Onoma | |
---|---|
Տեսակ | դուստր կազմակերպություն և տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2011 |
Վայր | Մոնրեալ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 40 մարդ (2016) |
Սեփականատեր | Eidos Interactive? և Embracer Group? |
Կայք | studio-onoma.com/en(անգլ.) |
Onoma (հայտնի է ինչպես՝ Square Enix Montreal), մոնրեալական ստուդիա, որը պատկանում է Embracer Group ընկերությանը։ Մասնագիտացված է բջջային խաղերի մշակման ոլորտում։ Հայտնիություն է ձեռք բերել GO խաղաշարքով, մշակված բջջային սարքերի համար։
2011 թվականի նոյեմբերին ստուդիան ստեղծվել էր Hitman խաղի շարքերից նոր խաղեր թողարկելու համար, սակայն 2013 թվականին պլանները փոխվեցին, և որոշվեց, որ ստուդիան սկսեց թողարկել բջջային խաղեր։ Ընկերություն մշակել է երկու խաղ Hitman-ի աշխարհում՝ Hitman GO (2014) և Hitman: Sniper (2015)։
Square Enix-ի ղեկավարությունը 2011 թվականին հայտարարեց նոր ստուդիայի բացման մասին՝ Square Enix Montreal, որը տեղակայված էր Մոնրեալում։ Պլանավորվել էր, որ ստուդիայի գլխավորը կդառնա՝ Լի Սինգլոթը, որը Square Enix London-ի նախկին մենեջերն էր։ Նոր ստուդիան պետք է զբաղվեր ААА խաղերի մշակմամբ։ Square Enix Montreal սկզբնական շրջանում ուներ 4 աշխատող՝ Լի Սինգլթոնտ և 3 ծրագրավորողներ IO Interactive-ից, սակայն ժամանակի հետ պլանավորվում էր աշխատակազմը հասցնել 150-ի։ Ստուդիայի առաջին նախագիծը պետք է դառնար Hitman նոր տարբերակը նախատեսված խաղային համակարգերի համար, որը պետք է մշակվեր Square Enix-ի այլ դուստր ընկերության՝ IO Interactive-ի հետ։ Սակայն տարիներ անց որոշվեց, որ ստուդիան պետք է կենտրոնան բջջային խաղերի մշակման վրա։ Նոր տնօրեն նշանակվեց Պատրիկ Նոդը, որն արդեն փորձ ուներ նման նախագծերում։ Ընկերությունից պահանջվեց 2 շաբաթ Hitman GO (2014) և Hitman: Sniper (2015) խաղերի մշակման համար։ Առաջին խաղը իրենից ներկայացնում է GO գլուխկոտրուկ, իսկ 2-րդ խաղում անհրաժեշտ է խաղալ Ագենտ 47-ի կերպարով, և վերացնել նշված նպատակները դիպուկահար ինքնաձիգով։ Չնայած, Hitman GO-ի և հաջորդող՝ Lara Croft GO խաղերը ստացան բարձր գնահատականեր և ակնարկները, նրանց վաճառքի թիվը զիճում էր Hitman: Sniper-ին որը դարձավ ընկերության հիմնական եկամուտի աղբյուրը։
2016 թվականին Deus Ex GO խաղի մշակման ժամանակ աշխատակիցները բաժանվել էին 2 մասին՝ մի մասը զբաղվում էր GO խաղաշարքով, իսկ մյուս մասը Hitman: Sniper խաղի թարմացումներով։ Deus Ex GO խաղի թողարկման պահին ստուդիանյում աշխատում էր ավելի քան 40 մարդ։
GO գլուխկոտրուկի շարքի խաղերը բարձր գնահատակներ ստացան քննադատների կողմից։ Ռայան Մակկաֆրին IGN-ից, շարքի առաջին երկու խաղերը անվանեց, ինչպես ամենախելացի բջջային հավելվածներ։ Սէմ Լավրիջը Digital Spy-ից անվանեց ողջ շարքը, ինչպես չափազանց հաջողակ։ Խաղերն օգտոգործում է պարզ մեխանիկա գլխավոր հերոսին տեղաշարժելու համար։ Ամեն նոր տարբերակի հետ Square Enix Montreal-ը վերանայում էր մեխանիկայի հիմնական էլեմենտները։ Deus Ex GO խաղի թողարկման ժամանակ, ստուդիան հրատարակեց փաստավավերագրական ֆիլմ, խաղերի մշակման պրոցեսի մասին։
GO խաղաշարքը ունի ավելի մեծ լսարան, քան՝ Hitman: Sniper-ը։
2018 թվականի հունիսին ստուդիայի տնօրեն Պատրիկ Նոդը հայտարարեց, որը ստուդիան դադարեցնում է այս խաղաշարքի նոր խաղերի մշակումը։ Տնօրենը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ շարքը լավագույնն է, շարքը չի կարողանում մրցակցել անվճար խաղերի հետ, այդ իսկ պատճառով ընկերությունը դադարեցնում մշակումները։ Ստուդիան շարունակում է զբաղվել բջջային խաղերի մշակմամբ, իսկ Պատրիկը հայտրարեց, որ Square Enix Montreal-ի ապագայում կթողարկի ավելի բարձր որակի բջջային նախագծեր։
2022 թվակականի մայիսի 2-ին Embracer Group-ը հայտրարեց, որ ձեռք է բերել 3 նոր ստուդիաներ (Crystal Dynamics, Eidos Montreal և Square Enix Montreal) և Square Enix-ից մի քանի խաղերի իրավունքներ։ Սրա հետ մեկ տեղ Square Enix-ը շարունակելու էր հրատարակել իր խաղաշարքերից մի քանիսը՝ Just Cause и Life is Strange։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմեց 300 միլլիոն դրամ։ Գործարքը ավարտեց օգոստոսի 26-ին և Square Enix Montreal-ը դարձավ Embracer Group։
2022 թվականի հոկտեմբերին ստուդիան փոխեց իր անվանումը դառնալով Onoma։ 2022 թվականի նոյեմբերի 1-ին Embracer Group-ը հայտարարեց ստուդիայի փակման մասին։ Փակման ժամանակ ստուդիայում աշխատում էր ավելի քան 200 մարդ։ Աշխատակիցների մասը տեղափոխվեցին Eidos Montreal։
Թվական | Անվանում | Պլատֆորմ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
And | iOS | WP | Win | Mac | Lin | PS4 | Vita | ||
2014 | Hitman GO | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Այո |
2015 | Hitman: Sniper | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
Lara Croft GO | Այո | Այո | Այո | Այո | Այո | Այո | Այո | Այո | |
2016 | Deus Ex GO | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
2022 | Hitman Sniper: The Shadows | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
2022 | Tomb Raider Reloaded | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
Կաղապար:TBA | Space Invaders | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
Կաղապար:TBA | Avatar Generations | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
{{cite press release}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն); More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)