iTunes Store, ինտերնետային խանութ, որտեղ վաճառվում է թվային պարունակություն (ծրագրային փաթեթներ, երաժշտական արտադրություն, ֆիլմեր), տնօրինում է Էփլ ընկերությունը։ Խանութը բացվել է 2003 թվականի ապրիլի 28-ին, Սթիվ Ջոբսի թվային երաժշտության խանութի բացման մասին հայտարարությունից հետո։ 2017 թվականի հունվարի տվյալներով iTunes-ը տրամադրում էր ավելին քան 35-40 միլիոն երգեր, 2,2 միլիոն ծրագրեր, 25000 հեռուստատեսային հաղորդումներ, և 65000 ֆիլմեր։ Բացման պահին, այն հանդիսանում էր միակը, որը օրինականորեն տրամադրում էր երաժշտություն բոլոր հիմնական հինգ ձայնագրող լեյբլ կազմակերպություններից։ 2013 թվականի հունիսի դրությամբ iTunes Store-ում գրանցված էին 575 միլիոն ակտիվ օգտատերեր, և նրան էին միացած ավելին քան 315 միլիոն սարքեր, ներառյալ՝ Apple Watch-եր, iPod-եր, iPhone-ներ, Apple TV և iPad-եր։
Պատմություն
Սթիվ Ջոբսը նկատեց, որ կա հնարավորություն բացելու թվային խանութ, որը կտրամադրի օգտատերերին ներբեռնվող երգեր։ 2002 թվականին Ջոբսը համաձայնագիր կնքեց հինգ հիմնական ձայնագրման լեյբլների հետ, նրանց արտադրանքը iTunes-ի միջոցով վաճառելու մասին։ iTunes Store-ը ներկայացվեց Ջոբսի կողմից Էփլի տարեկան Apple Worldwide Developers Conference-ի ժամանակ 2003 թվականի ապրիլին։ Այն սկզբում հասանելի էր միայն Մակ համակարգիչների և iPod-երի վրա, իսկ 2003 թվականի հոկտեմբերին այն հասանելի դարձավ նաև Մայքրոսոֆթ Վինդոուզի վրա։
2008 թվականի ապրիլին iTunes Store-ը հանդիսանում էր երաժշտություն վաճառող ամենածոշոր մատակարարը Միացյալ Նահանգներում, իսկ 2010 թվականի փետրվարին, նաև աշխարհում։ iTunes Store-ի եկամուտը 2011 թվականի առաջին եռամսյակում կազմեց մոտ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2014 թվականի մայիսի 28-ին խանութը արդեն վաճառել էր 35 միլիարդ երգեր ամբողջ աշխարհում։
2016 թվականին հայտարարվեց, որ առցանց դիտումների ծավալը արդեն գերազանցում է ներբեռնումների վաճառքների ցուցանիշներին, և iTunes-ի ներբեռնումների տեսակի վաճառքների ծավալը նվազել է 24%-ով։
2018 թվականի ապրիլին iTunes ծրագիրը ավելացվեց Microsoft Windows 10-ի խրագրերի խանութում, իսկ 2019 թվականի գարնան սկզբում այն նաև հայտնվեց Samsung Smart TV-ում։
Ծանոթագրություններ
↑Langer, Andy (2014 թ․ սեպտեմբերի 10). «Is Steve Jobs the God of Music?». Esquire. Hearst Communications. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.