«Join, or Die» (միացիր, այլապես կմեռնենք) քաղաքական պատկեր է, որի հեղինակը Բենջամին Ֆրանկլինն է։ Առաջին հրատարակությունը եղել է «Փենսիլվանիա Գազետի» կողմից 1754թ մայիսի 9-ին։ Ամերիկայում գտնվող բրիտանական գաղութների միասնությանը բնորոշող ամենավաղ պատկերն է։ Այն իրենից ներկայացնում է փայտի վրա փորագրված օձի պատկեր, որը 8 մասի է բաժանված։ Յուրաքանչյուր մասը ամերիկյան գաղութների կամ շրջանի խորհրդանիշն է։ Նոր Անգլիան ներկայացված է որպես մեկ սեգմենտ այն ժամանակվա 4 գաղութների փոխարեն։ Դելավերը առանձին չի նշվել, քանի որ այն Փենսիլվանիայի կազմի մեջ էր մտնում։ Ջորջիան, այնուամենայնիվ ամբողջությամբ դուրս է հանվել։ Այսպիսով, օձը 8 սեգմենտներից էր բաղկացած 13 ավանդական խանութների փոխարեն։ Հյուսիսում գտնվող բրիտանաամերիկյան երկու գաղութները՝ Նովա Սքոթիան և Նյուֆաունդլենդը, ներառված չեն եղել։ Ներառված չի եղել նաև Կարիբյանի բրիտանական որևէ ունեցվածք։ Պատկերը հայտնվել է Ֆրանկլինի տպագրության շարքերում գաղութներին վերագրված «չմիավորված պետություն» խորագրով, ինչը անհրաժեշտություն տվեց գաղութների միասնականությանը։ Հետագայում՝ ամերիկյան հեղափոխական պատերազմում այն գաղութների ազատության խորհրդանիշ դարձավ։
Միևնույն ժամանակ հայտնի է որպես պատերազմ ֆրանսիացիների և հնդիկների միջև։ Յոթնամյա պատերազմը միևնույն ժամանակ և՛ պատերազմ էր, և՛ ընտրություն էր գաղութների համար. բրիտանացիների ֆրանսիացիների միջև, իրենց բնիկ դաշնակիցների հետ։ Նրանք Ապպալանչյան լեռնաշղթայից արևմուտք ընկած տարածքի համար էին պայքարում։ Այդ ժամանակ գաղութները բաժանված էին երկու գաղափարի միջև. կռվել արդյոք ֆրանիսացիների և իրենց դաշնակից բնիկ ցեղերի դեմ Ապպալանչյան լեռնաշղթայից արևմուտք ընկած տարածքներում տիրելու համար։ Պատկերը դարձավ 18-րդ դարի կեսերին ֆրանսիացիների և բնիկ ամերիկացիների դեմ կազմակերպված գործողությունների անհրաժեշտության խորհրդանիշ։ Գրող Ֆիլիպ Դեվիդսոնը հավաստիացնում է, որ Ֆրանկլինը ազդեցիկ քարոզիչ էր՝ քաղաքական պատկերի ներուժի տարածման մեջ։ Ֆրանկլինը առաջարկեց Ալբանի ծրագիրը և նրա նկարած նկարը հավաստիացնում է, որ միավորումը անհրաժեշտ է կործանումից խուսափելու համար։ Ֆրանկլինը գրել է.
«Ֆրանսիացիների ինքնավստահությունը լավ հիմնավորված է ներկայից բրիտանական անջատ գաղութների և այդքան տարբեր կառավարություններին ու ժողովներին համախմբելու վրա, միավորման և անվտանգության համար այդքան արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու համար:Մինչդեռ մեր թշնամիները մեծ առավելություններ ունեն:Ուղղություն դեպի մի խորհրդարան, մի քսակ...»:
Ֆրանկլինի քաղաքական պատկերը տարբեր նշանակություններ ունեցավ ամերիկյան հեղափոխության ընթացքում, հատկապես 1765-1766թթ Դրոշմահավաքի հոդվածի ընթացքում։ Բրիտանացի գաղութականները, որոնք դեմ էին դուրս գալիս բրիտանական օրենքին, «Սահմանադրական Կուրանտում» օգտագործում էին պատկերը գաղութականներին համոզելու համար։ Այնուամենայնիվ, հայրենասերները պատկերը ասոցացնում էին հավերժության, զգոնության և խոհեմության հետ, և նրանք միակը չէին, որ այդպես էին մեկնաբանում։ Լոյալիստները պատկերին վերբերում էին աստվածաշնչյան ավանդույթների տեսանկյունից՝ որպես խորամանկություն, նենգություն և դավաճանություն։ Ինքը Ֆրանկլինը հրաժարվեց օգտագործել պատկերը այդ ժամանակ, փոխարենը պաշտանում էր որոշ չափով։ 1766թ նա նոր նկար հրատարակեց «MAGNA Britannia: her Colonies REDUCED», որտեղ նա զգուշացրեց Բրիտանիայի կողմից ամերիկյան գաղութների կորստի վտանգի մասին կնոջ պատկերի միջոցով (Բրիտանիան), որի վերջույթները կտրված էին։ Ֆրանկլինի այս նկարի պատճառով, «Կուրանտը» Անգլիայում համարվեց ռադիկալ հրատարակչություն։
«Join, or Die» 1754թ-ի և 1765թ-ի օգտագործման տարբերությունը նրանում էր կայանում, որ Ֆրանկլինը այն կազմել էր գաղութներին միավորել հնդիկներից և ֆրանսիացիներից պաշտպանվելու համար, սակայն 1765թ գաղութականները օգտագործեցին դա գաղութարարներին միավորելու համար ընդդեմ բրիտանացիների:Այդ ժամանակահատվածում որոշ գաղութներում, ինչպես Նյու Յորքը և Ֆիլադելֆիան, «Join, or Die» արտահայտությունը վերածվեց «Unite, or die»:
Դրոշամահավաքի հոդվածների քաղաքականության ժամանակ հրատարակչությունից հետո տպագրվեց նաև Նյու Յորքի Մասաչուսեթսում։ 2 ամիս անց այն տարածում գտավ Վիրջինիայում և Հարավային Կարոլինայում։ Նյու Յորքում և Փենսիլվանիայում հրատարակչությունը շարունակվում էր ողջ տարին ամեն շաբաթը մեկ։ ՄԻայն 1774թ հուլիսի 4-ին Փոլ Ռիվերը փոփոխեց պատկերը՝ «Մասաչուսեթսի լրտես» պարբերականի տիտղոսաթերթում տեղադրելու համար։
Նկարը Ամերիկայի պատմության ընթացքում վերատպագրվել և վերափոխվել է բազմաթիվ անգամներ։ Նկարում գրված արտահայտությունները փոփոխվել են, օրինակ՝ «Unite, or Died», և տարբեր հատվածներ՝ ակխված քաղաքական մարմիններից, որոնց դեմ բողոք էր հարուցվում։ Ամերիկյան հեղափոխության ժամանակ դարձավ գաղութների միավորման խոշոր խորհրդանիշ և դիմադրություն բրիտանական ճնշման դեմ։ Այն իր դերն ունեցավ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ երկու կողմերին համապատասխան կերպով փոփոխվելով։
«Join, or Die with Craig Ferguson» (միացիր կամ մահացիր Քրեյգ Ֆերգյուսոնի հետ)։ Հաղորդումը հեռարձակվեց 2016թ փետրվարից։