Lush Cosmetics

Lush Cosmetics
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և խանութների ցանց
Հիմնադրված է1995
ՎայրՊուլ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունկոսմետիկ արդյունաբերություն
Կայքlush.com(անգլ.)(արաբ.)(չեխ.)(գերմ.)(իսպ.)(ֆր.)(հունգարերեն)(իտալ.)(ճապոներեն)(նիդեր.)(լեհ.)(պորտ.)(շվեդ.)
 Lush (company) Վիքիպահեստում

LUSH (LUSH Fresh Handmade Soaps and Natural Cosmetics), կոսմետիկ միջոցների ընկերություն, որը հիմնադրվել է Պուլա քաղաքում, 1995 թվականի ապրիլին։ Հայտնի է էթիկության սկզբունքով, ձեռքով պատրաստված արտադրանքով, բնական բաղադրիչներից, որոնք չեն փորձարկվել կենդանիների վրա։

Պատմություն

Lush-ի առաջին խանութը բացվել է Պուլ քաղաքում, Դորսետում, այնուհետև կետերը հայտնվել են Լոնդոնում, Մեծ Բրիտանիայում, ներկայումս ընդլայնվել են 900 և ավելի առևտրի կետեր ամբողջ աշխարհում, ներառյալ Ավստրալիան, Ավստրիան, Կանադան, Չիլին, Խորվաթիան, Չեխիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հոնկոնգը, Հունգարիան, Իսլանդիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իռլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Մակեդոնիան, Մալթան, Մարոկկոն, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Ֆիլիպինները, Կատարը, Ռումինիան, Ռուսաստանը, Իսպանիան, Ուկրաինան, Սերբիան, Սլովենիան Հարավային Կորեան, Իսպանիան, Շրի Լանկան, Շվեդիան, Շվեյցարիան, Թայվանը, Թուրքիան, ԱՄԷ-ն և ԱՄՆ-ը։

Արտադրանք

Ընկերությունը հանդիսանում է շրջակա միջավայրի համար պայքարող ընկերություն, օգտագործում է անվտանգ սինթետիկ և բնական բաղադրիչներ, թարմ քամած հյութեր մրգերից, բանջարեղենից և բույսերից, տարբեր եթերային յուղեր։ Արտադրանքի 17 %-ը պարունակում է որոշ կենդանական բաղադրիչներ, ինչպիսիք են մոմանյութերը, լանոլինը և մեղրը, 83 %-ը` ամբողջությամբ բուսական են, դրանք նշվում են հատուկ «V» տառով (անգլ.՝ vegan)։ 2007 թվականին, Lush ընկերության պատվերով, «Kay’s» օճառագործական ընկերությունը մշակել է յուրահատուկ բնական հիմք օճառի արտադրության համար՝ առանց արմավենու յուղի ավելացման։ Նման քայլի պատճառը ջունգլիների զանգվածային հատումն է, որը հանգեցնում է օրանգուտանների մահվան և անտառային ցեղերի բնակության վայրերի սահմանափակման։ Պատրաստված տեխնիկական փաստաթղթերը թույլ են տվել թարգմանել Lush ապրանքանիշի տակ արտադրվող օճառի բոլոր տեսակները նոր հիմքի վրա։ Lush բնական արտադրանքի մաքրող և փրփրող ազդեցությունը ապահովում է երկու բուսական յուղեր` ռապսային յուղ և կոկոսի յուղ։ Այս հիմքի վրա պատրաստված օճառն իր որակով չի զիջում արմավենու յուղի ավանդական հավելումով օճառին։ Բնությանը վնաս չի հասցվում այդ հումքի աճեցումից։

Բարեգործություն

Lush-ի պնդմամբ՝ ընկերությունը բարեգործության վրա ծախսում է շահույթի մոտ 2%-ը և իրեն դիրքավորում է որպես էթիկական բրենդ։ Lush-ի հիմնադիրներից Մարկ Կոնստանտինի խոսքով՝ ֆինանսավորումը ակտիվիստների խմբերի համար` «գլխավորն այն է, ինչ մենք անում ենք»։

2009-ին Lush-ը աջակցել է որսի դիվերսանտների ասոցիացիային (HSA), թողարկելով Fabulous Mrs Fox լոգանքի համար ամուր փրփուր, հավաքվեց 50,000 ֆունտ ստեռլինգ`ապօրինի որսության դեմ պայքարը ֆինանսավորելու համար։ Lush-ի այս արշավի ժամանակ ինքն է դարձել որսի կողմնակիցների թիրախը` Lush-ի խանութները վանդալիզմի են ենթարկվել, իսկ աշխատակիցները սպառնալիքներ են ստացել։

Չարիթի Փոթ

Ընկերությունը թողարկում է Չարիթի Փոթի կրեմ (Charity Pot), որի վաճառքից ստացված ողջ հասույթը (հանած ավելացված արժեքի հարկն) օգտագործվում է բարեգործական նպատակներով՝ կենդանիների և շրջակա միջավայրի պաշտպանություն, երեխաներին օգնություն և այլն։ Ռուսական նախագծերի թվում Չարիթի Փոթը օգնություն է ցուցաբերում Բայկալի պետական կենսոլորտային արգելոցին և Սանկտ Պետերբուրգում ռուսական Կարմիր Խաչի սոցիալ-վերականգնողական կենտրոնի սաներին։ 2010 թվականի ապրիլին LUSH-ը համագործակցություն էր նախաձեռնել կենդանիների պաշտպանության «Բիմ» բարեգործական հիմնադրամի հետ։ Չարիթի Փոթի վաճառքից ստացված միջոցների մի մասը կուղղվի կենդանիներին կացարանով կերերով և դեղորայքով ապահովելուն։

Ծանոթագրություններ

  1. LUSH — О компании
  2. «LUSH — Мы против испытаний на животных». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  3. We rear-ly want to save planet The Sun. 14 Aug 2008
  4. Hands off palm Guardian, 3 March 2008
  5. Conservationists do 'deal with the devil' to save orang-utans independent, 16 November 2009
  6. LUSH Cosmetics and WSPA working together for orangutans Արխիվացված 2011-07-09 Wayback Machine WSPA, Aug 7, 2009
  7. «LUSH Cosmetics: Palm Oil». // lush.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
  8. «Компания LUSH приглашает гостей 15 сентября». // news.argumenti.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
  9. Космомир. Компания Kay’s разработала натуральную основу для мыла без пальмового масла
  10. «Lush bubble bath to support hunt saboteur campaign». Guardian, 3 October 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. «Vandals target anti-hunting Lush». Independent, 19 October 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
  12. «Cosmetics company Lush is attacked by vandals after launching anti-fox hunting campaign». Daily Mail, 19th October 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
  13. «FABULOUS MRS FOX CHALLENGES ILLEGAL HUNTING». Brighton Magazine, 19 October 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
  14. «As riders and saboteurs gather for Boxing Day, both sides ask: what hunting ban?». Guardian, 27 December 2008. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. «The hunts are still at it - the foxes still needed your help». Lush. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. LUSH — Чарити Пот
  17. Важно, что компания несет миру в целом, считают основатели Lush, в прошлом — хиппи Արխիվացված 2010-08-13 Wayback Machine Деловой Петербург. 23.10.2009
  18. LUSH — Компания LUSH поддерживает маленьких воспитанниц социально-реабилитационного центра Российского Красного Креста в Санкт-Петербурге
  19. Компания LUSH начала сотрудничество с Благотворительным фондом защиты животных «БИМ»

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lush Cosmetics» հոդվածին։