Crédit Agricole |
---|
|
|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, վարկային կազմակերպություն, բանկ, ֆինանսական ինստիտուտ, cooperative bank? և հանրային ընկերություն |
---|
Հիմնադրված է | 2000 |
---|
Վայր | Մոնրուժ, Ֆրանսիա և Փարիզ |
---|
Երկիր | Ֆրանսիա |
---|
Արդյունաբերություն | Q112165989? |
---|
Հասույթ | 25,2 մլրդ € (2023) |
---|
Աշխատողների թիվ | 150 000 մարդ (դեկտեմբերի 31, 2012) |
---|
Դուստր ընկերություններ | Crédit Lyonnais?, Crédit Agricole Italia?, Crédit agricole de La Réunion?, Crédit Agricole Corporate and Investment Bank?, Square Habitat?, Crédit agricole assurances? և Caceis? |
---|
Կայք | credit-agricole.com(ֆր.)(անգլ.) |
---|
Մասնակից է | Fédération bancaire française? |
---|
Բորսա | Euronext |
---|
Crédit Agricole Վիքիպահեստում |
Crédit Agricole (արտասանվում է Կրեդի ագրիկոլ), ֆրանսիական ֆինանսական կոնգլոմերատ, որը BNP Paribas-ի, Société Générale-ի և Groupe BPCE-ի հետ մեկտեղ կազմում է ֆրանսիական բանկային շուկայի «մեծ քառյակը»։ Մեծությամբ Ֆրանսիայի երկրորդ, Եվրոպայի երրորդ և աշխարհի տասներորդ բանկն է։ Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում։ Հիմնադրվել է 1894 թվականին։ 2009 թվականին Fortune Global 500 մրցույթում գրավել է 46-րդ տեղը։ 2018 թվականին իր ակտիվների հանրագումարով աշխարհում զբաղեցրել է տասներորդ տեղը։ 2011 թվականից համարվում է համաշխարհային մասշտաբով համակարգային նշանակություն ունեցող բանկ։ Crédit Agricole խմբի հիմնական ընկերությունը Crédit Agricole S.A.-ն է։ Խմբի մեջ մտնում են նաև Crédit Lyonnais բանկը, այլ երկրներում գործող մի շարք բանկեր, ապահովագրական ընկերություն և ակտիվների կառավարմամբ զբաղվող Amundi ընկերությունը։ Խումբը ներկայացված է 48 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), ունի շուրջ 10.000 բաժանմունքներից բաղկացած ցանց (դրանցից 8.200-ը Ֆրանսիայում), որոնց միջոցով սպասարկում է 52 միլիոն հաճախորդների։ Ինչպես բանկի անվանումն է հուշում՝ այն պատմականորեն սերտ առնչություն ունի գյուղատնտեսության ֆինանսավորման հետ։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Gale Directory of Company Histories, "Credit Agricole" (2012) online
Արտաքին հղումներ