Eternal Atake | ||||
---|---|---|---|---|
Լիլ Ուզի Վերտի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Մարտի 6, 2020 | |||
Ձայնագրված | 2018 | |||
Ժանր | Հիփ հոփ | |||
Տևողություն | 62:13 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ |
| |||
Լիլ Ուզի Վերտի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Eternal Atake», ամերիկացի ռեփեր Լիլ Ուզի Վերտի երկրորդ ստուդիական ալբոմ։ Նա իր առաջին նախագիծն է 2017 թվականի «Luv Is Rage 2» ստուդիական ալբոմից ի վեր։ Ի սկզբանե ալբոմի մասին հայտարարվել է 2018 թվականին, սակայն այն թողարկվել է 2020 թվականի մարտի 6-ին Generation Now և Atlantic Records լեյբլներում որպես անակնկալ թողարկում։ Ալբոմն աջակցվել է «Futsal Shuffle 2020» և «That Way» սինգլներով, որոնք հետագայում հայտնվել են որպես բոնուս թրեքեր։ Ալբոմը ներառում է ամերիկացի երգիչ Syd-ի վոկալը։
«Eternal Atake»-ը մեծ հռչակ է ստացել և դեբյուտել ամերիկյան Billboard 200-ի առաջին հորիզոնականին՝ դառնալով Լիլ Ուզի Վերտի երկրորդ համար մեկ ալբոմը։ Ալբոմի դելյուքս տարբերակը՝ «Lil Uzi Vert vs. the World 2»-ը թողարկվել է մեկ շաբաթ անց՝ մարտի 13-ին։
2018 թվականի հուլիսին Լիլ Ուզի Վերտը երկու մեկնաբանություն է գրել թվիթթերյան իր կայքէջում՝ «Eternal Atake» և «Eternal means forever. Atake means 2 overtake»: 2018 թվականի հուլիսի 31-ին՝ Լիլ Ուզի Վերտի ծննդյան օրը, նա ջնջել է բոլոր փոստերը ինստագրամյան իր կայքէջից՝ բացառությամբ երկուսի․ «New Patek»-ի դրվագից և «Eternal Atake»-ի հին շապիկից։ Դեկտեմբերի 9-ին Լիլ Ուզին հայտնել է, որ «Eternal Atake»-ի վրա աշխատանքներն ավարտվել են, և ալբոմը պատրաստ է թողարկմանը։
2019 թվականի հունվարի 11-ին Լիլ Ուզին հայտարարել է ինստագրամով, որ «ջնջել է ամեն ինչ» և «ավարտել է երաժշտության հետ», թեև շատերը կարծում էին, որ դա կարող էր լինել միայն գովազդային հնարք և/կամ գովազդային տեսահոլովակ ալբոմի համար։ 2020 թվականի մարտի 3-ին Լիլ Ուզին տեղադրել է նոր շապիկը թվիթթերյան իր կայքէջում այն բանից հետո, երբ նրա հետևորդները քվեարկել են ալբոմի նոր շապիկի համար։
Նոյեմբերի 30-ին Լիլ Ուզին գրել է, որ այն սինգլը, որի հետ «նա գալիս է» «Eternal Atake»-ից լինելու է «պարային ձայնագրություն»՝ «Futsal» անվանմամբ։ Այն թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին որպես «Futsal Shuffle 2020» և ալբոմի առաջին սինգլ։ Ալբոմի երկրորդ սինգլը՝ «That Way»-ը, անակնկալ կերպով թողարկվել է 2020 թվականի մարտի 1-ին։ Այն ներառում էր Backstreet Boys-ի «I Want It That Way» երգի հուքը։
Ալբոմը սկզբում պետք է թողարկվեր 2019 թվականի հուլիսի 19-ին։ Լիլ Ուզին վերադարձել է ինստագրամի ուղիղ եթերով 2020 թվականի փետրվարի 28-ին և հայտարարել է, որ ալբոմը թողարկվելու է երկու շաբաթների ընթացքում։ Սակայն, Լիլ Ուզին այն անսպասելիորեն թողարկել է 2020 թվականի մարտի 6-ին։
Մարտի 7-ին Լիլ Ուզին հայտարարել է թվիթթերյան իր կայքէջում ալբոմի դելյուքս հրատարակության մասին։ Երկու թրեքերը, որոնց մասին Լիլ Ուզին հայտարարել էր սոցիալական ցանցերում՝ «Jellybean (Kobe)»-ը՝ ամերիկացի ռեփեր Chief Keef-ի մասնակցությամբ և «Myron»-ը, հաստատվել են նույն օրը։ Հետո նա հայտարարել է, որ ավարտել է աշխատանքները երգերի վրա՝ Young Thug, Future, A Boogie wit da Hoodie և Lil Baby ռեփերների մասնակցությամբ։ Ալբոմի երկրորդ մասը՝ «Lil Uzi Vert vs. the World 2»-ը, թողարկվել է 2020 թվականի մարտի 13-ին։
2019 թվականի կեսին սկսել են արտահոսքեր տարածվել, և երգերի մի մասը թողարկվել է հաքերների կողմից։
2018 թվականի սեպտեմբերի 18-ին Լիլ Ուզի թողարկել է գովազդային սինգլը՝ «New Patek» անվանմամբ։ 2019 թվականի ապրիլի 9-ին թողարկվել են երկու նոր գովազդային սինգլներ․ «That's a Rack»-ը և «Sanguine Paradise»-ը։
2020 թվականի մարտի 3-ին Լիլ Ուզին թողարկել է 2-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը՝ «Baby Pluto»-ն, որը ալբոմի թողարկման թիզերն էր։ Դրա ռեժիսորները Գիբսոն Հազարդը և Լիլ Ուզի Վերտն են։
2020 թվականի մարտի 7-ին երկրպագուներից մեկը իր թվիթթերյան կայքէջում նշել է, որ ալբոմը բաժանված է 3 մասերի, որոնք ներկայացնում են Վուդսի տարբեր անձերին․ «Baby Pluto» (թրեք 1-6), «Renji» (թրեք 7-12) և Լիլ Ուզի Վերտ (թրեք 13-18); դա հաստատվել է Լիլ Ուզիի կողմից։ Նա նաև հաստատել է, որ ալբոմի առաջին կեսը ներկայացնում է Լիլ Ուզիին տիեզերանավում թռչելիս այն ժամանակ, երբ երկրորդը ներկայացնում է նրան տիեզերքում ճամփորդելիս։
2018 թվականի հուլիսի 13-ին Լիլ Ուզին կիսվել է «Eternal Atake»-ի բնօրինակ շապիկը, որը Heaven's Gate-ի լոգոյի վերստեղծումն էր։ Շապիկը բաղկացած է «Eternal Atake» բառերից, որոնք գրված են փականածակի ներսում։ Ի պատասխան շապիկին, Heaven's Gate-ի երկու ողջ մնացած ներկայացուցիչները ենթադրել են, որ Լիլ Ուզիի դեմ կարող են իրավաբանական միջոցներ կիրառվել իրենց լոգոյի օգտագործման համար։ Խմբի ներկայացուցիչը հայտարարել է նամակով, որ «նա օգտագործել և ադապտացրել է մեր հեղինակային իրավունքները և ապրանքանիշն առանց մեր թույլտվության, և խախտումը քննվելու է մեր փաստաբանների կողմից։ Դա ոչ թե բարեխիղճ օգտագործում կամ ծաղրերգություն է, այլ ուղղակի և ակնհայտ խախտում»։
2020 թվականի մարտի 2-ին և 3-ին Լիլ Ուզին տեղադրել է շապիկի երեք տարբերակնել և խնդրել է իր երկրպագուներին ընտրել այն շապիկը, որը նրանք հավանում են մի շարք հարցումների օգնությամբ։ Երկրորդ շապիկը հաղթել է և դարձել ալբոմի պատշոնական շապիկ, սակայն, Լիլ Ուզին հաստատել է, որ նա օգտագործելու է երրորդ տարբերակը, բայց որպես երգացանկի ֆոն։
«Eternal Atake»-ը լայն քննադատական ընդունելության է արժանացել։ Metacritic-ում ալբոմը ստացել է միջին 85 միավորները՝ 8 ակնարկների հիման վրա։ Album of the Year կայքը գնահատել է ալբոմը 100-ից 77 միավորներով։
Pitchfork-ից Ալֆոնս Փիերը ալբոմին դրական գնահատական է տվել, ասելով, որ «Սպասելիքներն ավելի քան արդարացվել են։ Eternal Atake-ը այս պահին Ուզիի մեծագույն ալբոմն է, էպիկ, որը ոչ ոք ուրիշ չէր կարող ստեղծել»։ AllMusic-ից Ֆրեդ Թոմասը ասել է․ «Չնայած այն հանգամանքին, որ սա երկար ճանապարհորդություն է, և որոշ երգեր սկսում են նմանվել, այստեղ ոչ մի վատ բան չկա»։ Դանի Շվարցը Rolling Stone-ից նույնպես դրական գնահատական է թողել, ասելով, որ «Շատ դժվար է ռեփ ալբոմ հիշել, որը թողարկվել է այսքան սպասելիքներով։ Չեմ խոսում անգամ այդ սպասելիքներն արդարացնելու մասին։ «Eternal Atake»-ը Լիլ Ուզի Վերտի լավագույն ալբոմն է, ամբողջականությամբ, հարթ կոնցեպցիայով և կատարմամբ, որն արդարացնում է դրա շուրջ աղմկի ամեն ունցիան»։
«Eternal Atake»-ը դեբյուտել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին՝ 288,000 վաճառված օրինակներով։ Ալբոմը 400 միլիոն սթրիմներ է հավաքել առաջին շաբաթվա ընթացքում, որը դարձել է չորրորդ խոշորագույն սթրիմինգային դեբյուտը։ Այն Լիլ Ուզի Վերտի երկրորդ համար մեկ ալբոմն է ԱՄՆ-ում։ Ալբոմը մնացել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին նաև երկրորդ շաբաթ շարունակ՝ 247․000 վաճառված օրինակներով։ Դա բացատրվել է նաև դելյուքս հրատարակության թողարկմամբ հաջորդ շաբաթ։
Առաջին շաբաթվա ընթացքում ալբոմի երեք երգեր դեբյուտել են Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում՝ «Baby Pluto»-ն՝ վեցերորդ հորիզոնականին, «Lo Mein»-ը՝ ութերորդ հորիզոնականին և «Silly Watch»-ը՝ իններորդ։ Նույն շաբաթ նրա 20 երգերը ընգրկվել են հիթ-շքերթներում, որոնցից 18-ը «Eternal Atake»-ից էին։
Թողարկան առաջին օրը «Eternal Atake»-ը զբաղեցրել է Spotify-ի US Top 50 հիթ-շքերթիի թոփ-20-ի բոլոր հորիզոնականները, բացի երեքից։ «Baby Pluto»-ն նաև տապալել է Roddy Ricch-ի «The Box» երգը հիթ-շքերթի առաջին հորիզոնականից։
Իրավունքները վերցրած են Tidal-ից։ Երգերի հեղինակության իրավունքները վերցրած են Billboard-ից։
Baby Pluto | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Baby Pluto» |
|
3:30 | ||||||
2. | «Lo Mein» |
|
3:15 | ||||||
3. | «Silly Watch» | Supah Mario | 3:16 | ||||||
4. | «Pop» |
|
3:47 | ||||||
5. | «You Better Move» | Բրենդոն Ֆինեսին | 3:17 | ||||||
6. | «Homecoming» | Bugz Ronin | 3:34 |
Renji | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
7. | «I'm Sorry» |
|
3:32 | ||||||
8. | «Celebration Station» |
|
3:15 | ||||||
9. | «Bigger Than Life» |
|
3:13 | ||||||
10. | «Chrome Heart Tags» | Chief Keef | 3:33 | ||||||
11. | «Bust Me» | Bugz Ronin | 3:14 | ||||||
12. | «Prices» | Harper | 3:53 |
Lil Uzi Vert | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
13. | «Urgency» (Syd-ի մասնակցությամբ) |
|
3:01 | ||||||
14. | «Venetia» |
|
3:09 | ||||||
15. | «Secure the Bag» | Bugz Ronin | 3:58 | ||||||
16. | «P2» | TM88 | 3:55 | ||||||
17. | «Futsal Shuffle 2020» (բոնուս թրեք) |
|
3:19 | ||||||
18. | «That Way» (բոնուս թրեք) |
|
3:32 | ||||||
62:13 |
Դելյուքս - Lil Uzi Vert vs. the World 2 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Myron» |
|
3:45 | ||||||
2. | «Lotus» |
|
3:13 | ||||||
3. | «Bean (Kobe)» (Chief Keef-ի մասնակցությամբ) | Պյեռ Բոռն | 3:58 | ||||||
4. | «Yessirskiii» (21 Savage-ի մասնակցությամբ) | Պյեռ Բոռն | 3:39 | ||||||
5. | «Wassup» (Future-ի մասնակցությամբ) | Պյեռ Բոռն | 3:13 | ||||||
6. | «Strawberry Peels» | Wheezy | 1:55 | ||||||
7. | «I Can Show You» | Oogie Mane | 2:00 | ||||||
8. | «Moon Relate» |
|
3:01 | ||||||
9. | «Come This Way» | Lyle LeDuff | 2:52 | ||||||
10. | «Trap This Way (This Way)» | Oogie Mane | 3:05 | ||||||
11. | «No Auto» (Lil Durk-ի մասնակցությամբ) |
|
2:15 | ||||||
12. | «Money Spread» (Young Nudy-ի մասնակցությամբ) | Pi'erre Bourne | 3:37 | ||||||
13. | «Got the Guap» (Young Thug-ի մասնակցությամբ) |
|
2:56 | ||||||
14. | «Leaders» (Nav-ի մասնակցությամբ) |
|
3:14 | ||||||
105:02 |
Նշումներ
Սեմփլի օրինակներ
Չարթ (2020) | Բարձրագույն դիրք |
---|---|
Australian Albums (ARIA) | 1 |
Austrian Albums (Ö3 Austria) | 3 |
Belgian Albums (Ultratop Flanders) | 3 |
Belgian Albums (Ultratop Wallonia) | 33 |
Canadian Albums (Billboard) | 1 |
Czech Albums (ČNS IFPI) | 3 |
Danish Albums (Hitlisten) | 4 |
Dutch Albums (MegaCharts) | 2 |
Finnish Albums (Suomen virallinen lista) | 4 |
26 | |
2 | |
Italian Albums (FIMI) | 8 |
New Zealand Albums (RMNZ) | 2 |
Norwegian Albums (VG-lista) | 2 |
Swedish Albums (Sverigetopplistan) | 5 |
Swiss Albums (Schweizer Hitparade) | 7 |
UK Albums (OCC) | 3 |
US Billboard 200 | 1 |
US Top R&B/Hip-Hop Albums (Billboard) | 1 |
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|