Car Radio

««Car Radio»»
Car Radio
Twenty One Pilotsի երգը «Vessel» ալբոմից
Թողարկված2014 թվականի մարտի 18
ՖորմատCD, թվային բեռնում
Ձայնագրված2014
ԺանրՌեփ ռոք, Էլեկտրոնիկա Ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն4:33
ԼեյբլFueled by Ramen
ՀեղինակԹայլեր Ջոզեֆ
ՊրոդյուսերԹայլեր Ջոզեֆ, Գրեգ Ուելս
Vessel ալբոմի երգացանկ
Fake You Out (2013) ««Car Radio»» Fairly Local (2015)

Car Radio, երգ, որը գրել և ձայնագրել է ամերիկյան Twenty One Pilots երաժշտական դուետը, սկզբնապես թողարկվել է 2011 թվականին՝ նրանց երկրորդ ստուդիական ալբոմում (Regional at Best)։ Այն վերաթողարկվել է 2014 թվականի մարտի 18-ին՝ որպես իրենց երրորդ ստուդիական ալբոմի (Vessel) հինգերորդ և վերջին սինգլ։

Նախապատմություն

Երգը ոգեշնչված է այն իրադարձությամբ, որը տեղի ունեցավ ֆրոնտմեն Թայլեր Ջոզեֆի հետ` քոլեջում ուսման ժամանակ։ Rock Sound-ին տված հարցազրույցում նա բացատրեց, որ մի օր ուշացել է դասից և մոռացել է փակել իր ավտոմեքենայի դուռը։ Դասերից հետո նա վերադարձել է և հայտնաբերել, որ ինչ-որ մեկը սողոսկել է իր մեքենայի մեջ ու գողացել այն ամենը, ինչ եղել է, այդ թվում՝ ռադիոն, GPS-ը և իր ձայնասկավառակները։ Այդ ժամանակ Ջոզեֆը չուներ ֆինանսներ, որ փոխատուցի այն, ինչ կորցրել էր։ Առանց մեքենայի ռադիոընդունիչի հետագա աշխատանքային փորձը նրան ստիպում է գիտակցել ,որ «երաժշտությունը կարող է շեղել ձեր ուշադրությունը և կարող է կանգնել այն ճանապարհին, որտեղ ցանկանում է գնալ ձեր միտքը»։ Երգը էլեկտրոնային երաժշտության, ռոք և փոփ երաժշտության խառնուրդ է։ Երկրորդ հատվածից հետո առավել բնորոշ են էլեկտրական կիթառի հնչյունների սինթեզատորը և մեկ մասերը։

Երաժշտական տեսահոլովակ

Երաժշտական տեսահոլովակը, որի ռեժիսորը Մարկ Էշլեմանն էր, YouTube-ում ներբեռնվել է 2013 թվականի ապրիլի 19-ին։ Այն նկարահանվել էր համերգի ժամանակ։ Տեսահոլովակի սկզբում Թայլեը նստած է լոգասենյակի սալիկապատված հատակին և երգում, այնուհետև նա կտրում է իր մազերը, հագնում Բալակլավան և դուրս է գալիս բեմ, որտեղ նվագում է Ջոշ Դանը։ Ջոզեֆը մտնում է ամբոխի մեջ, որն սկզբում անշարժ կանգնած է, բայց երբ Թայլերը սկսում է ցատկել նրանք ցատկում են նրա հետ։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Ջոզեֆը երգում է երգի վերջին բառերը, ընկնում բեմից և էկրանը սևանում է։

2019 թվականի մայիսի դրությամբ տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 220 մլն դիտում։

Համերգներ

2014 թվականի ապրիլի 13-ին Twenty One Pilots դուետը «Car Radio» երգով ելույթ ունեցավ 2014 MTV Movie Awards-ի ժամանակ։ Նույն ամսվա 28-ին` Late Night with Seth Meyers-ում։ Նրանք նաև հանդես եկան BBC Radio 1's Big Weekend 2016-ում մայիսի 28-ին։

Երգերի ցուցակ

Թվային բեռնում/հոսք
# Անվանում Տևողություն
1. «Car Radio»   4:27

Անձնակազմ

Հիթշքերթներ

Շաբաթական հիթշքերթներ

Հիթշքերթ (2014) Ամենաբարձր դիրք
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bubbling Under Hot 100 Singles (Billboard) 15
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Rock Songs (Billboard) 20
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Alternative Songs (Billboard) 28
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rock Airplay (Billboard) 42

Տարվա հիթշքերթներ

Հիթշքերթ (2014) Դիրք
US Hot Rock Songs (Billboard) 74

Հավաստագրում

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
ԱՄՆ (RIAA) 2× Platinum 2 000 000^
Մեծ Բրիտանիա (BPI) Silver 200 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

Մարզ Տարեթիվ Ֆորմատ Լեյբլ
Worldwide 2014 թվականի մարտի 18
  • Թվային բեռնում
Fueled by Ramen

Ծանոթագրություններ

  1. «Twenty One Pilots - Biography, Albums, Streaming Links - AllMusic». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Twenty One Pilots». Voodoo Music Festival. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Future Releases on Alternative Radio Stations». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին.
  4. 4,0 4,1 «Track-By-Track: Twenty One Pilots - Vessel». Rock Sound (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «New Video: twenty one pilots, 'Car Radio'». MTV. 2013 թ․ ապրիլի 22. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  6. Fueled by Ramen (2013 թ․ ապրիլի 19). twenty one pilots: Car Radio [OFFICIAL VIDEO]. YouTube. Google. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  7. «twenty one pilots live at the MTV Movie Awards 2014». MTV. 2014 թ․ ապրիլի 13.
  8. «Watch twenty one pilots perform "Car Radio" on 'Late Night With Seth Meyers'». altpress.com. Alternative Press. 2014 թ․ ապրիլի 29. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  9. «2016 - twenty one pilots». BBC Music Events (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է December 21, 2014.
  11. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Twenty One Pilots. Ստուգվել է December 21, 2014.
  12. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Alternative Songs for Twenty One Pilots. Ստուգվել է December 21, 2014.
  13. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Rock Airplay for Twenty One Pilots. Ստուգվել է December 21, 2014.
  14. «Hot Rock Songs: Year End 2014». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  15. «American single certifications – Twenty One Pilots – Car Radio». Recording Industry Association of America. Վերցված է February 28, 2018-ին.
  16. «British single certifications – Twenty One Pilots – Car Radio». British Phonographic Industry. Վերցված է February 28, 2018-ին. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Car Radio in the "Search BPI Awards" field and then press Enter.

Արտաքին հղումներ