Bumble Beezy

Bumble Beezy
Ծնվել էնոյեմբերի 4, 1994(1994-11-04) (29 տարեկան)
Պավլոդար, Ղազախստան
Երկիր Ռուսաստան
Մասնագիտություներաժիշտ և ռեփեր
Գործիքներվոկալ
 Bumble Beezy Վիքիպահեստում

Անտոն Վատլին (նոյեմբերի 4, 1994(1994-11-04), Պավլոդար, Ղազախստան), ավելի հայտնի է Bumble Beezy բեմական կեղծանվամբ, ռուսական հիփ-հոփ կատարող և երգերի հեղինակ։ Լայն լսարանին հայտնի է արագ կատարման ոճով, ինչպես նաև երաժշտական հաճախակի արդյունավետությամբ։

Կենսագրություն

Վաղ ժամանակաշրջան

Անտոնը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 4-ին Ղազախստանի Պավլոդար քաղաքում։ Անտոնը ընկերասեր էր, շատ ընկերներ ուներ և լավ մանկություն անցկացրեց այդ քաղաքում։

2005 թվականին նա և նրա ընտանիքը որոշում են տեղափոխվել Ռուսաստան, քանի որ նրա ծնողները ավելի շատ հեռանկարներ են տեսել որդու համար։

Սկզբում նրանք ապրել են Օմսկում, իսկ հինգ տարի անց տեղափոխվել են Պերմ, որտեղ Անտոնն ապրել է մինչև 2017 թվականը։ Ռեփ սկսել է լսել Լիլ Ուեյնի ստեղծագործության շնորհիվ, որին Անտոնն ինքը համարում է մեծ երաժիշտ, ինչպես նաև մեծացել է SD երաժշտության մեջ, որի միքսթեյփերը լսել է մինչև վերջ։ Նա ստիպված էր փոխել տարբեր դպրոցներ, սակայն հիփ-հոփ ոճի երաժշտության հանդեպ նրա հետաքրքրությունը մնաց անփոփող։ Արդեն 2007 թվականին, դպրոցում սովորելով յոթերորդ դասարանում, հավաքել է իր երաժշտական կոլեկտիվը՝ զուգահեռաբար մասնակցելով տեքստային ռեփ-բատլերին, իսկ արդեն 14 տարեկանում ելույթ է ունեցել կենդանի լսարանի առջև։

Դպրոցը հաջողությամբ ավարտելուց և միջնակարգ կրթություն ստանալուց հետո, Անտոնը ընդունվել է պոլիտեխնիկական հումանիտար համալսարան։ Սակայն ինստիտուտի վարչակազմը փոխզիջման չգնաց և նա երրորդ կուրսից դուրս մնաց, քանի որ նրան ուսումը քիչ էր գրավում, շատ ժամանակ էր հատկացնում ստեղծագործելու վրա։ Սկսվել է համերգների և փորձերի շարքը, որոնք նրա համար առաջնահերթ էին։

Երաժշտական կարիերա

2011 թվական

2011 թվականից Անտոնը հայտնի է դարձել իր Bumble Beezy բեմական անվամբ։ Նրա կեղծանունը գալիս է անգլերեն «bumblebee» բառից, «zy» վերջավորությամբ (թուրքերենից` «Իշամեղու»)։

Արդեն այս տարիներին Անտոնը զգացել է ռեփի հանդեպ իր ձգտումը և Kool Savas-ի ոգեշնչմամբ հասցրել է ձայնագրել շուրջ 200 երգեր և երեք ոչ պաշտոնական երաժշտական թողարկումներ, մինի-ալբոմ «Воссоздание», միքսթեյփ «Sound Good» և «АСБ: Аудионаркотики Скачать Бесплатно», որոնք Անտոնը հասցրել է ջնջել համացանցից, բայց դրանք համացանցում դեռ կարելի է գտնել։ Անտոնը փորձում է չհիշել դրանց մասին,քանի որ այնտեղ ծնվում էր միայն նրա տեխնիկան և ոճը։

Իր առաջին ժողովրդականությունը Big Russian Boss և Young P&H-ի հետ համատեղ ձեռք է բերել «No Hook» և «Чёрный снег» երգերի շնորհիվ, որտեղ ցուցադրվում է եզակի արագ շոու, ինչպես նաև սուր ռեփ հատվածներ Kool Savas-ի մեծ ոգեշնչման ներքո։

2014 թվական

Փետրվարի 2-ին թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Васаби»: Դրանում եղել են 9 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ RaSpeaker-ը, Սաժին Վիը, Biggie Ballz-ը, SlippahNeSpi-ն և Ալտեր էգո-ի Անտոնան՝ Lil Beezy-ը։ Այս աշխատանքը նրան բերեց ունկնդիրների առաջին ծանրակշիռ հոսքը և ոգեշնչեց հետագա ստեղծագործություններին։

Նոյեմբերի 21-ին Սաշմիրը թողարկել է իր «Միշա» միքսթեյփը, որի «Встал, вышел» համատեղ երգի ձայնագրությանը մասնկացել է նաև Անտոնը։

2015 թվական

Մարտի 17-ին թողարկել է «16 Barz» երգը և տեսահոլովակը, որը գալիք համերգների հրավերք էր։

Մայիսի 26-ին Zloi Negr-ը թողարկել է իր «Переносчики» միքսթեյփը, որում Անտոնը, Porchy-ը, Obladaet-ը, Illumate-ը, Կազե Օբոյման և Alphavite-ը մասնակցել են «SAFM» համատեղ երգի ձայնագրությանը։

Հուլիսի 10-ին թողարկել է «Action» երգը` Չիպոմ Չիտերի և Bogomol'om-ի հետ համատեղ։

Օգոստոսի 27-ին թողարկել Է «Boeing 808» ստուդիական ալբոմը՝ Սաշմիրի հետ համատեղ։ Այն իր մեջ ներառում է 8 երգեր։

2016 թվական

Հունիսի 16-ին թողարկել է իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Васаби 2»-ը, որում ընդգրկվել են 10 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Ալիշն ու Սաշմիրը։ Այս հրապարակումը նկատել է Օքսիմիրոնը և բարձր է գնահատել այն Թվիթթերում։ Հենց այդ մենահամերգից հետո Անտոնի մասին խոսեցին ռուսական ռեփի խմբում։ Այդ տարվա ամռանը  The Flow կայքի վարկածով ճանաչվել է «Նոր Ֆլոու» նախագծի հիփ-հոփ ինդուստրիայի ամենահեռանկարային նորեկներից մեկը։

Սեպտեմբերի 4-ին թողարկեց իր երրորդ ստուդիական ալբոմը` «Deviant»։ Դրանում եղել են 14 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Lottery Bills, Դավին, Սաշմիրը, Niki L, SlippahNeSpi և Porchy-ը։ Արդեն այս երաժշտական թողարկման ժամանակ Անտոնը ոչ միայն տեխնիկապես է կատարում երգը, այլև ստիպում է մարդկանց, որ` «իսկապես պետք է սկսել ամեն ինչին ուրիշ կերպ նայել»։

Հոկտեմբերի 31-ին թողարկել է «Салютую» երգը և դրա տեսահոլովակը Դավիի հետ համատեղ, որը դարձավ «Deviant»-ի համերգային շրջագայության հրավեր, իսկ հետո երգը մտել է նրա չորրորդ ստուդիական ալբոմի մեջ՝ «Resentiment», որը թողարկվել է նոյեմբերի 8-ին։

Նոյեմբերի 8-ին թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Resentiment»-ը։ Դրա մեջ եղել է 8 երգ, որի ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողները՝ Garibian-ը և Դավին։

Նոյեմբերի 29-ին Jagermeister Music Awards անկախ երաժշտության մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակ է ստացել «Young Blood» անվանակարգում։

2017 թվական

Փետրվարի 14-ին Porchy-ն և Ameriqa-ն թողարկել են «Th3 Hook» համատեղ ստուդիական ալբոմը, որին Անտոնը մասնակցել է «Pass Out»-ի համատեղ երգի ձայնագրությանը։ Այս երգի մեջ Անտոնը կատարել է իր կիսով րափ անգլիական քառատողը, բազմազանեցնելով այն երկու ռուսական քառատողերով։

Գարնանը թողարկել է «BeezyNOVA» շարքի երկու ստուդիական ալբոմ՝

  • ապրիլի 20՝ «Main Effect»: Դրան մասնակցել են 10 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ ST1M-ը և Դավին։
  • մայիսի 10՝ «Side Effects»: Դրան մասնակցել են 10 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Դավին, Alai Oli Ինդի խումբը, Չայան Ֆամալի դուետը և DJ Novak-ը։

Հուլիսի 7-ին Չայան Ֆամալին թողարկել է «Идол» ստուդիական ալբոմը, որում Անտոնն ու DJ Novak-ը մասնակցել են «Всё что хочешь бери» համատեղ երգի ձայնագրությանը։

Այս տարվա ամռանը Անտոնը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, քանի որ նրա մշտական հնչյունային ռեժիսորը Պերմինը դադարեցրել է համագործակցությունը նրա հետ, իսկ Հյուսիսային Մայրաքաղաքում նա ավելի մեծ հեռանկարներ է տեսել։

Օքսիմիրոնն և նրա «Booking Machine» համերգային գործակալությունը Անտոնին առաջարկել են համերգային շրջագայություն ձևավորել Ռուսաստանի մի քանի քաղաքներից, սակայն նա մերժել է նրանց, քանի որ արդեն ծրագրել է համերգներ, որոնք նախապես կազմակերպել են այլ կազմակերպիչներ։

Ավելի ուշ, Անտոնին առաջարկ էլ են պայմանագիր կնքել «Black Star Inc.» երաժշտական լեյբլի հետ, բայց նա այստեղ էլ մերժեց, քանի որ նրան դուր չեկավ ընկերության ներկայացուցիչների հետ գործնական շփումը։

Սեպտեմբերի 25-ին SD-ն թողարկել է իր տասնմեկերորդ Mixtape King Vol. 3-ը, որում Անտոնը, Young P & H-ը, Booker-ը և Գնոյնին իրենց մասնակցությունն են ունեցել «Жесть он крут!» համատեղ երգի ձայնագրության մեջ։

Հոկտեմբերի 13-ին թողարկել է «Васаби 3» յոթերորդ ստուդիական ալբոմը։ Դրա մեջ կա 8 երգ, որի ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Booker-ը և Ameriqa-ն։

Հոկտեմբերի 15-ին թողարկել է «Харизма» երգի տեսահոլովակը իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «BeezyNOVA՝ Main Effect» ալբոմից։

Դեկտեմբերի 18-ին թողարկել է «Молчишь» երգը և դրա տեսահոլովակը «Black Star Inc»-ի արտիստներից մեկի հետ համատեղ՝ Միշա Մարվինի։

2018 թվական

Փետրվարի 23-ին թողարկել «Ключи от улиц» է երգը, իսկ տեսահոլովակը C4-ի և Bess-ի հետ համատեղ, որը ձայնագրվել է կյանքից հեռացած բիթմերեյքերի և հնչյունային օպերատոր VeroBeatz-ի հիշատակին, իսկ հետո նրանց համատեղ երգը մտել է C4-ի` «495» ստուդիական ալբոմը, որը թողարկվել է մարտի 9-ին։

Մարտի 15-ին թողարկել է «Original Go-Getter» երգ,իսկ ռոք տարբերակը՝ «Amatory» ռոք խմբի հետ համատեղ։

Մարտի 29-ին թողարկել է «Дайджест» երգի տեսահոլովակը, իր յոթերորդ ստուդիական ալբոմում` «Васаби 3», որտեղ Անտոնը շրջում է Lamborghini-ով և ստանում սուպեր ունակություններ։

Ապրիլի 6-ին Էմելևսկայան թողարկել է «Кипяток» ստուդիական ալբոմը, որտեղ Անտոնը ունեցել է «Flex» համատեղ երգի ձայնագրություն։

Մայիսի 18-ին DJ Nik One-ը թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Сториз»-ը, որտեղ Անտոնը և Slimus-ը ձայնագրել են «911» երգը։

Հունիսի 15-ին ST1M-ը թողարկել է իր յոթերորդ միքսթեյպը` «Неизданное 6», որտեղ Անտոնն ու Դավին ձայնագրել են «Спорт» երգը։

Օգոստոսի 17-ին թողարկեց «Vibe» երգը Roux'ом-ի հետ համատեղ, իսկ հետո նրանց երգը մտավ նրա ութերորդ ստուդիական «111111» ալբոմ, որը թողարկվեց սեպտեմբերի 14-ին։

Սեպտեմբերի 14-ին թողարկել է իր ութերորդ ստուդիական ալբոմը՝ «111111», որի մեջ եղել են 12 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ` Էլդար Ջարախովը, Porchy-ը, , Неизвестность-ը, Roux-ը և Arthur Midi-ն:.

Հոկտեմբերի 5-ին Deemars-ը և Gunz-ը թողարկել են «1000 льё» համատեղ ստուդիական ալբոմը, որտեղ Անտոնը և C4-ը  ձայնագրել «Крылья» են երգը։

Հոկտեմբերի 26-ին Roux-ը թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Deviant Two», որտեղ Անտոնը ձայնագրել է «Expo» երգը։

Հոկտեմբերի 30-ին թողարկել է «Какой парень» երգը Roux'ом-ի հետ համատեղ, իսկ հետո նրանց երգը մտել է նրա «Royal Flow» ստուդիական ալբոմի մեջ, որը թողարկվել է դեկտեմբերի 28-ին։

Դեկտեմբերի 28-ին թողարկել է «Royal Flow» ստուդիական ալբոմը, Roux'ом-ի հետ համատեղ։ Դրա մեջ ներառվում են 12 երգեր։

Դեկտեմբերի 31-ին Roux'ом-ի հետ համատեղ թողարկել է «Какой парень» երգի տեսահոլովակը «Royal Flow» ստուդիական ալբոմից։

2019 թվական

Փետրվարի 14-ին Arthur'ом Midi-ի հետ համատեղ «Климат контроль» երգի տեսահոլովակը թողարկել է իր ութերորդ ստուդիական «111111» ալբոմում։

Անձնական կյանք

Ամուսնացած չէ, երեխաներ չունի։

Հայտնի է, որ որոշ ժամանակ նա հանդիպել է մոդել Անաստասիա Բիստրոայի հետ։ Հենց նրա լուսանկարն էլ օգտագործվել է «Resentiment»-ի ստուդիական չորրորդ ալբոմի շապիկի վրա։ Սակայն մոտ մեկ տարի իրար հետ շփվելուց հետո, ըստ որոշ տեղեկությունների, զույգը դադարեցրել է հարաբերությունները։

Ավելի ուշ Անտոնը սիրահարվեց ռեփերուհի և ռադիո հաղորդավարուհի Էմելևսկայային։ Մի փոքր սիրախաղը համացանցում սկիզբ դարձավ իրական հարաբերության։ 2018 թվականի հունիսին նրանց սիրախաղը «միությունը» դադարեցվեց, սակայն նրանք ջերմ զգացմունքներ  պահպանեցին միմյանց նկատմամբ։

Bumble Beezy-ի ստեղծագործական առանձնահատկությունը հատուկ արագ կատարողականի օգտագործումն է։ Անտոնի այս ոճը ձևավորվել է Tech N9ne-ի երկու սիրելի ռեփերների ազդեցության ներքո՝ կատարման տեխնիկայի առումով, և Kool Savas-ը՝ տեքստային ոճի առումով։ Անտոնի վրա մեծ ազդեցություն է ունեցել մասնավորապես Վակա Ֆլոկա Ֆլեյմի, Future, Յանգ Թագի և Ջուսի Ջեյի ստեղծագործությունը։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • 2014 թվական` «Васаби»
  • 2015 թվական` «Boeing 808» (Սաշմիրի հետ)
  • 2016 թվական` «Васаби 2»
  • 2016 թվական` «Deviant»
  • 2016 թվական` «Resentiment»
  • 2017 թվական` «BeezyNOVA: Main Effect»
  • 2017 թվական` «BeezyNOVA: Side Effects»
  • 2017 թվական` «Васаби 3»
  • 2018 թվական` «111111»
  • 2018 թվական` «Royal Flow» (Roux'ом-ի հետ միասին)

Սինգլներ

  • 2014 թվական` «Черный снег» (feat. Big Russian Boss & Young P&H)
  • 2014 թվական` «Проснулся»
  • 2014 թվական` «No Hook 2»
  • 2014 թվական` «Амплуа»
  • 2014 թվական` «Flow Shop» (feat. Biggie Ballz)
  • 2014 թվական` «Вектор» (feat. Walkie & Хронос)
  • 2014 թվական` «Molotov Coctail» (feat. Obladaet)
  • 2014 թվական` «Выкл»
  • 2014 թվական` «WTF» (feat. Anthony Caine, Сашмир & Rover)
  • 2014 թվական` «Xbox (X6)» (2014)
  • 2015 թվական` «16 Barz»
  • 2015 թվական` «Fucked Up»
  • 2015 թվական` «Сине-зелёные» (feat. Walkie)
  • 2015 թվական` «Карма» (feat. Сашмир)
  • 2015 թվական` «Те парни» (feat. Сашмир)
  • 2016 թվական` «Знак»
  • 2016 թվական` «No Hook 4»
  • 2016 թվական` «Не ревнуй» (feat. Сашмир & Гиги)
  • 2016 թվական` «Digits» (feat. Alphavite)
  • 2017 թվական` «Молчишь» (feat. Миша Марвин)
  • 2018 թվական` «Original Go-Getter»
  • 2018 թվական` «Original Go-Getter» (feat. «Amatory», рок-версия)

«Cognac Starz»-ի կազմում

Սինգլներ
  • 2016 թվական` «BPM»
  • 2016 թվական` «Mercedes Flow» (feat. D-Kay Drummasta)

Մասնակցություն այլ կատարողների ալբոմներին

  • Սաշմիր՝ «Миша» («Встал, вышел»), «Дал жизни» («Складываю»)
  • Zloi Negr՝ «Переносчики» («SAFM»)
  • Porchy x Ameriqa՝ «Th3 Hook» («Pass Out»)
  • Չայան Ֆամալի՝ «Идол» («Всё что хочешь бери»)
  • СД՝ «Mixtape King Vol. 3» («Жесть он крут!»)
  • C4՝ «495» («Ключи от улиц»)
  • Էմելևսկայա՝ «Кипяток» («Flex»)
  • DJ Nik One՝ «Сториз» («911»)
  • ST1M՝ «Неизданное 6» («Спорт»)
  • Deemars x Gunz՝ «1000 лье» («Крылья»)
  • Roux՝ «Nottingham II» («Риск и предубеждение»), «Deviant Two» («Expo»)

Տեսագրություն

Տարի Անուն Ռեժիսոր Ալբոմ
2015  «16 Barz» Անհայտ է Սինգլ
2016  «Салютую» (feat. Դավի) T37 Studio «Deviant»[Resentiment 1]
2017  «Харизма» Kosmodrome «BeezyNOVA: Main Effect»
 «Молчишь» (feat. Միշա Մարվին) Պոլինա Նազարևա Сингл
2018  «Ключи от улиц» (feat. C4, Bess & VeroBeatz) Zefir Video Company «495» (ստուդիական ալբոմ C4)[495 1]
 «Дайджест» Ozio.pro «Васаби 3»
 «Какой парень» (& Roux) Էլդար Գարաև «Royal Flow»
2019  «Климат контроль» (feat. Arthur Midi) Եկատերինա Բոլովցովա «111111»

Համերգային շրջագայություններ

  • 2016 թվական` Deviant Tour
  • 2017 թվական` Wasabi Tour
  • 2018 թվական` Preda Tour

Ծանոթագրություններ

  1. На момент создания клипа трек «Салютую» был синглом, впоследствии вошёл в его четвёртый студийный альбом — «Resentiment».
  1. На момент создания клипа трек «Ключи от улиц» был синглом, впоследствии вошёл в студийный альбом C4 — «495».

Աղբյուր

  1. Bumble Beezy Արխիվացված 2019-05-24 Wayback Machine — Сiбдепо
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bumble Beezy: бешеный флоу и провокационное содержание — The Flow
  3. 3,0 3,1 3,2 «Весь топ iTunes — это песни про шлюх и наркоту»: интервью с Bumble Beezy — Aфиша Daily
  4. «„Ну как же так, ты недавно хвалил Bumble Beezy, сегодня — ATL, и тут же Dom!No."… Я просто люблю хип-хоп в целом». www.interviewrussia.ru. Արխիվացված է Oxxxymiron օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «Bumble Beezy «Deviant»». www.rap.ru. 2016 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  6. «Bumble Beezy «Deviant». Герой проекта «Новый Флоу», незаурядный рэпер из Перми, выпустил альбом, на который делал большую ставку». the-flow.ru. 2016 թ․ սեպտեմբերի 3.
  7. «Bumble Beezy «Resentiment»». www.rap.ru. 2016 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  8. «Bumble Beezy «Resentiment». Пермский рэпер выпустил уже третий свой релиз в этом году». the-flow.ru. 2016 թ․ նոյեմբերի 9.
  9. «Кто победил на Jagermeister Indie Awards 2016. Грибы, Oxxxymiron, Bumble Beezy и не только». the-flow.ru. 2016 թ․ նոյեմբերի 29.
  10. «Porchy, Ameriqa «Th3 Hook»». www.rap.ru. 2017 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  11. «Porchy & Ameriqa "Th3 Hook". Совместный релиз главного соратника Oxxxymiron и ростовского битмейкера, отметившегося на прошлогоднем альбоме Пики "A L F A". Участвуют ATL и Bumble Beezy». the-flow.ru. 2016 թ․ նոյեմբերի 9.
  12. «Bumble Beezy «BeezyNOVA: Main Effect»». www.rap.ru. 2017 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  13. «Bumble Beezy «BeezyNOVA: Main Effect». Вышел альбом одного из самых заметных новых игроков». the-flow.ru. 2017 թ․ ապրիլի 20.
  14. «Bumble Beezy выпустил новый альбом «BeezyNOVA: Side Effects»». www.rap.ru. 2017 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  15. «Bumble Beezy «BeezyNOVA: Side Effects». Второй альбом обладателя впечатляющего фастфлоу не за год даже, а за месяц. Вредит ли такая производительность песням?». the-flow.ru. 2017 թ․ մայիսի 3.
  16. «Чаян Фамали «Идол»». www.rap.ru. 2017 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  17. «Чаян Фамали "Идол". Лето в этом году не задалось — зато с летней музыкой всё в порядке». the-flow.ru. 2017 թ․ հուլիսի 10.
  18. «Bumble Beezy признался в том, что вел переговоры с Black Star. «Это был у**анский диалог»». the-flow.ru. 2018 թ․ հոկտեմբերի 3.
  19. «Bumble Beezy выпустил новый альбом «Васаби III»». www.rap.ru. 2017 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  20. «Bumble Beezy «Васаби III». «Все, кто ищет в моей музыке что-то кроме чистой животной энергии — вы не по адресу». Вас предупредили». the-flow.ru. 2017 թ․ հոկտեմբերի 13.
  21. «Bumble Beezy «Харизма»: дебютный клип рэпера с бешеным флоу». www.rap.ru. 2017 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  22. «Bumble Beezy «Харизма». Три альбома за год — и всего лишь первый клип». the-flow.ru. 2017 թ․ հոկտեմբերի 16.
  23. «Миша Марвин, Bumble Beezy «Молчишь»». www.rap.ru. 2017 թ․ դեկտեմբերի 19.
  24. «Миша Марвин, Bumble Beezy "Молчишь". Осторожно, в клипе — мат!». the-flow.ru. 2017 թ․ դեկտեմբերի 19.
  25. «Миша Марвин и Bumble Beezy сняли клип с пленными балеринами». www.intermedia.ru. 2017 թ․ դեկտեմբերի 19.
  26. «Миша Марвин ft. Bumble Beezy — Молчишь». tntmusic.ru. 2017 թ․ դեկտեմբերի 19.
  27. «В новом клипе «Дайджест» Bumble Beezy дрифтит на Ламбо и обретает суперспособности». www.rap.ru. 2018 թ․ մարտի 29.
  28. «Bumble Beezy «Дайджест». Из клипа можно догадаться, что секрет фастфлоу Beezy — Jagermeister». the-flow.ru. 2018 թ․ մարտի 29.
  29. «Bumble Beezy выпустил клип «Дайджест»». daily.afisha.ru. 2018 թ․ մարտի 29.
  30. «И снова женский рэп: Эмелевская выпустила альбом «Кипяток»». www.rap.ru. 2018 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  31. «Эмелевская "Кипяток". Среди гостей лишь один Bumble Beezy». the-flow.ru. 2018 թ․ ապրիլի 6.
  32. «Cлушаем новый альбом DJ Nik One «Сториз». Участвуют Fuze, Slim, Yanix, Hash Tag и другие». www.rap.ru. 2018 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  33. «DJ Nik One "Сториз". Вышел альбом с участием Fuze, Yanix, Hash Tag и многих других». the-flow.ru. 2018 թ․ մայիսի 17.
  34. «Bumble Beezy «111111». Пулемётного фастфлоу здесь меньше, чем у Beezy обычно — но вряд ли это минус». the-flow.ru. 2018 թ․ սեպտեմբերի 14.
  35. «В частной филармонии «Триумф» рэпер Bumble Beezy презентует новый альбом». zvzda.ru. 2018 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  36. «Bumble Beezy и Roux выпустили совместную песню "Expo". Когда фастфлоу встречает фастфлоу». the-flow.ru. 2018 թ․ հոկտեմբերի 4.
  37. «Куплет Гуфа можно услышать на альбоме дуэта Deemars & Gunz. Трек называется "OG", но и кроме Алексея есть интересные гости: Bumble Beezy, Жак Энтони, FD Vadim». the-flow.ru. 2018 թ․ հոկտեմբերի 26.
  38. «Bumble Beezy, Roux "Royal Flow". К заглавию альбома и правда придраться сложно». the-flow.ru. 2018 թ․ դեկտեմբերի 28.
  39. «Bumble Beezy и Roux рвут бит пулемётным флоу в новом клипе «Какой парень»». www.rap.ru. 2019 թ․ հունվարի 4.
  40. «Bumble Beezy & Roux "Какой парень". Два рэпера объясняют, почему постоянным отношениям предпочитают свободу, а одной даме — много дам». the-flow.ru. 2019 թ․ հունվարի 4.
  41. «Bumble Beezy «Климат-контроль»». www.rap.ru. 2019 թ․ փետրվարի 14.
  42. «Bumble Beezy "Климат-контроль" Романтичный клип, где все по законам жанра: любовь, ссоры, перрон, снег, крыши, поцелуи». the-flow.ru. 2019 թ․ փետրվարի 14.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bumble Beezy» հոդվածին։