«Dancing Queen» | ||||
---|---|---|---|---|
ABBA-ի սինգլը | ||||
«Arrival» ալբոմից | ||||
Թողարկված | 16 օգոստոսի, 1976 (Շվեդիա) 21 օգոստոսի, 1976 (Մեծ Բրիտանիա) 12 նոյեմբերի, 1976 (ԱՄՆ) | |||
Ֆորմատ | 7" single | |||
Ձայնագրված | 1975 | |||
Ժանր | դիսկո/փոփ | |||
Երգահան | Բյորն Ուլվեյս, Ստիգ Անդերսոն և Բեննի Անդերսոն | |||
Տևողություն | 3:51 | |||
Լեյբլ | Polar (Շվեդիա) Epic (ՄԹ) Atlantic (ԱՄՆ) | |||
ABBA-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Dancing Queen» («Պարերի թագուհի», «Պարող թագուհի»), ABBA շվեդական խմբի երգը, որի թողարկումն անմիջապես հաջորդել է «Fernando» հայտնի հիթի թողարկմանը։ Այն սովորաբար համարվում է 1970-ականների լավագույն ստեղծագործություններից մեկը, ինչպես նաև ABBA խմբի այցեքարտը։ «Dancing Queen» երգի հեղինակներն են Բեննի Անդերսոնը, Բիոռն Ուլվեուսը և Ստիգ Անդերսոնը։ 1975 թվականին ձայնագրվելով «Arrival» ալբոմի համար՝ հաջորդ տարի այն որպես սինգլ թողարկվել է «That’s Me» երգի հետ՝ երկրորդ կողմում։ Այն ABBA խմբի միակ երգն է, որ գլխավորում է ամերիկյան հիթ-շքերթները։
Երգի ձայնագրությունն սկսվել է 1975 թվականի օգոստոսի 4-ին։ Սկզբում երգը կոչվել է «Boogaloo»։ Երգի վրա աշխատելու ընթացքում Անդերսոնը և Ուլվեուսը որոշել են դիմել դիսկո-ռիթմերին, որոնք օգտագործվել են դեռևս Ջորջ Մաքքրեյի «Rock Your Baby» երգում և Դոկտոր Ջոնի «Gumbo» ալբոմում (1972)։ Ֆելթսքոգը և Լինգստադը սեպտեմբերին ձայնագրել են վոկալային պարտիաներ, և երեք ամիս անց ձայնագրությունը ավարտվել է։ Տեքստի վրա աշխատելու ընթացքում նրա մի մասը բաց է թողնվել։
«Dancing Queen»-ը վեց աբաթ զբաղեցրել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը՝ սկսած 1976 թվականի սեպտեմբերից, և դարձել է ABBA-ի միակ ամերիկյան չարթ-թոփերը 1977 թվականի ապրիլին։ Այն առաջին հորիզոնականին հասել է ևս տասներեք երկրներում, որոնք են Շվեդիան (14 շաբաթ), Նորվեգիան, Իռլանդիան, ԳՖՀ-ն, Բելգիան, Նիդերլանդները, Ռոդեզիան (այժմ՝ Զիմբաբվե), ՀԱՀ-ը, Մեքսիկան, Բրազիլիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան։ «Dancing Queen» երգը ընդգրկվել է Կանադայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի լավագույն հնգյակներում, հասել է հիթ-շքերթի 14-րդ հորիզոնականին Իտալիայում, որտեղ ABBA-ն այնքան էլ հայտնի չէր, որքան այլ երկրներում։
1976 թվականի հունիսին «Dancing Queen» երգը կատարվել է Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և ապագա թագուհի Սիլվիա Զոմերլատի համար։ Դրանից հետո նույնիսկ հին շվեդական ավանդույթների հետևորդները հետաքրքրություն են ցուցաբերել երգի նկատմամբ։
Երգը հայտնի է դարձել ոչ միայն Շվեդիայում և անգլիախոս երկրներում, որտեղ այն կատարվել է անգլերեն։ 1980 թվականի «Gracias Por La Música» ալբոմի համար ABBA-ն ձայնագրել է «Dancing Queen» երգի իսպանալեզու տարբերակը, որը կոչվել է «Reina Danzante»՝ Buddy և Mary McCluskey-ի հեղինակած իսպաներեն տեքստով։
ԽՍՀՄ-ում երգն առաջին անգամ պաշտոնապես հրատարակվել է 1977 թվականին «Кругозор» (№ 5) աուդիոհանդեսում՝ «Money, Money, Money» երգի հետ միասին։ Ռուսերեն երգերը համապատասխանաբար կոչվել են «Танцующая королева» («Պարող թագուհին») և «Деньги, деньги» («Փող, փող»։ Поющие сердца խումբը մենակատար Անտոնինա Ժմակովայի հետ կատարել է ռուսալեզու քավեր տարբերակը՝ «Королева танца» («Պարի թագուհին», ուսերեն տեքստի հեղինակ՝ Իգոր Կոխանովսկի) անվանումով, որը նույնպես լույս է տեսել «Мелодия» ֆիրմայի ձայնապնակներում։
1992 թվականին երգը կրկին թողարկվել է Մեծ Բրիտանիայում այն բանից հետո, երբ Erasure խումբը ABBA-ի նկատմամբ հետաքրքրության նոր ալիք է առաջացրել իր «Abba-esque» ալբոմի հաջողությամբ։ «Dancing Queen»-ի երկրորդ թողարկումը նույնպես ժողովրդականություն է վայելել և զբաղեցրել է բրիտանական հիթ-շքերթների 16-րդ հորիզոնականը 1992 թվականի սեպտեմբերի 12-ին։
2002 թվականի նոյեմբերի 9-ին «Top 50 Favourite UK Number Ones» հարցման արդյունքներով երգը հեռարձակվել է Radio 2-ի եթերում The Official UK Charts Company-ի 50-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակներում։ 188 357 ունկնդիրներ քվեարկել են այդ երգի օգտին, և այն դարձել է 8-րդը ընդհանուր վարկանիշում։ 2004 թվականի մայիսին Բրիտանական Phonographic Performance Limited-ը տոնել է իր յոթանասունամյա հոբելյանը և այդ իրադարձության պատվին կազմել է 70 երգերի ցանկը, որոնք ամենից հաճախ հնչում էին ռադիոյում և ակումբներում։ Այս ցուցակում «Dancing Queen» երգն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնը «Dancing Queen»-ը նշել է որպես իր սիրելի երգը «Blender Magazine» ամսագրին ուղարկված 10 երգերի ցանկում։
2008 թվականի օգոստոսին «Dancing Queen» երգի վաճառված օրինակների քանակն ԱՄՆ-ում հատել է 500 000 նշագիծը (մասնավորապես՝ 512 000)։
Հիթ-շքերթ (1976-1977) | Դիրք |
---|---|
American Billboard Hot 100 | 1 |
American Billboard Adult Contemporary | 6 |
Australian Kent Music Report | 1 |
Austrian Singles Chart | 4 |
Belgian VRT Top 30 Singles Chart | 1 |
British Singles Chart | 1 |
Canadian Singles Chart | 1 |
Dutch Top 40 | 1 |
Eurochart Hot 100 | 1 |
Finnish Singles Chart | 3 |
French IFOP Singles Chart | 5 |
German Singles Chart | 1 |
Irish Singles Chart | 1 |
Italian FIMI Singles Chart | 14 |
Japanese Oricon Weekly Singles Chart | 19 |
Japanese Oricon International Singles Chart | 1 |
New Zealand RIANZ Singles Chart | 1 |
Norwegian VG-lista Singles Chart | 1 |
Spanish Singles Chart | 10 |
Swedish Singles Chart | 1 |
Swiss Singles Chart | 3 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Դանիա (IFPI Denmark) | Gold | 45 000^ |
Իտալիա (FIMI) sales since 2009 |
Gold | 15 000* |
Ճապոնիա (RIAJ) | 350,000 | |
Մեծ Բրիտանիա (BPI) | Platinum | 1,120,000 |
ԱՄՆ (RIAA) | Gold | 1 000 000^ |
Թվային | ||
ԱՄՆ (RIAA) | 597,000 | |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2014" in the "Anno" drop-down menu. Select "Dancing Queen" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
|