Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
2012 թվականիապրիլի 19-ին SM Entertainment-ը պաշտոնապես հայտարարում է Girls’ Generation-ի TaeTiSeo (կրճատ TTS) անվանումով ենթախմբի ստեղծման մասին։ Ենթախմբի կազմի մեջ են մտնում երեք մասնակիցներ՝ Թեյոնը, Թիֆանին և Սոհյոնը։ Ըստ SM Entertainment-ի հայտարարության, ենթախումբը ստեղծվել է նրա համար, որպեսզի «երկրպագուների ուշադրությունը գրավեն երաժշտության բոլոր տեսանկյուններից, ելույթներով և ոճով»։
Կարիերա
Դեբյուտը Twinkle- ի հետ
2012 թվականի ապրիլին թողարկվում է ենթախմբի երեք մասնակիցների թիզեր-լուսանկարը գունագեղ հագուստներով և անսովոր դիմահարդարումով, նրանց շուրջը զարդեր էին գունագեղ նյութերից։ Շուտով, երեք օրվա ընթացքում, թողարկվում են երեք տեսաթիզերներ նախատեսվող «Twinkle» սինգլին, մեկական տեսագրություն յուրաքանչյուր մասնակցին։ Չորս օրվա ընթացքում YouTube-ում երեք թիզերների դիտման գումարային քանակը գերազանցում է տասը միլիոնը
Ապրիլի 29-ին «Twinkle» սինգլը ներկայացվում է iTunes Store-ում, իսկ ապրիլի 30-ին թողարկվում է նույնանուն հոլովակը, որը առաջին շաբաթվա ընթացքում հավաքում է ավելի քան 10 միլիոն դիտում YouTube-ում։ iTunes Store-ում «Twinkle» առաջին մինի-ալբոմը բեռնումների համար հասանելի է դառնում ապրիլի 30-ից, իսկ ազատ վաճառքի՝ 2012 թվականի մայիսի 2-ից։ Մայիսի 3-ին սկսվում է պրոմո-շրջագայությունը տարբեր երաժշտական շոուներում։
Վաճառվում է ալբոմի ավելի քան 140 000 օրինակ Հարավային Կորեայում և ավելի քան 28 000 օրինակ արտասահմանում։ 2012 թվականի հուլիսին գլխավորող սինգլը՝ թվային ձևաչափով, վաճառվում է 1.988.373 օրինակով Հարավային Կորեայի տարածքում։ Խումբը ելույթ է ունենում «SMTown Live World Tour III»-ում՝ Աշերի «DJ Got Us Fallin' In Love»երգով՝ EXO խմբի հետ համատեղ։
2013
2013 թվականի մայիսին «Mnet America»-ին տված հարցազրույցում, Թիֆանին պատմում է, որ TTS-ը 2013 թվականին կթողարկի իր երկրորդ ալբոմը։