«Happy Xmas (War Is Over)», սուրբծննդյան երգ, որը թողարկվել է 1971 թվականին John & Yoko/Plastic Ono Band-ի կողմից Հարլեմի Community Choir-ի հետ միասին։ Այն յոթերորդ սինգլն է, որը թողարկել է Ջոն ԼենոնըBeatles-ից դուրս իր աշխատանքի ընթացքում։ Երգը հասել է չորրորդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայում, որտեղ դրա թողարկումը հետաձգվել է մինչև 1972 թվականի նոյեմբեր, և պարբերաբար ներառվել է UK Singles Chart հիթ-շքերթում՝ հասնելով ամենաբարձր՝ երկրորդ հորիզոնականին Ջոն Լենոնի մահվանից հետո։
Լինելով բողոքի երգ Վիետնամի պատերազմի դեմ՝ «Happy Xmas (War Is Over)» դարձել է սուրբծննդյան երգ, որը հաճախ ձայնագրվել է այլ կատարողների կողմից, ընդգրկվել տոնին նվիրված ալբոմներում, հարցումների արդյունքում ճանաչվել է որպես տոնին նվիրված ամենասիրելի երգ։ 2012 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման ընթացքում երգը ճանաչվել է տասներորդը ITV հեռուստաալիքի The Nation's Favourite Christmas Song հատուկ թողարկման ժամանակ։
Նախապատմություն
«Happy Xmas (War Is Over)» դարձել է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի ավելի քան երկու տարի շարունակվող խաղաղության քարոզի գագաթնակետը, որը սկսվել է 1969 թվականի մարտին և մայիսին անցկացված «անկողնում խաղաղության համար» ակցիաները, որոնցից առաջինը տեղի է ունեցել նրանց մեղրամսի ժամանակ։ Երգի ուղղակի նախորդը միջազգային մուլտիմեդիա քարոզարշավն էր, որը զույգն սկսել էր 1969 թվականի դեկտեմբերին՝ հակամշակութային շարժման և Վիետնամի պատերազմին Ամերիկայի մասնակցության դեմ նրա բողոքի ձևով, որը հիմնականում եղել է աշխարհի 12 խոշոր քաղաքներում ցուցավահանակների տեղադրմամբ, որոնց վրա սև ու սպիտակ տառերով գրված էր՝ «Պատերազմն ավարտված է։ Եթե դուք ուզում եք դա, շնորհավոր ձեր Սուրբ ծնունդը Ջոնի և Յոկոյի կողմից» (անգլ.՝ «WAR IS OVER! If You Want It – Happy Christmas from John & Yoko»)։ Չնայած նույն տողը նախկինում հայտնվել է Phil Ochs-ի 1968 թվականի «The War Is Over» և Doors-ի «The Unknown Soldier» հակապատերազմական երգերում (որոնցում կա «Պտերազմն ավարտված է» կրկնվող տողը), Լենոնի ու Յոկոյի կողմից «Պատերազմն ավարտված է» արտահայտության օգտագործումը կարող էր պատահական լինել․ ոչ մի ապացույց չկա, որ նրանք ծանոթ են եղել այդ ավելի վաղ աշխատանքներին, կամ եթե ծանոթ են եղել, արդյոք նրանք կրել են դրանց ազդեցությունը։
1971 թվականի իր «Imagine» սինգլի՝ մինչ այդ թողարկած մյուս երգերի համեմատ ունեցած կոմերցիոն հաջողությունից հետո Լենոնն արձանագրել է. «Հիմա ես հասկանում եմ, թե ինչ պետք է անեք։ Ձեր քաղաքական ուղերձը հաղորդեք մի փոքր քանակությամբ մեղրով»։ Նա հորինել է «Happy Xmas (War Is Over)» երգը՝ որպես սոցիալական միասնության և խաղաղ փոփոխությունների թեմաների զարգացման միջոց, որոնք իրականացվել են անձնական պատասխանատվության և իրավունքների ու հնարավորությունների մեծացման միջոցով, որենք հիմք են ծառայել ավելի վաղ գովազդային արշավի համար՝ փորձելով փոխանցել լավատեսությունը՝ միաժամանակ խուսափելով սենտիմենտալությունից, որը, ինչպես նա զգում էր, հաճախ հատուկ էր Սուրբ ծննդյան երգերին։ 1963-1969 թվականներին Բիթլզը Սուրբ ծննդյան հատուկ ձայնագրություններ էր թողարկել իր ֆան ակումբի անդամների համար։ 1970 թվականին խմբի լուծարումից հետո Լենոնը եղել է խմբի առաջին նախկին անդամը, որը թողարկել է սուրբծննդյան օրիգինալ երգ։ «Happy Xmas (War Is Over)» երգին հետևել են Ջորջ Հարիսոնի «Ding Dong, Ding Dong» (1974), Փոլ Մաքքարթնիի«Wonderful Christmastime» (1979) երգերը և Ռինգո Սթարի «I Wanna Be Santa Claus» (1999) ալբոմը։
Gilmore, Mikal (2005 թ․ դեկտեմբերի 15). Dana, Will (ed.). «Lennon Lives Forever». Rolling Stone. New York City, NY: Jann S. Wenner (989): 56–66. ISSN0035-791X.
Holdsworth, Sam, ed. (1985 թ․ դեկտեմբերի 21). «1985 Christmas Hits». Billboard. Vol. 97, no. 51. New York City, NY. էջ 57. ISSN0006-2510. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
Werde, Bill, ed. (2007 թ․ հունվարի 6). «Billboard Charts». Billboard. New York City, NY: Nielsen Business Media. 119 (1): 43–62. ISSN0006-2510. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
White, Adam, ed. (1984 թ․ դեկտեմբերի 22). «1984 Christmas Hits». Billboard. Vol. 96, no. 51. New York City, NY. էջ 8. ISSN0006-2510. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
Zhito, Lee & Ackerman, Paul, eds. (1972 թ․ դեկտեմբերի 23). «Best Bets for Christmas». Billboard. Vol. 84, no. 52. Los Angeles, CA. էջ 4. ISSN0006-2510. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.