Desiigner | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Sidney Royel Selby III |
Նաև հայտնի է որպես | Designer Royel և Dezolo |
Ծնվել է | մայիսի 3, 1997 (26 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, Թրեպ երաժշտություն, Իսթ քոսթ հիփ հոփ, SoundCloud rap, հարդքոր ռեփ, Գենգստա ռեփ, industrial hip hop?, punk rap?, ալտերնատիվ հիփ հոփ և հորորքոր |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | թմբուկ և վոկալ |
Լեյբլ | GOOD Music և Def Jam Recordings |
Կայք | lifeofdesiigner.com |
Desiigner Վիքիպահեստում |
Սիդնի Ռոյել Սելբի երրորդ (անգլ.՝ Sidney Royel Selby III, մայիսի 3, 1997, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավելի հայտնի է Desiigner մականունով, ամերիկյան ռեփեր։ Սկսելով իր երաժշտական կարիերան 2014 թվականին՝ նա հայտնի դարձավ 2015 թվականին, երբ լույս տեսավ «Panda» սինգլը, որը տեղ գրավեց Billboard Hot 100-ի մեջ։
Սիդնին ծնվել է Բրուքլինում 1997 թվականի մայիսի 3-ին։ Իր բառերով, դեռ երիտասարդ տարիքում նրան շրջապատում էր երաժշտությունը։ Իր պապիկը՝ Սիդնի Սելբին, նվագում էր «The Drifters» և «The Isley Brothers» խմբերում։ «Իմ հայրը լսում էր« Funkadelic»: Գնում եմ ընկերներիս մոտ, նրանք լսում են հիփ հոփ։ Գնում եմ քրոջս մոտ, ինքը լսում է ռեգգի։ Գնում եմ եղբայրներիս մոտ, նրանք լսում են ամեն ինչ», - պատմում է ռեփերը։ Փոքր ժամանակ նա երգում էր եկեղեցական երգչախմբում։ Նրա բառերով, նա եղել էր «չարաճճի երեխա» և անում էր «անկապ բաներ» Բրուքլինի փողոցներում։ 14 տարեկանում նա ստացավ հրազենային վերք։ «Վերքը շատ լուրջ չէր, ես պառկեցի հիվանդանոցում 30 րոպե, բայց այդ պահը ինձ հասկացրեց, «Է՜յ, մտածի՛», երբ դա տեղի ունեցավ, ես հասկացա, որ սա իմ տեղը չէ», - հայտարարեց ռեփերը։ Դրանից հետո նա որոշեց զբաղվել երաժշտությամբ։ 15 տարեկանում իր հայրը իրեն նվիրեց հանգերի բառարան, որը ռեփերը սովորեց անգիր։
Desiigner-ը սկսեց իր երաժշտական գործունեությունը 2014 թվականին, Dezolo մականունով, երբ Phresher-ի և Rowdy Rebel-ի հետ գրեց «Danny Devito» երգը։ Շուտով նա փոխեց իր մականունը Designer Royel-ի, որը հետո փոխեց Desiigner-ի՝ իր քրոջ խորհրդով։ 2015 թվականին նոյեմբերի 1-ին լույս տեսավ Desiiner-ի առաջին երգը՝ «Zombie Walk»-ը։ Դեկտեմբերի 15-ին՝ լույս տեսավ նրա «Panda» սինգլը, որը լսեց Քանյե Ուեսթը։ Քայնեն որոշեց երգից մի հատված օգտագործել «Father Stretch My Hands Pt.2» ստեղծագործության մեջ։ Դրանից հետո «Panda»-ն հայտնի դարձավ։
2016 թվականի ապրիլին՝ Billboard հարցազրույցին ռեփերը հայտարարեց նոր միքսթեյփի՝ Trap History Month-ի ելույթի մասին, որի անունը նա շուտով փոխեց և դարձրեց New English: Մայիսին պրոդյուսեր Մայկ Դինը հայտարարեց, որ աշխատում է Desiigner-ի հետ, և որ լինելու է իր նոր ալբոմի կատարողական պրոդյուսերը, որը ստացել է The Life of Desiiner անվանումը։ Հունիսին XXL ամսագիրը տեղադրեց նրան իր ամենամյա Freshman Class ցանկի մեջ։ Հենց այդ ամսում թողարկվեց «Champions» սինգլը, որի մեջ նաև մասնակցել է Desiigner-ը։ Հունիսին նաև ինքը առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությունում, BET Awards 2016 մրցանակաբաշխության ժամանակ կատարելով «Panda» ստեղծագործությունը։ Հունիսի 26-ին ռեփերը թողարկեց New English միքսթեյփը և ստացավ քննադատների տարատեսակ կարծիքներ։ Հուլիսին ռեփերը թողարկեց որպես սինգլ «Timmy Turner» ստեղծագործությունը՝ հիմքում ընկած էր ավելի շուտ թողարկած ֆրիսթայլը, որը ներկայացրել էր նույնպես ինքը։
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Անվանակարգ | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|---|
2016 | Teen Choice Awards | Choice Music: R&B/Hip-Hop Song | "Panda" | Առաջադրված | |
MTV Video Music Awards | Best New Artist | Himself | Առաջադրված | ||
Best Hip-Hop Video | "Panda" | Առաջադրված | |||
BET Hip Hop Awards | Best Hip Hop Video | Առաջադրված | |||
People's Champ Award | Առաջադրված | ||||
Best New Hip Hop Artist | Himself | Առաջադրված | |||
MTV Video Music Awards Japan | Best Hip Hop Video | "Panda" | Առաջադրված | ||
American Music Awards | Video of the Year | Առաջադրված | |||
Favorite Rap/Hip-Hop Song | Առաջադրված | ||||
WatsUp TV Africa Music Video Awards | WatsUp TV Viewers Choice Award | Հաղթանակ | |||
2017 | Grammy Awards | Best Rap Performance | Առաջադրված | ||
iHeartRadio Music Awards | Hip-Hop Song of the Year | Առաջադրված | |||
Hip-Hop Artist of the Year | Himself | Առաջադրված | |||
Best New Hip-Hop Artist | Առաջադրված | ||||
Billboard Music Awards | Top New Artist | Himself | Առաջադրված | ||
Top Streaming Songs Artist | Առաջադրված | ||||
Top Rap Artist | Առաջադրված | ||||
Top Streaming Song (Video) | "Panda" | Հաղթանակ | |||
Top Rap Song | Հաղթանակ |
{{cite web}}
: Text "Fact (UK magazine)" ignored (օգնություն)|accessdate=2016-08-07|language=en}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Desiigner» հոդվածին։ |
|