Bird-Eye |
---|
|
Տեսակ | ԱԹՍ |
---|
Ենթատեսակ | հետախուզական |
---|
Արտադրող | IAI |
---|
Առաջին թռիչք | 2003 |
---|
IAI Bird-Eye Վիքիպահեստում |
IAI Bird-Eye (թարգմանաբար՝ թռչնի աչք), հետախուզային մինի ԱԹՍ-ների ընտանիք, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից։
Նախատեսված է հետախուզության, կրակի ճշգրտման և դիտարկումների համար։ Համակարգը տեղավորվում է երկու ուսապարկերի մեջ և տեղափոխվում է երկու անձնակազմի անդամների կողմից։ Շարժիչը էլեկտրական է, սնվում է մարտկոցից։ Վայրէջքից առաջ Bird Eye 400 պետք է 180 աստիճանի շրջապտույտ գործի սարքավորումները չվնասելու համար։
2009 թվականին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կնքեց Իսրայելակա IAI կազմակերպության հետ 12 ԱԹՍ-ների գնման պայմանագիր, համաձայն որի 53 միլիոն դոլարով գնվում էին երեք տեսակի ԱԹՍ-ներ, որոնցից մեկն էր Bird-Eye 400 տակտիկական ԱԹՍ-ն։ Մյուս երկու մոդելներն էին IAI I-View և Searcher Mk II
Տարբերակներ
Անունը |
Առավելագույն թռիչքային զանգվածը |
Բեռը |
Թևերի բացվածքը |
Երկարությունը |
Թռիչքի տևողությունը |
Թռիչքի շառավիղը
|
Bird-Eye 100 |
1,3 կգ |
|
85 սմ |
80 սմ |
1 ժ |
5 կմ
|
Bird-Eye 400 |
4,1 կգ |
1,2 կգ |
2,2 մ |
0,8 մ |
80 ր |
15 կմ
|
Bird-Eye 500 |
5 կգ |
0,9 կգ |
2 մ |
1,5 մ |
1 ժ |
10 կմ
|
Bird-Eye 600 |
8,5 կգ |
1,5 կգ |
|
|
2 ժ |
10 կմ
|
Ծանոթագրություններ