեղի կունենար 2018 թվականի աշնանը։ 2018 թվականին սև ուրբաթի կապակցությամբ Հայդեն Ուիլյամսի կողմից մշակված Բրադզ Քլեքթր (Bratz Collector) տիկնիկների նոր հավաքածուն պաշտոնապես թողարկվեց և վաճառվեց բացառապես Ամազոն կայքում։

Բրադզը 2021 թվականին դարձավ 20 տարեկան։ Քուլ Բրադզ (Cool Bratz) տիկնիկների առաջին շարքը թողարկվել է 2001 թվականի մայիսի 21-ին։

Սփին-օֆֆ

Տիկնիկների սկզբնական շարքը ստեղծել է մի շարք սփին-օֆֆեր, ինչպիսիք են Լիլ Բրադզը (Lil' Bratz), Բրադզ Բոյզը (Bratz Boyz), Բրադզ Քիդզը (Bratz Kidz), Բրադզ Բեյբիզը (Bratz Babyz), Իթսի Բիթսի Բրադզը (Itsy Bitsy Bratz), Բրադզ Լիլ Էնջլսը (Bratz Lil' Angelz), Բի-Բրադզը (Be-Bratz) և Բրադզ Փեթզը (Bratz Petz)։

Երկու Բրադզ Բոյզ (Bratz Boyz) թողարկվել են 2002 թվականին, իսկ մյուսները՝ 2003, 2007 և 2008 թվականներին։ Բրադզը ներառում է նաև Բրադզ Բոյզը (Bratz Boyz) և Բոյզ Թվինզը (Boyz Twiinz):

Լիլ Բրադզը (Lil' Bratz)(2002) բուն հինգ Բրադզի փոքր տարբերակներն են, որոնց հետ և ի վերջո ստեղծվեցին Լիլ Բոյզը (Lil' Boyz)՝ հիմնված Բրադզ Բոյզի (Bratz Boyz) վրա։ 2007 թվականին թողարկվեց հագուստի հավաքածու Լիլ Բրադզ Քոթյուր (Lil' Bratz Couture) վերնագրով։

Բրադզ Բեյբիզի (Bratz Babyz) դեբյուտը տեղի ունեցավ 2004 թվականի օգոստոսի 22-ին՝ մանկական պարագաներով, ինչպիսիք են շշերն ու ծածկոցները։ Բրադզի սովորական շարքի կերպարները թողարկվեցին երեխաների կերպարներով։ Բրադզ Լիլ Էնջլսը Bratz (Lil' Angelz) (2007) Բրադզ Բեյբիզի (Bratz Baby) նորածին, կոլեկցիոնալ տարբերակն է։ Նրանք ավելի փոքր են, քան սովորական Բրադզ Բեյբիզը (Bratz Babyz), և ներառում են իրենց նորածին կենդանիներին։

Բրադզ Փեթզի (Bratz Petz) դեբյուտը տեղի ունեցավ 2004 թվականին և դադարեցվեց 2006 թվականին։ Դրանք փափուկ խաղալիքներ էին, որոնք աղվեսների, կատուների և շների տեսքով էին՝ իրենց պայուսակներով, հագուստով և աքսեսուարներով։ Բրադզ Փեթզը (Bratz Petz) վերաթողարկվել է Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում։

Բրադզ Քիդզը՝ (Bratz Kidz) դեռահաս Բրադզ տիկնիկների «մանկական» համարժեքը, ներկայացվել է 2006 թվականին։ Տիկնիկները 15 սմ բարձրությամբ էին և, հետևաբար, ավելի կարճ էին, քան սովորական Բրադզ տիկնիկները։ Բրադզ Բոյզ Կիդզը (Bratz Boyz Kidz) ներկայացվել է 2007 թվականին՝ Բրադզ Բոյզերից (Bratz Boyz) չորսի մասնակցությամբ։ Այս հավաքածույի թողարկումից անմիջապես հետո հագուստը գործվածքից փոխվեց պլաստիկի։

Հակասություններ

Դեդս ընդ դոթրսի (Dads and Daughters) ծնողական խումբը վրդովված էր Բրադզ Սիքրեթ Դեյթ (Bratz Secret Date) հավաքածուի շուկայավարումից։ Տիկնիկները փաթեթավորված էին տուփի մեջ. աջ կեսում որևէ Բրադզ աղջկա հետ տեղադրված էր առեղծվածային Բոյզ (Boyz) տիկնիկներից մեկը, որը ձախ կողմում գտնվող դռան հետևում էր։ Տիկնիկի ոտքերը ցույց տվող պատուհանը կհուշեր, թե որ Բոյզ (Boyz) տիկնիկն է այն, հատկապես կարևոր Բրայսի հազվագյուտ տիկնիկի որոնման մեջ, որը հասանելի է յուրաքանչյուր 24 տուփից միայն մեկում։ Դժգոհություններ առաջացան, որ տիկնիկների մարքեթինգը երիտասարդ աղջիկներին խրախուսում է գաղտագողի դուրս գալ տնից և կույր ժամադրության գնալ անծանոթ մարդկանց հետ։ Անհանգստացնող էր նաև շամպայնի շշերի և բաժակների աքսեսուարները, սակայն հետագայում հաստատվեց, որ դրանք սմուզիի շշեր են:Ավելի ուշ MGA-ն հավաքածուն վերանվանեց Բրադզ Բլայնդ Դեյթ (Bratz Blind Date):

2006 թվականի դեկտեմբերի 21-ին Աշխատանքի ազգային կոմիտեն (այժմ՝ Աշխատանքի և մարդու իրավունքների գլոբալ ինստիտուտ) հայտարարեց, որ Չինաստանում Բրադզ տիկնիկների արտադրող գործարանի աշխատողները շաբաթական 94,5 ժամ աշխատել են, մինչդեռ գործարանը ժամում վճարել է ընդամենը 0,515 դոլար:Մեկ տիկնիկի աշխատանքի արժեքը կազմել է 0,17 դոլար։ Մեկ տիկնիկի մանրածախ գինը տատանվում է 9,99 դոլարից մինչև 22,99 դոլար՝ կախված ներառված ապրանքներից և կոնկրետ մանրածախ վաճառողից։

Զեկույցում ներկայացված պնդումները նկարագրում են դեպքեր, որոնք հայտնաբերվել են չինական շատ գործարաններում, որտեղ արտադրում են արտահանման համար ապրանքանիշի արտադրանք։ Դրանք ներառում են պահանջվող արտաժամյա աշխատանք, որը գերազանցում է օրենքով սահմանված առավելագույնը ամսական 36 ժամը, ստիպելով աշխատողներին մնալ աշխատավայրում, որպեսզի բավարարեն արտադրության խիստ քվոտաները՝ ստանալով մերժում վճարովի հիվանդության արձակուրդից և այլ նպաստներից։ Զեկույցում ցուցադրվում է այն «կեղծ թերթիկների» պատճենները, որոնք բաժանվում են աշխատողներին նախքան Վալմարթի (Walmart) աուդիտորների կամ այլ հաճախորդների ժամանումը, որպեսզի համոզվեն, որ գործարանն անցնում է ստուգումներ, որոնք նախատեսված են մատակարարի կողմից աշխատանքային չափանիշներին համապատասխանելու համար:Այն ասում է, որ գործարանի աշխատողները մտադիր էին գործադուլ անել 2007 թվականի հունվարին՝ ի նշան բողոքի գործարանի ղեկավարների՝ բոլոր աշխատակիցներին ժամանակավոր պայմանագրերի կնքելու պլանների դեմ՝ մերժելով նրանց երկարաժամկետ աշխատողների համար պահանջվող իրավական պաշտպանությունը։

Հայտարարությունից հետո MGA Entertainment-ի գործադիր տնօրեն Իսահակ Լարյանը 2006 թվականի դեկտեմբերի 24-ին էլեկտրոնային փոստով հայտարարություն է ուղարկել Բրադզ Ուորլդի (Bratz World) նվիրված երկրպագուին և ևս երկու օր անց Փլեյթինգս (Playthings) ամսագրին՝ նշելով, որ տեղեկատվությունը կեղծ է, և նրանք ծանոթ չեն զեկույցում նշված ընկերությանը և հավելել, որ MGA-ն օգտագործում է «արևելյան առաջին կարգի գործարաններ» իր ապրանքները արտադրելու համար:Լարիանն ասաց, որ ինքը երբեք չի լսել նորություններ կամ այն «կազմակերպության մասին, որը կանգնած է այս բացասական և կեղծ արշավի հետևում վերջին տոնական գնումների շաբաթավերջից անմիջապես առաջ»։

2007թ.-ին Բրադզ տիկնիկների մարմնի կերպարի և ապրելակերպի վերաբերյալ մտահոգությունները բարձրաձայնվեցին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից այն բանից հետո, երբ այն ստեղծեց աղջիկների սեքսուալացման իր աշխատանքային խումբը։ Հրապարակված զեկույցում նշվում էր, որ Բրադզ տիկնիկները մեծահասակների պես սեքսուալ են, ինչը անհագստացնող խնդիր էր։ Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ երիտասարդ աֆրոամերիկացի աղջիկների համար տիկնիկների ռասայական բազմազանությունն ավելի ակնառու փոփոխական է խաղի ժամանակ, քան նրանց սեքսուալ հանդերձանքը։ Երիտասարդ աղջիկների համար Բրադզ տիկնիկների ենթադրյալ գերսեքսուալացման շուրջ վեճը ակնարկվել է 2007 թվականին Բոստոն Լեգլի (Boston Legal) «Guise n' Dolls» վերնագրով մի դրվագում։

Բրադզը միակ տիկնիկները չէին, որոնք քննադատության արժանացան այս զեկույցում, որը կարևորում էր ոչ միայն խաղալիքները, այլև այլ հատկանիշները։ Միացյալ Թագավորությունում Բրադզի ներկայացուցիչը պաշտպանել է խաղալիքների շարքը՝ ասելով, որ «այն սպառում են 8+ տարեկանները և նախատեսված են դեռահասների համար»։

Խոսնակը մեջբերել է Էքսեթերի համալսարանի բժիշկ Բրայան Յանգի խոսքերը, ով ասում է. «Ծնողները կարող են անհարմար զգալ, բայց ես չեմ կարծում, որ երեխաները տիկնիկներին սեքսուալ են համարում։ Նրանք պարզապես կարծում են, որ տիկնիկները գեղեցիկ են»։ Իսահակ Լարյանը BBC-ին տված մեկնաբանություններում ասել է, որ զեկույցը «աղբի փունջ» է, և որ այն գրողները «անպատասխանատու հայտարարություններ են անում»։

Իրավական խնդիրներ

2001 թվականին Բրադզի թողարկումից հետո Mattel-ի հիմնական Բարբի տիկնիկների վաճառքը սկսեց նվազել։ 2004 թվականին վաճառքի ցուցանիշները ցույց տվեցին, որ Բրադզ տիկնիկները գերազանցել են Բարբի տիկնիկներին Միացյալ Թագավորությունում և Ավստրալիայում, չնայած Mattel-ը պնդում էր, որ տիկնիկների հագուստի և աքսեսուարների քանակի առումով Բարբին մնում է առաջատար բրենդը։ 2005 թվականին ցուցանիշները ցույց տվեցին, որ Բարբի տիկնիկների վաճառքը նվազել է 30%-ով ԱՄՆ-ում և 18%-ով ամբողջ աշխարհում, ընդ որում անկման մեծ մասը վերագրվում է Բրադզի տարածմանը։

2005 թվականի ապրիլին MGA Entertainment-ը դատական հայց ներկայացրեց Mattel-ի դեմ՝ պնդելով, որ Բարբի տիկնիկների Մայ Սին (My Scene) շարքը կրկնօրինակել է Բրադզ տիկնիկների մեծ աչքերը։ Այն ավելացրել է «միայն» բառը խաղալիքների շարքի «Միակ աղջիկները, ովքեր ունեն թուլություն նորաձևության հանդեպ» կարգախոսին՝ փորձելով մեկուսացնել իրենց տիկնիկները Mattel-ի բազմաթիվ պատահական սպառողներից, քանի որ շփոթել են երկու ապրանքանիշերի տարբերությունը։

2006 թվականի դեկտեմբերի 10-ին Mattel-ը դատի է տվել MGA Entertainment-ին 500 միլիոն դոլարի դիմաց՝ պնդելով, որ ապրանքանիշի ստեղծողը՝ Քարթեր Բրայանտը, աշխատել է Mattel-ում, երբ մշակել է դրանց սկզբնական գաղափարը/հայեցակարգը։ 2008 թվականի հուլիսի 17-ին դաշնային ժյուրին որոշեց, որ Բրայանտը ստեղծել է Բրադզ կոնցեպտը, երբ աշխատում էր Mattel-ում, չնայած MGA-ի պնդմանը, որ Բրայանտն այդ ժամանակ աշխատանքի չէր ընդունվել այնտեղ և Բրայանտի պնդմանը, որ նա նախագծել է Բրադզ կոնցեպտները երկու առանձին ժամանակահատվածներում։ Ժյուրին նաև որոշել է, որ MGA-ն և նրա գործադիր տնօրեն Իսահակ Լարիանը պատասխանատվություն են կրում Mattel-ի գույքն իր սեփական օգտագործման համար փոխակերպելու և Բրայանտի՝ Mattel-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականություններին միտումնավոր միջամտելու համար։ Օգոստոսի 26-ին ժյուրին որոշեց, որ Mattel-ին պետք է վճարվի ընդամենը 100 միլիոն դոլար փոխհատուցում՝ պատճառաբանելով, որ Բրադզի միայն առաջին սերունդն է խախտել Mattel-ի սեփականությունը, և որ MGA-ն էականորեն նորարարել և զարգացրել է Բրադզը։

2008թ. դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի շրջանային դատավոր Սթիվեն Գ. Լարսոնը բավարարեց Mattel-ի կողմից MGA-ի դեմ պահանջված մշտական կարգադրությունը։ Այնուհետև, 2009 թվականի դեկտեմբերի 10-ին, ԱՄՆ-ի իններորդ շրջանի վերաքննիչ Դատարանը անհապաղ դադարեցրեց MGA-ի դատական ակտը՝ դրանով իսկ դադարեցնելով Բրադզի բոլոր ապրանքների մոտալուտ հետկանչը՝ ապահովելով, որ մանրածախ առևտրով զբաղվողներին կթույլատրվի շարունակել վաճառել Բրադզի արտադրանքը առնվազն դատարանի վերջնական որոշման միջոցով։ Իր նախնական հայտարարության մեջ Դատարանը ենթադրում էր, որ Լարսոնի նախորդ որոշումը կոպիտ էր և չափազանց հեռուն էր գնացել Բրադզի ամբողջ արտոնության սեփականությունը Mattel-ին շնորհելու հարցում։ Վերաքննիչ դատարանը նաև պարտավորեցրել է MGA-ին և Mattel-ին իրենց վեճը լուծել արտադատական կարգով։ Իսահակ Լարիանն իր MGA ընկերության հայտարարության մեջ նշել է, որ «Դատարանի որոշումը լավ նորություն է Բրադզի բոլոր երկրպագուների և բոլոր նրանց համար, ովքեր մտածում են արդար մրցակցության մասին»։

2010 թվականի հուլիսի 22-ին Իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը հայտարարեց, որ Բրադզ ֆրենչայզային սեփականությունը պատկանում է MGA Entertainment-ին։ Վերաքննիչ դատարանը մերժեց Mattel-ի վերաբերյալ Շրջանային դատարանի սկզբնական որոշումը, որտեղ MGA Entertainment-ին պարտավորեցրել էին հրաժարվել Mattel-ի ողջ Բրադզ ապրանքանիշից՝ ներառյալ գրանցված հեղինակային իրավունքներն ու ապրանքային նշանները։ Վերաքննիչ դատարանի կոլեգիան ասաց, որ դատավոր Լարսոնը չարաշահել է իր հայեցողությունը իր վճռի ժամանակ՝ եզրակացնելով, որ Բրայանտի աշխատանքային պայմանագիրը կարող էր ներառել, բայց պարտադիր չէ, որ ընդգրկեր գաղափարներ։

Mattel-ը և MGA-ն վերադարձան դատարան 2011-ի հունվարին՝ վերսկսելու իրենց պայքարը, թե ում է պատկանում Բրադզը, որն այս անգամ ներառում է երկու ընկերությունների մեղադրանքներն առևտրային գաղտնիքները գողանալու համար:2011 թվականի ապրիլին դաշնային երդվյալ ատենակալները վերանայեցին MGA-ին աջակցող վճիռը, իսկ Mattel-ը նույն տարվա օգոստոսին պարտավորեցրեց MGA-ին վճարել 310 միլիոն դոլար փաստաբանական վճարների, առևտրային գաղտնիքների և կեղծ պահանջների համար։

Ըստ BBC-ի 2012 թվականի հուլիսին MGA Entertainment-ը դատի է տվել Լեդի Գագային 10 միլիոն դոլարի դիմաց՝ «նրա կերպարի հիման վրա տիկնիկի թողարկման միտումնավոր ձգձգումների համար»։

Իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունվարին դատավարական հիմունքներով չեղարկեց 2008 թվականի 170 միլիոն դոլար արժողությամբ վճիռը։

Մեդիա ֆրենչայզինգ

Ավանդական անիմացիա
  • Bratz: Starrin' & Stylin' (August 3, 2004) Բրադզ․ գլխավոր դերակատարում և ոճավորում (օգոստոսի 3, 2004)
  • Bratz Babyz: The Movie (September 12, 2006) Բրադզ Բեյբիզ․ ֆիլմը (սեպտեմբերի 12, 2006)
Կենդանի գործողություն
  • Bratz (August 3, 2007) Բրադզ (օգոստոսի 3, 2007)

Հեռուստատեսություն և վեբ սերիալներ

Բրադզ հեռուստասերային սերիալներ

CGI անիմացիոն հեռուստասերիալի ադապտացիան արտադրվել է Mike Young Productions-ի կողմից (այժմ՝ Splash Entertainment) և պրեմիերան կայացել է Միացյալ Նահանգներում 4Kids TV-ով։

Բրադզ․ հավերժ լավագույն ընկերներ (BFF)

2007 թվականի օգոստոսին 88 րոպեանոց CGI անիմացիոն աուդիովիզուալ արտադրանքը Բրաթս․ հավերժ ընկերներ վերնագրով թողարկվեց Netflix-ի DVD-ի վարձույթի վեբկայքի պորտալում։

Բրադզ դիզայնի ակադեմիա

2008 թվականի հոկտեմբերից Nickelodeon-ը հեռարձակում էր Բրաթս դիզայնի ակադեմիա վերնագրով ռեալիթի շոու, որտեղ 9-ից 14 տարեկան երեխաները մրցում են նորաձևության ոլորտում, իսկ հաղթողը բրիտանական Բրաթս տիկնիկների շարքի հագուստ է ձևավորում։

Բրադզ Ռոք

2010 թվականի հոկտեմբերի 10-ին MGA-ն ցուցադրեց 11 սերիայից բաղկացած Բրադզ Ռոք (Bratz Rock) վերնագրով վեբ-սերիալի առաջին սերիայի պրեմիերան, որը պտտվում էր գլխավոր հերոսների շուրջ։ Նրանք մասնակցում էին երաժշտական մրցույթին, որը կազմակերպում էր հորինված երաժշտության աստղ Վիսփրը, և երբ մոտենում էր մրցույթի ավարտը նրանք նաև բացահայտում են Վիսփրի իրական ինքնությունը:2010 թվականի հոկտեմբերի 14-ին սերիալը հայտարարվեց հետաձգված, սակայն մնացած դրվագները այդպես էլ չթողարկվեցին։.

Բրադզ (վեբ սերիաներ)

2015 թվականի օգոստոսին YouTube-ում տեղի ունեցավ ստոպ-մոշն վեբ շարքի պրեմիերան։ MGA-ն հաստատեց, որ առաջին սեզոնի համար կլինի 10 սերիա, որը կդառնա միակ սեզոնը:Բոլոր 10 դսերիաներ հավաքվել են 25 րոպեանոց տեսահոլովակի մեջ, որոնք ցուցադրվել են Netflix-ում։ Վեբ-սերիալը ցուցադրվել է ամերիկյան Kabillion հեռուստաալիքով։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Talbot, Margaret (2006 թ․ դեկտեմբերի 5). «Little hotties: Barbie's new rivals». The New Yorker. New America Foundation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. «When a doll designer and on-and-off-again Mattel employee named Carter Bryant brought Larian a drawing of a new doll he had in mind, Larian at first saw little to admire. "To be honest, to me it looked weird—it looked ugly," Larian told me. But Larian's attitude toward the tastes of children is respectful to the point of reverence, and his daughter Jasmin, then eleven years old, happened to be hanging out in his office that day. Larian asked her what she thought of the drawing. "And, you know, I saw this sparkle that you see in kids' eyes," he recalled. "They talk with their body language more than their voice. And she says, 'Yeah, It's cute.' " For Larian, that was enough: "I said, 'O.K., we'll do it.'"»
  2. Chang, Andrea (2011 թ․ օգոստոսի 5). «Mattel must pay MGA $310 million in Bratz case». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. MGA v. Mattel Battles & Controversies
  4. 4,0 4,1 «BRATZ® Are Back - Bigger and Better Than Ever!». Bratz (Press release). MGA Entertainment. 2010 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. «In celebration of the 10th Anniversary milestone of its hottest franchise, MGA Entertainment is poised to launch a new edition of BRATZ® fashion dolls. Slated for release in August 2010, the world's favorite BRATZ® pack – Cloe™, Yasmin™, Sasha™ and Jade™ - are back, sporting a fresh new look featuring updated faces, bodies and fashions. The BRATZ Anniversary Edition will introduce 10 new characters all poised to join the world's most popular fashion dolls in their yearlong celebration.»
  5. 5,0 5,1 «Are You Okay With Your Six-Year-Old Dating?». Men's Stuff. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  6. «Monday Surprise: Bratz Secret Date!». Toy Box Philosopher. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  7. 7,0 7,1 «The Sweatshop Behind the Bratz». Institute for Global Labour and Human Rights (formerly National Labour Committee). 2006 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  8. Activist criticizes China toy factory, ABC News, 22 December 2006
  9. «MGA refutes Bratz sweatshop story». Playthings Magazine. 2006 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. Hains, Rebecca (2012). «An Afternoon of Productive Play with Problematic Dolls The Importance of Foregrounding Children's Voices in Research». Girlhood Studies. 5 (1): 121–140. doi:10.3167/ghs.2012.050108. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին – via Berghahn Journals.
  11. 11,0 11,1 American Psychological Association, Task Force on the Sexualization of Girls being gay (2007). «Report of the APA Task Force on the Sexualization of Girls». 1. American Psychological Association. Վերցված է 2007 թ․ փետրվարի 20-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. 12,0 12,1 Womack, Susan (2007 թ․ փետրվարի 20). «The generation of 'damaged' girls». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. «Are kids exposed to sex too soon?». World Today. BBC News. 2007 թ․ փետրվարի 21. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Bratz topple Barbie from top spot». BBC News. 2004 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. «Barbie blues for toy-maker Mattel». BBC News. 2005 թ․ փետրվարի 17. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «Bratz doll maker files lawsuit against Mattel». Promo Magazine. 2005 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  17. Goddard, Jacqui (2006 թ․ դեկտեմբերի 10). «Barbie takes on the Bratz for $500m». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  18. «Jury rules for Mattel in Bratz doll case». The New York Times. Reuters. 2008 թ․ հուլիսի 18. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  19. «Barbie beats back Bratz». CNN Money. 2008 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  20. «Bratz dolls to remain on shelves in Mattel-MGA battle». BBC News. 2009 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  21. «Statement by MGA Entertainment: Appellate Court Orders Immediate Stay of Bratz Recall – Bratz Products Will Remain on Store Shelves». MGA Entertainment. Business Wire. 2009 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  22. «Court throws out Mattel win over Bratz doll». Reuters. 2010 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  23. «Mattel Inc. v. MGA Entertainment, Inc. no. 09-55763 (9th Cir. Jul 22 2010)» (PDF). U.S. Court of Appeals for the Ninth Circuit. 2010 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 31-ին.
  24. Chang, Andrea (2011 թ․ հունվարի 18). «Mattel, MGA renew fight over Bratz dolls in court». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
  25. Chang, Andrea (2011 թ․ օգոստոսի 5). «Mattel must pay MGA $310 million in Bratz case». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «Lady Gaga in $10m legal dispute with Bratz doll maker». BBC News. 2012 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  27. Kell, John (2014 թ․ հունվարի 13). «Bratz Doll Maker MGA Entertainment Sues Mattel». Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  28. Kim, Susanna. «Barbie Plays Dirty, Bratz's Dirty Tricks Suit Claims». ABC News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  29. «Bratz: BFF: Best Friends Forever for Rent on DVD». Netflix DVD Services. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
  30. «Bratz plots kids' fashion TV show». Brand Republic. 2008 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  31. «World Premiere of All-New Bratz® Web Series Debuts Exclusively on YouTube Homepage». Bratz (Press release). MGA Entertainment. 2010 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին – via PR Newswire.
  32. «World Premiere of All-New Bratz® Web Series Debuts Exclusively on YouTube Homepage on 10-10-10». Bratz (Press release). MGA Entertainment. 2010 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  33. Stoopid Buddy (April 15, 2016). «"Our stop-motion animated #BRATZ series is now streaming on #NETFLIX! Look for "Bratz: Friends Forever" https://t.co/RLUtZxVRP9"» (Թվիթ) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 14 August 2021-ին – via Թվիթթեր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bratz» հոդվածին։