Let Her Go, բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ Passenger֊ի գրած և թողարկած երգը։ Այն թողարկվել է Sydney's Linear Recording լեյբլով և պրոդյուսերները եղել են Մայք Ռոսենբերգը և Քրիս Վելիջոն։
Երգը հասել է համաշխարհային հաջողությունների, առաջատար դառնալով աշխարհի տարբեր երկրների չարթերում, և միայն Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակով, և ԱՄՆ֊ում 2014 թվականի հուլիսին վաճառվել է ավելի քան 4 միլիոն օրինակով։ 2014 թվականին բրիտանական Single of the Year մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Brit Award մրցանակին։
Պատմություն
Երգի բառերը շատ պոետիկ են և մելանխոլիկ, որ նկարագրում է հարաբերության ավարտը։ Կրկներգը նկարագրում է այն, որ մարդը չի գնահատում այն, մինչև չի կորցնում։
"Let Her Go" երգի ամբողջ ընթացքում հինգ անգամ կրկնվում է կրկներգը։ Երկրորդ մասի կրկներգը կատարվում է ակապելայի ձևով։ Ներառյալ լսողությունը, կիթառը և վոկալը, բեք վոկալը, դաշնամուրը, թմբուկները երգը դարձնում են յուրահատուկ։ Երգը գրված է լյա մաժորում։
Վաճառք
"Let Her Go" երգը թողարկվել է 2012 թվականի հուլիսին և դարձել All the Little Lights ալբոմի երկրորդ սինգլը։ Նիդեռլանդներում երգը հիթ է դարձել` 2012 թվականի նոյեմբերին «Dutch Top 40» շքերթում հասնելով երկրորդ տեղ։
2013 թվականից և Նիդեռլանդներում ունեցած իր հաջողություններից հետո, "Let Her Go" երգը Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսրայելի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Սլովակիայի, Շվեդիայի երկրների հիթ շքերթներում զբաղեցնում էր առաջին տեղը, UK Singles հիթ֊շքերթում երկրորդ տեղը, ամերիկյան Billboard Hot 100 հիթ֊շքերթում՝ հինգերորդը, գրանցելով իր առաջին համաշխարհային հաջողությունը։ Մեծ Բրիտանիայում երգը վաճառվել է 1 միլիոն օրինակով, 2014 թվականի հուլիսին ԱՄՆ֊ում վաճառվել էր 4 միլիոն օրինակով։
Երաժշտական տեսահոլովակ
Երաժշտական տեսահոլովակը ղեկավարել և պրոդյուսավորել է ավստրալիացի վիդեո֊դերասաններ Դեյվ Ջենսենը և Թավիքը։
2017 թվականի հունվարի 8-ին այս տեսահոլովակն արդեն ուներ 1.27 միլիրարդ դիտում YouTube֊ում։
Երգացանկ
Digital promo
#
Անվանում
Տևողություն
1.
«Let Her Go»
4:13
CD single
#
Անվանում
Տևողություն
1.
«Let Her Go» (Album Version)
4:12
2.
«Let Her Go» (Acoustic)
4:27
Digital download
#
Անվանում
Տևողություն
1.
«Let Her Go»
4:13
2.
«Let Her Go» (Acoustic)
4:27
3.
«Let Her Go» (Live Version)
4:05
Քավր տարբերակներ
Ավստրալիայում տեղի ունեցող հինգերորդ «X Factor» շոուի շրջանականերում Թեյլոր Հենդերսոնը կատարել է այս երգը։ 2013 թվականի նոյեմբերի 29֊ին թողարկված նրա թողարկած առաջին ալբոմում տեղ է գտել նաև այս երգի քավր տարբերակը։ Այդ ալբոմը գլխավորում էր ARIA Albums հիթ֊շքերթը, իսկ Australian Recording Industry Association֊ի կողմից այն ստացել է պլատինե կարգավիճակ։
2013 թվականի հոկտեմբերին իտալացի երգիչ Վիոլետա Զիրիոնին, իտալական յոթերորդ The X Factor֊ի շրջանակներում կատարել է երգը, դաշնամուրի նվագակցությամբ։ ԱՅս երգը նույնպես ընդգրկվել է 2013 թվականի դեկտեմբերին թողարկված առաջին՝ Dimmi che non passa ալբոմում։
2013 թվականի բրիտանացի երգիչ Բրդին թողարկել է երգի նոր տարբերակը՝ այն անվանելով "Let Him Go"։
2014 թվականի փետրվարին շվեդացի DJ և պրոդյուսեր Avici֊ն թողարկել է երգի ռեմիքս տարբերակը։ Այս երգի հիման վրա ռեմիքս է կատարել նաև ֆրանսիացի DJ Դեյվիդ Գետան և նորվեգացի պրոդյուսեր Kygo֊ն։
Մշակույթում
"Let Her Go" երգը կատարվել է Budweiser կոմերցիոն շոուի ժամանակ։ Այն կատարել են նաև կանադական յոթերորդ «Heartland» շոուի եզրափակիչ փուլում, որպես եզրափակիչ երգ։
Երգի քավր տարբերակը կատարել է նաև բրիտանացի երգչուհի Ժասմին Թոմփսոնը տասնվեցերորդ «Law & Order: Special Victims Unit» շոուի ժամանակ։
↑«Troféoversikt» (Norwegian). IFPI Norway. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)