Google Play Music

Изображение логотипа
Տեսակmusic streaming service app?, online music store?, cloud storage app?, podcatcher app? և video streaming service app?
Լույս տեսավ՝նոյեմբերի 16, 2011
Կայքplay.google.com/music(անգլ.)
 Google Play Music Վիքիպահեստում

Google Play Music, երաժշտության և ձայնարկության հոսքային հաղորդման ծառայություն և երաժշտության առցանց պահոց, որը ղեկավարվում է Google-ի կողմից։ Ծառայությունը ներկայացվել է 2011 թվականի մայիսի 10-ին և հրավերների վրա հիմնված վեցամսյա բետա-ժամանակահատվածից հետո հասանելի դարձել հանրության համար նոյեմբերի 16-ից։

Ստանդարտ հաշիվ ունեցող օգտատերերը կարող են իրենց անձնական գրադարաններից անվճար բեռնել և լսել մինչև 50 000 երգ։ YouTube Red-ի հետ համատեղ վաճառվող «Ամեն ինչ ներառված է» բաժանորդագրությունը թույլ է տալիս օգտատերերին լսել Google Play Music-ի ցանկի ցանկացած երգ։ Օգտագործողները կարող են իրենց գրադարանի համար ձեռք բերել լրացուցիչ երգեր Google Play-ի երաժշտական խանութի միջոցով։ Համացանցին միացված սարքերի համար երաժշտություն լսելուց բացի Google Play Music բջջային հավելվածները թույլ են տալիս պահպանել և լսել երաժշտությունը ավտոնոմ ռեժիմում։

Առանձնահատկություններ

Ստանդարտ հաշիվ

Google Play Music-ը բոլոր օգտատերերին անվճար տրամադրում է մինչև 100 000 ֆայլ պահպանելու հնարավորություն։ Օգտատերերը կարող են լսել երգեր վեբ նվագարկիչի ծառայության և բջջային հավելվածի միջոցով։ Ծառայությունը ստուգում է օգտագործողի հավաքածուն և համադրում ֆայլեր Google-ի ցուցակում, որոնք կարող են փոխանցվել կամ բեռնվել մինչև 320 Կբիթ/վայրկյան արագությամբ։ Ցանկացած ֆայլ, որը չի համադրվում, վերբեռնվում է Google-ի ծառայություն հոսքային փոխանցման կամ կրկնակի բեռնման համար։ Google Play Store-ի միջոցով ձեռք բերված երգերը չեն ենթարկվում 50 000 երգի սահմանափակմանը։

Ներբեռնելու համար աջակցվող ֆայլի ձևաչափերն են՝ MP3, AAC, WMA, FLAC, Ogg կամ ALAC։ Փոխարկումից հետո ֆայլերը կարող են ունենալ մինչև 300 ՄԲ ծավալ։

Օֆլայն լսելու համար երգերը կարելի է ներբեռնել բջջային հավելվածում։

Պրեմիում օգտատերեր

Google Play Music-ի վճարովի բաժանորդագրության շնորհիվ ստանդարտ առաջարկվող ծառայություններից բացի օգտատերերը հնարավորություն են ստանում առանց գովազդի լսելու մինչև 40 միլիոն երգ։ Նոր օգտատերերին առաջարկվում է մեկանգամյա օգտագործման 30-օրյա անվճար փորձնական տարբերակ Google Play Music-ին բաժանորդագրվելու համար։

Հենահարթակներ

Համակարգչով կարելի է երաժշտություն լսել Google Play-ի կայքի Google Play Music-ի հատուկ բաժնում։

Սմարթֆոններով և պլանշետներով կարելի է երաժշտություն լսել Android և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված Google Play Music-ի բջջային հավելվածի միջոցով։ Google Play Music-ի գրադարանից կարող է օգտվել մինչև հինգ սմարթֆոն և մինչև տասը սարքավորում։

Ծանոթագրություններ

  1. Welch, Chris (2015 թ․ փետրվարի 25). «Google now lets you upload 50,000 songs to the cloud for free». The Verge. Vox Media. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  2. Etherington, Darrell (2015 թ․ փետրվարի 25). «Google Play Music Increases Cloud Storage Limit To 50,000 Songs». TechCrunch. AOL. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  3. Farivar, Cyrus (2012 թ․ դեկտեմբերի 18). «Google's cloud-based music-matching service has arrived… and it's free». Ars Technica. Condé Nast. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  4. Kafka, Peter (2012 թ․ դեկտեմբերի 18). «Google's Music Locker Now Works Like Apple's and Amazon's. Except It's Free». All Things Digital. Dow Jones & Company. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  5. «Google Play Music song storage limits». Google Play Help. Google. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  6. «Google Play Music supported file types». Google Play Help. Google. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  7. «Subscribe to Google Play Music - Google Play Music Help». support.google.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  8. Gordon, Scott (2017 թ․ փետրվարի 24). «Google Play Music version 7.4 adds "recents" option, song count now stands at 40 million». Android Authority. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Free trials for Google Play Music». Google Play Help. Google. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  10. «Use Play Music on mobile or computer». Google Play Help. Google. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  11. «Google Play Music». Google Play. Google. 2017 թ․ հունվարի 17. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  12. «Google Play Music». iTunes Store. Apple Inc. 2016 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  13. «Use Google Play Music on multiple devices». Google Play Help. Google. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Google Play Music» հոդվածին։