Carol of the Bells

«Carol of the Bells»
The Bird and the Bee?ի երգը
Ժանրժողովրդական երաժշտություն և Սուրբծննդյան երգ
Լեզուանգլերեն
ՀեղինակPeter Wilhousky?
ՊրոդյուսերՄայքլ Էնդրյուս

Carol of the Bells, հանրաճանաչ սուբծննդյան երգ ուկրաինացի կոմպոզիտոր Նիկոլայ Լեոնտովիչի երաժշտությամբ, որը ստեղծվել է 1914 թվականին (երրորդ տարբերակ)՝ Պյոտր Վիլխովսկու խոսքերի հիման վրա։ Հիմք է ընդունվել ուկրաինական ժողովրդական Շչեդրիկը։ Վիլգովսկու խոսքերը պաշտպանված են հեղինակային իրավունքով (Carl Fischer Music), երաժշտությունը հանրային սեփականություն է։

Տեքստի անգլերեն տարբերակ

Վիլխովսկին նվագախմբի համար մեղեդին վերափոխել է նոր տեքստով NBC ռադիո ցանցի սիմֆոնիկ նվագախմբի համար՝ կենտրոնանալով զանգերի թեմայի վրա, քանի որ մեղեդին նրան հիշեցրել է փոքրիկ զանգերի ղողանջը։ Այն առաջին անգամ եթեր է հեռարձակվել Մեծ ճգնաժամի ժամանակ, և Վիլխովսկին հեղինակային իրավունքը պաշտպանել է նոր երգի համար 1936 թվականին, ինչպես նաև հրապարակել է երգը, չնայած այն հանգամանքին, որ երգը հրապարակվել է գրեթե երկու տասնամյակ առաջ Ուկրաինայում։ Նրա տարբերակի ժողովրդականությունը հիմնականում բխում էր Վիլխովսկու՝ լայն լսարան ունենալու հնարավորությունից՝ շնորհիվ NBC սիմֆոնիկ նվագախմբի գործիքավորողի նրա դերի։ Այժմ երգը կապված է Սուրբ ծննդյան հետ՝ իր նոր տեքստի պատճառով, որում հիշատակվում են զանգերը, օրհներգերը և «Ուրախ, ուրախ, ուրախ, ուրախ Սուրբ ծնունդ» արտահայտությունը։

«Ring, Christmas Bells»՝ Սուրբ ծննդյան թեմայով տեքստով անգլալեզու տարբերակը, գրել է Միննա Լուիզ Հոխմանը 1947 թվականին։ Գոյություն ունեն անանուն հեղինակների երկու այլ տարբերակներ, որոնցից մեկը գրվել է 1957 թվականին «Արի, պարիր և երգիր» վերնագրով, իսկ մյուսը՝ 1972 թվականին, որը սկսվում է «Ականջ դիր զանգերին» արտահայտությամբ։

Տարբեր կատարողների ամերիկյան ձայնագրությունները ռադիոյում սկսել են հայտնվել 1940-ական թվականներին։ Երգը ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել, երբ 1970-ական թվականներին այն կատարվել է ա կապելլա ֆրանսիական The Swingle Singers խմբի կողմից շամպայնի հեռուստատեսային գովազդում։ «Carol of the Bells»-ը ձայնագրվել է ավելի քան 150 տարբերակներով և տարբեր վոկալ և գործիքային կոմպոզիցիաների վերամշակումներով։

Հիթ-շքերթներ

Pentatonix-ի տարբերակ

Հիթ-շքերթ (2013–2014) Ամենաբարձր
հորիզոնական
US Holiday 100 (Billboard) 66

Ջոն Ուիլյամսի տարբերակ

Illegal chart entered Billboardglobal200|180
Հիթ-շքերթ (2017–2021) Ամենաբարձր
հորիզոնական
Հունգարիա Single Top 10 12
Հունգարիա Stream Top 40 16
Լիտվա (AGATA) 85
Շվեդիա (Sverigetopplistan) 20
Շվեյցարիա Schweizer Hitparade 87
Միացյալ Թագավորություն UK Singles Chart 97
US Holiday 100 (Billboard) 47

Մանտիկորի տարբերակ

Հիթ-շքերթ (2021) Ամենաբարձր
հորիզոնական
DE Deutsche Compilationcharts 3

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Peterson, Lottie (December 20, 2015). «The creation of carols: A look at the history behind 7 beloved holiday songs Արխիվացված 2018-07-20 Wayback Machine.» The Deseret News. Retrieved December 21, 2015.
  2. 2,0 2,1 Crump, William D. (2013). «Carol of the Bells» in The Christmas Encyclopedia. 3rd Edition. McFarland & Company, Inc. Publishers: Jefferson, NC. p. 62. 9780786468270.
  3. 3,0 3,1 Almond, B.J. (December 13, 2004). «'Carol of the Bells' wasn’t originally a Christmas song Արխիվացված 2020-11-11 Wayback Machine». Rice University via EurekAlert! Retrieved December 21, 2015.
  4. Nobbman, Dale V. (2000). Christmas Music Companion Fact Book: The Chronological History of Our Most Well-Known Traditional Christmas Hymns, Carols, Songs And the Writers & Composers Who Created Them. Centerstream Publishing: Anaheim Hills, CA. p. 91. 1574240676.
  5. Cuddihy, Kevin and Phillip Metcalfe (2005). «Sing It and Swing It» in Christmas’s Most Wanted: The Top 10 Book of Kris Kringles, Merry Jingles, and Holiday Cheer. Potomac Books, Inc.: Washington, D.C. p. 74. 1574889680.
  6. Wytwycky, Wasyl (updated 2010). «Leontovych, Mykola Արխիվացված 2021-12-18 Wayback Machine». Internet Encyclopedia of Ukraine. Retrieved December 23, 2015.
  7. «Pentatonix Chart History (Holiday 100)». Billboard. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  8. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  9. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  10. «Savaitės klausomiausi (TOP 100)» (լիտվերեն). AGATA. 2018 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. «Veckolista Singlar, vecka 52». Sverigetopplistan. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. John Williams — Carol Of The Bells swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  13. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  14. «John Williams Chart History (Holiday 100)». Billboard. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  15. Official German Copilation Charts (December 3, 2021). "Chart Position #3, Week December 3, 2021 - December 9, 2021 ". Offizielle Deutsche Charts. Retrieved December 04, 2021.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Carol of the Bells» հոդվածին։