Extinction Rebellion (անգլ. թարգմանաբար՝ «Ապստամբություն բնաջնջման դեմ»), սոցիալ-քաղաքական շարժում, որն օգտագործում է ոչ բռնի պայքարի մեթոդներ՝ կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և սոցիալ-էկոլոգիական փլուզման ռիսկի դեմ պայքարելու համար։
Շարժումը մեկնարկել է Մեծ Բրիտանիայում 2018 թվականի մայիսին։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ գիտնականները հավաքել են մոտ 100 ստորագրություն՝ ի պաշտպանություն շարժման։ Դրանից հետո ձեռնարկվել են առաջին ակտիվ գործողությունները։ 2018 թվականի նոյեմբերին ԼոնդոնիԹեմզա գետի վրա 5 կամուրջ արգելափակվել է շարժման մասնակիցների կողմից։ 2019 թվականի ապրիլին կազմակերպությունը գրավել է 5 հայտնի վայրեր կենտրոնական Լոնդոնում։
Ոգեշնչվելով զանգվածային շարժումներից, ինչպիսիք են Occupy-ը, Գանդիի սատյագրահան, սուֆրաժիստները, Մարտին Լյութեր Քինգի համախոհները և քաղաքացիական իրավունքների այլ մարտիկներ, ինչպես նաև Ջին Շարփի գաղափարները, Extinction Rebellion-ը ցանկանում է աջակցություն ստանալ ամբողջ աշխարհում՝ վկայակոչելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի հրատապությունը։ Շարժման մեծ թվով ակտիվիստներ համաձայնություն են հայտնել ձերբակալվելու և բանտում հայտնվելու, ինչպես 1961 թվականին Կոմիտեի 100-ի զանգվածային ձերբակալությունների մարտավարությունը։
Շարժումը օգտագործում է շրջանագծի մեջ գտնվող ավազե ժամացույց, որը հայտնի է որպես բնաջնջման խորհրդանիշ, որը ծառայում է որպես նախազգուշացում, որ կենդանի էակների շատ տեսակներ ոչնչացման վտանգի տակ են։
Մանիֆեստ
Պահանջներ
Extinction Rebellion-ը իր պաշտոնական կայքում նշում է հետևյալ նպատակները․
Կառավարությունը պետք է ճշմարտությունն ասի կլիմայական իրավիճակի մասին և հայտարարի արտակարգ դրություն՝ հրատապ լուծումներ մշակելով քաղաքացիական այլ ինստիտուտների հետ միասին։
Կառավարությունը պետք է սկսի գործել հիմա ՝ կանխելու կենսաբազմազանության կորուստները և մինչև 2025 թվականը գազի արտանետումները զրոյի հասցնելու համար։
Կառավարությունը պետք է ստեղծի կլիմայի և բնապահպանական արդարադատության քաղաքացիական ժողով և հետագայում կենտրոնանա իր կայացրած որոշումների վրա։
Հայտարարված սկզբունքներ
XR-ն իր կայքում նշում է հետևյալը և հայտարարագրում բացատրում՝
Մենք պետք է ունենանք ապագայի ընդհանուր տեսլական՝ ստեղծել մի աշխարհ, որտեղ կկարողանան ապրել ապագա սերունդները։
Մենք մեր առաքելությունն ենք դրել՝ մոբիլիզացնել բնակչության 3,5%-ին՝ իրականացնելու համակարգի փոփոխություն՝ օգտագործելով այնպիսի գաղափարներ, ինչպիսին է «momentum-driven organizing»-ը։
Մեզ անհրաժեշտ է առողջ մշակույթ՝ ապագայում առողջ և ճկուն հասարակություն կառուցելու համար։
Մենք բացահայտ մարտահրավեր ենք նետում ինքներս մեզ և այս թունավոր համակարգին՝ լքել մեր հարմարավետության գոտին և ձեռնարկել գործողություններ, որոնք տանում են դեպի փոփոխություններ։
Մենք կարևորում ենք այն հարցերի արտացոլումը և ուսումնասիրությունը, որոնք հետևում են գործողություններին և հանգեցնում հաջորդ քայլի պլանավորմանը։ Մենք փորձ և գաղափարներ ենք քաղում այլ շարժումներից և իրադարձություններից։
Մենք ուրախ ենք յուրաքանչյուրի համար, ով ակտիվորեն աշխատում է ստեղծել անվտանգ և մատչելի աշխարհ։
Մենք ակտիվորեն նվազեցնում ենք իշխանության ազդեցությունը՝ ոչնչացնում ենք նրա հիերարխիկ կառույցները՝ ավելի հավասար մասնակցության համար։
Մենք խուսափում ենք մեղադրելուց և նվաստացումից. մենք ապրում ենք թունավոր համակարգում, բայց մեզանից ոչ մեկին անհատապես չպետք է մեղադրել։
Մենք ոչ բռնի կազմակերպություն ենք․ մենք օգտագործում ենք ոչ բռնի ռազմավարություններ և մարտավարություններ՝ որպես փոփոխությունների հասնելու ամենաարդյունավետ միջոց։
Մենք հիմնված ենք ինքնավարության և ապակենտրոնացման վրա. հավաքականորեն մենք ստեղծում ենք այն կառույցները, որոնք մեզ անհրաժեշտ են իշխանությանը մարտահրավեր նետելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով հետևում է այս հայտարարված սկզբունքներին և արժեքներին, կարող է հանդես գալ Extinction Rebellion-ի անունից։
Աջակցություն
2018 թվականի հոկտեմբերի 26-ին մոտ 100 գիտնական ստորագրել է մանիֆեստ՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել ի պաշտպանություն շարժման։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին հրապարակվել է երկրորդ բաց նամակը՝ ևս հարյուր գիտնականների ստորագրություններով։
Բացի այդ, համայնքը աջակցության նամակներ է ստացել այնպիսի գործիչներից, ինչպիսիք են դերասանուհի Էմմա Թոմփսոնը, Գրետա Թունբերգը, ՆԱՍԱ-ի գիտնական Ջեյմս Հանսենը և լեզվաբան և համայնքային ակտիվիստ Նոամ Չոմսկին։
Գործողություններ ամբողջ աշխարհում
Extinction Rebellion-ը Ավստրալիայի Մելբուռն, Ադելաիդա, Սիդնեյ և Բրիսբեն քաղաքներում 2019 թվականի մարտի 22-ը հայտարարել է հռչակագրի օր։ Ցուցարարները հավաքվել և բողոքել են՝ պահանջելով կառավարությանը և լրատվամիջոցներին ճանաչել ու հռչակել կլիմայի արտակարգ դրություն։ Ապրիլի 15-ին XR խումբը գրավել է խորհրդարանի մի մասը։
Ապրիլի 15-ին XR-ի ակտիվիստները գրավել են ՀաագայիՄիջազգային քրեական դատարանը՝ ձևավորելով շղթա, որից հետո նրանք ձերբակալվել են։ Նմանատիպ գործողություններ կազմակերպվել են XR խմբերի կողմից Բեռլինում, Հայդելբերգում, Բրյուսելում, Լոզանում, Մադրիդում, Դենվերում և Մելբուռնում։ Ապրիլի 17-ին Նյու Յորքում 300 հոգուց բաղկացած խումբը հավաքվել էր Նյու Յորքի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով արտակարգ դրություն հայտարարել կլիմայի վերաբերյալ։ Արդյունքում մոտ 60 մարդ ձերբակալվել է փողոցը գրավելու և փողոցային լապտերների վրա պաստառներ փակցնելու համար։ Ավելի ուշ՝ հունիսին, Նյու Յորքում հայտարարվել է պահանջներով հայտարարված «կլիմայական արտակարգ դրությունը»։
Հետազոտությունը, որն անցկացվել Է Լոնդոնում ապրիլյան բողոքի ակցիաների օրերին, ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի հասարակության 46%-ը կողմ է շարժմանը, այնուամենայնիվ, հետագա հարցումները ցույց են տվել կարծիքի փոփոխություն՝ հօգուտ կազմակերպության գործողությունների 52%-ի, պատճառը առավել հաճախ նշվում էր ապրիլի 17-ի բողոքի ակցիաներում քաղաքային տրանսպորտի երթևեկության խախտումը։
2019 թվականի մայիսին Ռոջեր Հալամը և ևս 8 հոգի հանդես են եկել որպես կլիմայի արտակարգ իրավիճակների անկախ առաջնորդների թեկնածուներ Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևմուտքում կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։ Այս ընտրատարածքներում 3 917 854 ձայնից նրանք շահել են 7 416 ձայն։
2019 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի 1000 մասնագետներ, այդ թվում՝ պրոֆեսորներ, բժշկության ոլորտում հայտնի հասարակական գործիչներ, նախկին նախագահներ, քոլեջներ, կոչ են արել քաղաքացիական անհնազանդության, որը պայմանավորված էր կլիմայի քաղաքականության վերաբերյալ իշխանությունների «տխուր ոչ ադեկվատ» գործողություններով։ Նրանք կոչ են արել քաղաքական գործիչներին և լրագրողներին ճանաչել կլիմայական իրավիճակի հրատապության փաստը և անցնել գործողությունների։ Նրանք աջակցել են դպրոցական շարժումների ալիքին և Extinction Rebellion-ին։
Քննադատություն
Ոմանք քննադատում են շարժումը անիրատեսական պահանջների համար։ Energy and Climate Intelligence Unit-ը, որն աջակցում է նրանց համառ գործողություններին և պահանջներին, XR-ի պնդած ժամկետներն անվանում է հավակնություն, որը տեխնիկապես, տնտեսապես և քաղաքականապես իրականացնելու բացարձակապես ոչ մի հնարավորություն չունի։ Մինչև 2025 թվականը զրոյական ածխածնի արտանետումների հասնելու համար հաջորդ 6 տարիների ընթացքում թռիչքները պետք է ամբողջությամբ դադարեցվեն, 38 միլիոն մեքենա պետք է դադարեցնի տեղաշարժը, իսկ 26 միլիոն գազի կաթսաները պետք է դադարեցնեն աշխատանքը։
Բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը 2020 թվականին Extinction Rebellion-ը ներառել է Ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքների ցանկում։