«Migos», ամերիկյան հիփ հոփ խումբ, որի անդամներն են Քուեյվոն (իրական անունը՝ Քուավիոս Մարշալ) և Օֆսեթը (իրական անունը՝ Կիարի Սիֆուս), իսկ նախկինում նաև Թեյքոֆը (իրական անունը՝ Կրիշնիկ Բոլ)՝ մինչև 2022 թվականի սպանությունը։
Գործունեություն
Խումբն իր գործունեությունը սկսել է միքսթեյպներ թողարկելով, սակայն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել «Versace» (2013) և «Fight Night» (2014) սինգլների շնորհիվ։ 2015 թվականի հուլիսին վաճառքի է դուրս եկել խմբի առաջին՝ «Yung Rich Nation» ալբոմը, որը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ 2017 թվականի հունվարին թողարկվեց խմբի «Culture» անվանումը կրող երկրորդ ալբոմը։ Այդ ալբոմում ներառված «Bad and Boujee» սինգլը գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը՝ դառնալով խմբի առաջին երգը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Միացյալ Նահանգներում։
Սկավառակագրություն
- Ստուդիական ալբոմներ
- «Yung Rich Nation» (2015)
- «Culture» (2017)
- «Culture II» (2018)
Մրցանակներ և առաջադրումներ
Տարի |
Մրցանակաբաշխություն |
Անվանակարգ |
Առաջադրված աշխատանք |
Արդյունք
|
2014
|
BET Hip Hop Awards
|
Տարվա նորեկ
|
—
|
Առաջադրված
|
Լավագույն ակումբային երգ
|
«Fight Night»
|
Առաջադրված
|
Լավագույն միքսթեյպ
|
«No Label II»
|
Առաջադրված
|
2015
|
BET Awards
|
Լավագույն խումբ
|
—
|
Առաջադրված
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ