Oxenfree | |
---|---|
Մշակող | Night School Studio? |
Նախագծող | Spencer Stuard? և Kevin Riach? |
Հրատարակիչ | Night School Studio? |
Դիստրիբյուտոր | Էպիկ գեյմզ սթոր, GOG.com, Steam, Humble Store, Nintendo eShop, itch.io, Microsoft Store, Google Play, App Store և PlayStation Store |
Միջերեսի լեզու | անգլերեն |
Կոմպոզիտոր | scntfc? |
Սերիայի մաս | Oxenfree? |
Վայր | Pacific Northwest? |
Թողարկման թվական | հունվարի 14, 2016, մայիսի 31, 2016 և հունիսի 1, 2016 |
Պլատֆորմներ | Windows, Xbox One, PlayStation 4, Լինուքս, մաքՕՍ, Nintendo Switch, Անդրոիդ և iOS |
Շարժիչ | Unity |
Ժանր | քվեստ, միստիկա, պատմություն հասունացման մասին, թրիլեր, գիտաֆանտաստիկ համակարգչային խաղ և graphic adventure game? |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 12 |
ESRB | ESRB T |
Կրիչ | օպտիկական սկավառակ, թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | թաչսքրին |
🌐 | nightschoolstudio.com/oxenfree/(անգլ.) |
Oxenfree Վիքիպահեստում |
Oxenfree, 2016 թվականի գերբնական առեղծվածային գրաֆիկական արկածային համակարգչային խաղ` թողարկված Night School Studio-ի կողմից։ Խաղը առկա է Microsoft Windows, OS X, Xbox One, PlayStation 4 և Linux պլատֆորմների համար։
Oxenfree-ն 2.5D գրաֆիկական արկածային խաղ է։ Խաղը մեծ մասամբ Ալեքսի տեսանկյունից է։ Ալեքսը՝ խաղի գլխավոր պրոտագոնիստը, դեռահաս է, որն այցելում է լքված կղզի գիշերային երեկույթի համար։
Երկխոսությամբ առանձին տեսարաններ ունենալու փոխարեն խաղացողը կարող է ընտրել Ալեքսի գլխի վերևում հայտնվող խոսքերը շրջապատն ուսումնասիրելու հետ մեկտեղ։ Խաղի փազլները լուծվում են Ալեքսի՝ ռադիոյի ճիշտ հաճախականությունը գտնելու շնորհիվ։
Ալեքսը (Էրին Իվեթ) իր ընկերոջ՝ Ռենի (Արոն Քուբան) և նոր խորթ եղբոր՝ Ջոնասի (Գեվին Հեմոն) հետ նավով Էդվարդի կղզու ճանապարհին են։ Այնտեղ նրանք հանդիպում են Քլարիսային (Էվիթալ Էշ), որը Ալեքսի մահացած եղբոր նախկին ընկերուհին է, և Նոնային (Բրիթնի Ջոնսըն), որը Քլարիսայի լավագույն ընկերն է։ Ալեքսը, Ռենն ու Ջոնասը որոշում են ուսումնասիրել մոտակա քարայրները, որտեղ ասում են, որ որոշ ռադիոյի հաճախականություններ գերբնական իրադարձություններ են առաջացնում։ Մի փոքր քարանձավում Ալեքսը միացնում է ռադիոն և անսպասելիորեն ստեղծում է ճեղքվածք։ Ինչ-որ ձայն պատասխանում է, և երկուսն էլ ուշագնաց են լինում տեսիլքներ տեսնելուց հետո։ Արթնանալուց հետո նրանց է զանգահարում Ռենը, որը նույնպես ուշաթափվել էր անտառում և Քլարիսան, որը լքված զինվորական Միլներ բերդում է։
Ալեքսն ու Ջոնասը սկսում են քայլել, որ փնտրեն իրենց ընկերներին։ Ժամանակը գերբնականորեն սկսում է կրկնվել. ռադիոն «խոսում է» նորից, ամեն ինչ շարունակում է կրկվել և Ջոնասը անհետանում է, իսկ Ալեքսի արտացոլանքը սկսում է խոսել իր հետ։ Ալեքսը ռադիոյի շնորհիվ վերականգնում է ժամանակը, որից հետո նա և Ջոնասը շարունակում են քայլել և հանդիպում են Նոնային, որը պնդում է, որ մի այլ Ջոնաս և Ալեքսի է հանդիպել, որոնք ասել են, որ նա գնա Հարդն աշտարակ, որտեղ Քլարիսան է։ Նրանք գտնում են Ռենին, սակայն ժամանակը սկսում է կրկնվել նորից, որի ժամանակ Ռենն իրեն տարօրինակ է պահում։ Վերականգնելուց հետո նա կորում է, սակայն Ալեքսն ու Ջոնասը Ռենին նորից են գտնում, այս անգամ՝ դիվահար։ Եվս մեկ ճեղքվածք է առաջանում, որից Ռենն ուշագնաց է լինում։ Արթնանալուց հետո նա գնում է Հարդն աշտարակ, իսկ Ալեքսն ու Ջոնասը՝ Միլներ բերդ, որպեսզի Քլարիսային փրկեն։ Այնտեղ Ալեքսն օգտագործում է ռադիոն և կարմիր լույսից ձայներ են գալիս, որոնք խաղ են հայտարարում։ Քիչ անց այդ ձայները՝ ուրվականները, բացահայում են, որ իրականում ուղևորներ են մի սուզանավի, որը տեղափոխվել է զուգահեռ իրականություն։ Քլարիսային գտնում են, սակայն ժամանակը նորից խախտվում է, և նա կախվում է, իսկ երբ Ալեքսը վերականգնում է ժամանակը, Քլարիսան անհետանում է։
Խումբը որոշում է նավ գողանալ կղզում գտնվող առանձնատնից և վերադառնալ տուն, ռադիոն բացում է առանձնատան դարպասները և նրանք սկսում են փնտրել նավ։ Քիչ անց Ալեքսը գտնում է իր բոլոր ընկերների մարմինները։ Դիվահար Քլարիսան տեղեկացնում է Ալեքսին, որ նա պետք է խաղա պահմտոցի, եթե ցանկանում է իր ընկերներին վերադարձնել։ Խաղից հետո խումբը արթնանում և պարզում է, որ Քլարիսան ռմբապաստարանում է։
Ալեքսն ու Ջոնասը քայլում են դեպի դիտարան, իսկ Նոնան ու Ռենը մնում են ռմբապաստանի մոտ, որ փորձեն այն բացել։ Ժամանակը խախտվում է, և Ալեքսը հայտնվում է իր տանը մեկ տարի առաջ, երբ իր եղբոր՝ Մայքլի հետ խոսակցություն էր ունենում. խոսակցության վերջում Ալեքսը վերադառնում է իր ժամանակը, և նա Ջոնասի հետ հանդիպում է Նոնայի ու Ռենի հետ ռմբապաստանում։ Ալեքսն ու Ջոնասը ներս են մտնում և այնտեղ գտնում են նվագարկիչ, որը Ալեքսին ուղարկում է ճեղքվածքի մյուս կողմը։ Նա նորից հայտնվում է քարանձավում և ռադիոյի ճիշտ հաճախականությունը գտնելու պատճառով հայտնվում է անգոյության մեջ։
Ալեքսը հանդիպում է դիվահար Քլարիսային, որը զգուշացնում է, որ նա կմահանա, եթե ճեղքը փակվի և ժամանակը անվերջ կկրկնվի, բայց Քլարիսան կապրի, եթե նա պորտալով անցնի։ Ալեքսը կարող է
Որոշ կրկնություններ անց պարզվում է, որ Ալեքսի հետ խոսացող արտացոլանքը հենց Ալեքսն է, այլ ոչ ուրվականները։ Նա նորից վերադառնում է մեկ տարի առաջվա իր և Մայքլի խոսակցությանը, որի ժամանակ Մայքլն ասում է, որ ինքն ու Քլարիսան պատրաստվում են միասին ապրել։ Եվ ժամանակը նորից վերականգնվում է։
Ալեքսն արթնանում է նավի վրա, որտեղ Ջոնասն ասում է, որ այն, ինչ Ալեքսն արեց քարանձավում վերականգնեց ճեղքը։ Բոլորը երդվում են ոչ ոքի չպատմել իրենց հետ կատարվածի մասին և որոշում են ուղղակի մոռանալ։
Վերջաբանում Ալեքսը բացահայտում է, որ իր մորը ասել էր, թե իր ընկերոջ տուն է գնում։ Վերջավորությունը կարող է փոխվել՝ կախված խաղի ընթացքում կատարված ընտրություններից։
Վերջաբանից հետո էկրանը թարթում է և Ալեքսը ասում է խաղացողին, որ պատրաստվում է հանդիպել Քլարիսայի, Ռենի և Նոնայի հետ Էդվարդի կղզում, և իր հետ լինելու է Ջոնասը, որին նա դեռ երբեք չի հանդիպել։ Սա բացահայտում է, որ անվերջ կրկնությունը գործում է։
Զարմիկներ Շոն Քրենքելն ու Ադամ Հայնզը հիմնադրել են Night School Studio-ն 2014 թվականին։ Նույն տարվա հոկտեմբերի 1-ին թիմը կազմակերպեց լսում, իսկ 2015 թվականի մարտի 1-ին թողարկեցին առաջին թրեյլերը։ Los Angeles Times-ի տվյալներով Night School Studio-ի բյուջեն ծայր ծայրի բավարարեց։
Oxenfree խաղը նախագծվել էր հիմնականում օգտագործելով Unity-ն, Adobe Photoshop-ը և Autodest Maya-ն։ Խաղի դիզայները Հեդր Գրոսն էր, սցենարի հեղինակը՝ Ադամ Հայնզը։
Գեյմփլեյի առաջին տեսանյութը թողարկվել է 2015 թվականի մայիսի 18-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարվեց, որ խաղը կթողարկվի 2016 թվականի հունվարին։
Երաժշտության կոմպպոզիտորն էր ամերկացի կոմպոզիտոր և ձայնային դիզայներ Էնդրյու Ռորմանը, որի կեղծանունն է scntfc: Սաուդնթրեքը թողարկվեց 2016 թվականի հունվարի 15-ին, իսկ վինիլային տարբերակը՝ մայիսի 25-ին։