Nena | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Nena Kerner |
Ի ծնե անուն | գերմ.՝ Gabriele Susanne Kerner |
Նաև հայտնի է որպես | Nena |
Ծնվել է | մարտի 24, 1960 (64 տարեկան) Հագեն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | փոփ, սինթիփոփ, նոր ալիք, փանկ-ռոք, Neue Deutsche Welle? և փոփ ռոք |
Մասնագիտություն | երգչուհի, երաժիշտ, դերասանուհի, հեղինակ-կատարող և կրկնօրինակող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Columbia Records, CBS, Warner Bros. Records և Warner Music Group |
Անդամակցություն | Nena? |
Ամուսին | Benedict Freitag? |
Պարգևներ | |
Կայք | nena.de nena.de/en |
Nena Վիքիպահեստում |
Nena (բնօրինակ անուն՝ Գաբրիել Զուզաննա Քերնր (գերմ.՝ Gabriele Susanne Kerner), ծնվել է 1960 թվականի մարտի 24, Հագենում), գերմանացի երգչուհի և դերասանուհի, Neue Deutsche Welle-ի ներկայացուցիչ։ Նրա մասնակցությամբ համանուն խմբի փլուզումից հետո Գաբրիել Քերները շարունակել է իր սոլո կարիերան Nena անունով (կատ.՝ nena՝ փոքր աղջիկ)։ Փոքրիկ Գաբրիելն այս մականունը ստացել է իր ծնողներից՝ Բարսելոնա կատարած ճանապարհորդությունից հետո։
Գաբրիել Քերները սկսել է ելույթ ունենալ 1979 թվականի հուլիսի 2-ին, արևմտյան գերմանական The Stripes խմբում, որն այդքան էլ հաջողակ չէր։ 1981 թվականին Արևմտյան Բեռլինում հավաքվել է Նենա խումբը, բաղկացած.
1982 թվականին խումբը թողարկեց «Nur geträumt» սինգլը, որին հաջորդեց 1983 թվականի Nena լիամետրաժ ալբոմը։ Բացի բուն Գերմանիայում վաճառքի առաջին տեղից, «99 Luftballons» սինգլը թողարկվեց անգլերենով և գրավեց առաջին տեղը բրիտանական հիթ-շքերթում. նույն երգի բնօրինակ գերմանական բառերը երկրորդ տեղը գրավեցին ԱՄՆ հիթ-շքերթում (եզակի արդյունք գերմանական երգի համար ընդհանրապես)։ 1984 թվականին թողարկվեց առաջին և երկրորդ ալբոմների երգերի ժողովածուն (տարբեր հրատարակություններում հայտնի է Nena, 99 Luftballons, 99 Red Balloons, First America կամ International Album անուններով), որտեղ սկզբնական վինիլային ձայնագրության առաջին կողմը պարունակում է երգեր անգլերեն թարգմանություններով, իսկ երկրորդը՝ գերմանական բնօրինակները։ Երկրորդ ալբոմը՝ Fragezeichen-ը, լավ վաճառվեց, բայց այլևս դուրս չեկավ գերմանախոս երկրների սահմաններից։ Քիչ հաջողակ Feuer und Flamme-ի (1985) և Eisbrecher-ի (1986) թողարկումից հետո Nena խումբը 1987 թվականին լուծարվեց։
2003 թվականի ամռանը թողարկել է «Anyplace, Anywhere, Anytime» սինգլը, որը ձայնագրվել է անգլիական փոփ աստղ Քիմ Ուայլդի հետ դուետով։ Սինգլը հասել է Թոփ 10-ին Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում։
2009 թվականին նա ձայնագրել է «99 Luftballons» սինգլի նոր տարբերակը գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով։
The Stripes խումբը, Nena խումբը, սոլո ալբոմներ և ալբոմներ երեխաների համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nena» հոդվածին։ |
|