Kiss | |
---|---|
Քիսը 2013-ին | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Ժանրեր | հարդ ռոք, հևի մեթալ, գլեմ մեթալ |
Գործունեություն | 1973 |
Լեյբլ | Casablanca, Mercury, Roadrunner, Kiss, Universal Music Group |
Պարգևներ | |
Կայք | kissonline.com |
Անդամներ | |
Փոլ Սթենլի Ջին Սիմոնս Էրիկ Սինգեր Թոմի Թայեր | |
Նախկին անդամներ | |
Էյս Ֆրեհլի, Պիթեր Քրիս, Էրիկ Քար | |
Kiss (musical group) Վիքիպահեստում |
Քիսը (անգլ.՝ Kiss) ամերիկյան հարդ ռոք խումբ է Նյու Յորքից, որը կազմավորվել է 1973 թվականի հունվարին, Փոլ Սթենլիի և Ջին Սիմոնսի կողմից։ Խումբը հայտնի դարձավ իր զգեստավորման և դիմահարդարման համար, որը նրանց առանձնացնում էր 1970-ականների շատ խմբերից, հետագայում 1980-ականներին խումբը սկսեց ավելի քիչ օգտագործել հատուկ զգեստավորումն ու դիմահարդարումը։ Խմբի անձնակազմը շատ անգամներ է փոփոխության ենթարկվել սակայն հիմանկան անդամներ Փոլ Սթենլին և Ջին Սիմոնսը միշտ եղել են խմբում։
Խումբը վաճառել է ավելի քան 40 միլիոն ալբոմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ավելի քան 100 միլիոն ալբում ամբողջ աշխարհում, և դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված արտիստներից մեկը : Խումբն առավել հայտնի է իր նախնական կազմով՝ Փոլ Սթենլի վոկալ, ռիթմ կիթառ, Ջին Սիմոնս բաս կիթառ, վոկալ, Էյս Ֆրեհլի կիթառ, վոկալ և Փիթեր Քրիս հարվածային գործիքներ, վոկալ։ Փիթեր Քրիսը խումբը լքեց 1980 թվականին ձայնագրված «Unmasked» ալբոմից հետո, իսկ Ֆրեհլին 1981 թվականին թողարկված «Music from «The Elder» ալբոմից հետո։ Հետագայում խմբի հիմնական անդամները կրկին միացան 1996 թվականին, որպեսզի կազմակերպեն «Alive» համաշխարհային թուռը։
2014 թվականի ապրիլի 10-ին խումբը ընդգրկվեց Ռոքնռոլի փառքի սրահ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kiss» հոդվածին։ |
|