EXO-CBX | |
---|---|
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 엑소-첸백시 |
Ժանրեր | քեյ փոփ և դենս փոփ |
Գործունեություն | 2016 |
Լեյբլ | S.M. Entertainment և Avex Trax |
Exo-CBX Վիքիպահեստում |
EXO-CBX (կորեերեն՝ 엑소-첸백시, հայտնի է նաև որպես՝ ChenBaekXi կամ CBX), հարավկորեական EXO բոյ բենդի առաջին պաշտոնական սաբ յունիտը։ Ստեղծվել է 2016 թվականին S.M. Entertainment հովանու ներքո և այն կազմված է երեք անդամից՝ Սիումինը, Բեքհյոնը և Չենը։ Դեբյուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին "Hey Mama!" մինի ալբոմով։
2016 թվականի հուլիսի 23-ին Չենը, Բեքհյոնը և Սիումինը հայտնվում են «Reservoir Idols» տեսահոլովակում, որտեղ ցույց է տրված EXO-ի համերգը Սեուլում Exo Planet 3 – The Exo'rdium հյուրախաղի շրջանակներում։ Օգոստոսի 23-ին թողարկվել է «For You» սինգլը «Moon Lovers: Scarlet» դորամայի համար։ Հոկտեմբերի 5-ին S.M. Entertainment-ը հաստատել է այն տեղեկությունը, որ առաջին սաբ յունիտ խումբը ստեղծվելու է։ Հոկտեմբերի 23-ին նրանք առաջին անգամ հանդես են եկել 2016 Busan One Asia Festival–ում «For You» սինգլով։ Հոկտեմբերի 24–ին հայտարարվեց նրանց խմբի անունը՝ անդամների անունների առաջին տառերով։
Հոկտեմբերի 31–ին թողարկվել է նրանց դեբյուտային մինի ալբոմը Hey Mama! սինգլով, որն ներառում էր նաև հինգ այլ ժանրի երգեր։ Նրանց առաջին ելույթը տեղի է ունեցել նոյեմբերի 3–ին M! Countdown–ում։ Նոյեմբերի 6–ին թողարկվել է «The One» սինգլի տեսահոլովակը, որը եղել է «Reserviour Idols» ֆիլմի երգը։ Hey Mama! սինգլը զբաղեցրել է GAON չարթի լավագույն տեղը և համաշխարհային ալբոմային Billboard շքերթում։ Նոյեմբերի 15–ին նրանք տարան առաջին հեռուստատեսային հաղթանակը The Show–ում։ Նոյեմբերի վերջին սաբ յունիտը վերաթողարկել է Blade & Soul խաղի «Crush U» սինգլը, իսկ նոյեմբերի 18-ին ելույթ են ունեցել N-Pop Showcase Concert–ում։ Դեկտեմբերի 25-ին «Crush U»–ը արդեն թողարկվել էր տեսահոլովակով։
2017 թվականի մարտի 10–ին EXO-CBX–ը ուղիղ եթերում հայտարարել է, որ պատրաստվում է մայիսին ճապոնական դեբյուտ ունենալու։ Ապրիլի 1–ին թողարկվել է անոնսը, իսկ մայիսի 24–ին թողարկվել է Girls ալբոմը։ Մայիսի 1–ին թողարկվել է «Ka-CHING!» սինգլի տեսահոլովակի կարճ տարբերակի պրեմիերան։
Անվանում | Տեղեկություն ալբոմի մասին | Լավագույն դիրքը շքերթներում | Վաճառք | |||
---|---|---|---|---|---|---|
KOR |
JPN |
TW |
US World | |||
Կորեական | ||||||
Hey Mama! |
|
1 | 14 | 3 | 1 | |
Ճապոնական | ||||||
Girls | TBA |
Անվանում | Տարի | Լավագույն դիրքը շքերթներում |
Վաճառք | Ալբոմ | |
---|---|---|---|---|---|
KOR |
US World | ||||
Կորեական | |||||
«Hey Mama!» | 2016 | 4 | 7 | Hey Mama! | |
Ճապոնական | |||||
«Ka-CHING!» | 2017 | TBA | Girls |
Անվանում | Տարի | Լավագույն դիրքը շքերթերում |
Վաճառք | Ալբոմ |
---|---|---|---|---|
KOR | ||||
«Crush U» | 2016 | — | Blade & Soul OST | |
«—» նշանակում է, որ ռելիզը չի հայտնվել տվյալ երկրի շքերթում։ |
Անվանում | Տարի | Բարձրագույն դիրքը շքերթում |
Վաճառք | Ալբոմ |
---|---|---|---|---|
KOR | ||||
«The One» | 2016 | 22 | Hey Mama! | |
«Rhythm After Summer» | 28 | |||
«Juliet» | 27 |
| ||
«Cherish» | 25 |
|
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «EXO-CBX» հոդվածին։ |
|