PlayStation 5

PlayStation 5
Изображение логотипа
ՄշակողSony Interactive Entertainment
Սերիայի մասPlayStation
Թողարկման թվականնոյեմբերի 12, 2020, նոյեմբերի 19, 2020 և դեկտեմբերի 11, 2020
ԿառավարումDualSense?, Media Remote? և PlayStation Move
🌐playstation.com/ps5
 PlayStation 5 Վիքիպահեստում

PlayStation 5, ճապոնական Sony Interactive Entertainment ընկերության կողմից մշակված խաղային համակարգ։

PlayStation 5-ը պատկանում է PlayStation խաղային համակարգերի ընտանիքին և PlayStation 4-ի հաճորդողն է։

Վաճառքը մեկնարկել է 2020 թվականի նոյմբերի 12-ին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, իսկ 2020 թվականի նոյեմբերի 19-ին այլ երկրերում։

Մշակումը պաշտոնապես հաստատվել է 2018 թվականի հոկտմբերին, իսկ առաջին տեղեկությունները հայտնվեցին 2019 թվականի ապրիլին։

PlayStation 5 անվանումը առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել 2019 թվականի հոկտենբերին, իսկ մինչ այդ այն անվանվում էր խաղային համակարգի հաջորդ սերունդի։

Ի տարբերություն նախկին մոդելների, PlayStation 5-իում կոշտ սկավառակի փոխարեն օգտագործվում է կոշտ կրիչ (SSD)։ Նոր համակարգը թույլ է տալիս ավելի հզորացնել սարքը։ Ինչպես նաև SSD-ին կարող է օգտագործվել, որպես վիտուալ օպերատիվ հիշողություն, այսպիսով հնարավորություն է ստեղծվում ավելացնել օպերատիվ հիշողության՝ 16 ԳԲ նախնական ծավալը։

Սարքը օժտված է APU-ով, որը ապահովում է 4K կետայնություն և 120 Հց կադրերի թարմացում։

PlayStation 5-ի գլխավոր հակառակորդը համարվում է Xbox Series X խաղային համակարգը։

Մշակման պատմություն

2018 թվականի մայիսի 22-ին Sony-ի ընկերության պաշտոնական միջոցառման ժամանակ, Ջոն Կոդերը The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ «PlayStation բրենդի համար հաճորդ քայլը կարվի 2021 թվականի մարտին»։ 2018 թվականի հոկտեմբերին Financial Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, Sony տնօրեն Կէնիտերի Եյսիդան, PlayStation 5-ի մասին պտտվող լուրերի հետ կապված, հաստատեց այն փաստը, որը նոր սերնդի խաղային համակարգը գտնվում է մշակման մեջ։ Ավելի քիչ քան կես տարի անց, 2019 թվականի ապրիլի 16-ին, գլխավոր ճարտարապետ Մարկ Չերնին, Wired ամսագրին տված իր հարցազրույցի ժամանակ, առաջին անգամ որոշոկի տեղեկություններ տրամադրեց, որ սերնդի PlayStation-ի մասին։ Իր խոսքերով, այդ պահին համակարգը մշակման մեջ էր գտնվում ավելի քան 4 տարի, և Sony-ին արդեն դեվկիտներ էր ներկայացնում առանձին ստուդիաների։

2019 թվականի հուլիսին CNET կայքին տված հարցազրույցի ժամանակ, Sony Interactive Entertainment-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ռայանը հայտարարեց, որ նոր սերնդի խաղային համակարգը կարող է արտածել պատկերը 4K կետայնությամբ։ Ավելի ուշ, հոկտմբերին Ջիմ Ռայանը պաշտոնապես հաստատեց նոր խաղային համակարգի անվանումը։ Հավելելով, որ խաղային համակարգը վաճառքի կհանվի 2020 թվականի վերջում։ 2020 թվականի հունվարի 7-ին Sony-ին CES 2020 ժամանակ ներկայացրեց PlayStation 5-ի պաշտոնական լոգոտիպը։

2020 թվականի հուլիսի 11-ն կայացավ առաջին էքսկյուզիվ խաղերի ցուցադրումը։ Ինչպես նաև ցուցադրվեց նոր խաղային համակարգի դիզայնը և որոշ հավելումներ կապված խաղային համակարգի հետ։ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին կայացավ մեծ կոնֆերանս, որի ընթացքում պաշտոնապես ցուցադրվեց խաղային համակարգը և հայտարարվեց վաճառքի մեկնարկի սկզբի մասին։

Տեխնիկական բնութագիր

Կենտրոնական պրոցեսսոր

PlayStation 5-ի համար օգտագործվում է նորագույն 8 միջուկանի և 16 հոսքանի կենտրոնական պրոցեսսոր, մշակված AMD ընկերության կողմից։

Գրաֆիկական պրոցեսսոր

Որպես գրաֆիկական պրոցեսսոր համակարգում տեղադրված է Radeon Navi չիպը, որը աշխատում է 2,23 ԳՀց հաճախականությամբ։

Այսպիսի բարձր հաճախականությունը պատճառ հանդիսացավ, որ մշակողները համակարգի հովացման համակարգում օգտագործեն հեղուկ մետաղ։

Այլ հատկություններ

PlayStation 5-ի համար որոշում ընդունվեց հրաժարվել կոշտ սկավառակներից և օգտագործել ավելի արագ գործող հիշողության կրչներ՝ SSD։ Այսպիսով, համակարգը ավելի արագ է կարդում, ներբեռնում և արտածում տվյալներ ի տարբերույթուն իր նախկին մոդելների։ 2020 թվականի մարտի 8-ին առցանց անց կացվաց կոնֆերասի ժամանակ, պարզ դարձավ, որ նոր խաղային համակարգում տեղարված կլինեն կոշտ կրիչներ սկսած 825 Գբ ծավալից։

SSD-ն օգտատերերը կարող են օգտագործել օպերատիվ հիշողության ավելացման համար։ Ինչպես նաև կարող են ավելացնել նոր կոշտ կրինչներ ունեցած ներքին հիշողությունը ավելացնելու համար։ Անցումը կոշտ կրիչների կնվազեցնի խաղերի ծավալը։

PlayStation 5-ում տեղադրված է GDDR6 ստանդարտով աշխատող 16 Գբ օպերատիվ հիշողություն։

PlayStation 5-ը օժտված է սկավառակ կարդալու՝ Ultra HD Blu-ray հնարավորությամբ, որը թույլ է տալիս օգտագործել մինչև 100 Գբ ծավալով սկավառակներ։ Խաղային համակարգը հնարավորություն է տալիս օգտատիրոջը ամբողջությամբ ղեկավարել տեղադրման գործընթացը՝ նա կարող է ընտրել խաղի, որ հատվածները տեղադրվեն, իսկ որոնք ոչ։

Դիզային

Խաղային համակարգ

PlayStation 5-ը մշակված է սև գույնով սպիտակ հատվածներով։ Համակարգը վաճառքում հասանելի է երկու տարբերակով՝ առանց սկավառակ կարդալու հնարավորության՝ Digital Edition և բազային տարբերակը այդ հնրավարություննով։

Խաղային համակարգի չափերը․՝

  • Սկավառակի վահանակով՝ 39 х 11 х 25 սմ, քաշը՝ 4,5 կգ
  • Առանց վահանակի՝ 39 х 9,5 х 25 սմ, քաշը՝ 4 կգ։

Խաղային վահանակ

PlayStation 5-ի խաղային վահանակը կրում է նոր անվանում՝ DualSense։ Wired պարբերականի լրագրող Պիտեր Ռուբինը՝ նշում է, որ վահանակը ավելի ծանր է, նախկին տարբերակների համեմատ։

Վաճառքի մեկնարկ և արժեք

2020 թվականի սեպտեմբերի 16-ին Sony ընկերության ցուցադրման ժամանակ, պարզ դարձավ համակարգի գինը վաճառքի սկզբին։ ԱՄՆ-ի համար 399/499 $, Եվրոպայի համար (բացառությամբ Մեծ Բրիտանիայի 359/459 £)399/499 €, իսկ Ճապոնիայում 39 980 և 49 980 ¥։

Նշված արժեքը, չի ազդում սարքերի և արտադրական ծախսերի վրա, ամեն վաճառված PS5 ճապոնականն ընկերությունը կարող է կորցնել մինչև 180 դոլար։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Skrebels J. PS5 Price, Release Date, Preorder Date Revealed: $499 / $399, pre-orders begin on September 17 // IGNSan Francisco: 2020.
  2. https://www.playstation.com/en-my/local/news/playstation5-launch-day/
  3. Киракосян, Георгий (2020 թ․ սեպտեմբերի 16). «PlayStation 5 поступят в продажу 19 ноября за 47 тысяч и 38 тысяч рублей». Игромания. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 Inagaki, Kana; Lewis, Leo; Barber, Lionel (2018 թ․ հոկտեմբերի 9). «Sony commits to successor for PlayStation 4». Financial Times (անգլերեն). Nikkei. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 5,2 Rubin, Peter (2019 թ․ ապրիլի 16). «Exclusive: What to Expect From Sony's Next-Gen PlayStation». Wired (անգլերեն). Condé Nast. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 Rubin, Peter (2019 թ․ հոկտեմբերի 8). «Exclusive: A Deeper Look at the PlayStation 5». Wired (անգլերեն). Condé Nast. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. West, Josh; Loveridge, Sam (2019 թ․ հոկտեմբերի 9). «PS5 vs Xbox Project Scarlett — will Sony dominate the next-generation or can Microsoft stage a huge comeback?». GamesRadar (անգլերեն). Future plc. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Mochizuki, Takashi (2018 թ․ մայիսի 23). «Sony Says the Next PlayStation Is Three Years Off». The Wall Street Journal (անգլերեն). Dow Jones & Company. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. Sherr, Ian (2019 թ․ հունիսի 4). «Sony's PlayStation CEO wants a seamless transition to its next-generation console». CNET (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. Dexter (2019 թ․ հունիսի 5). «PlayStation 5 получит SSD в базовой версии и сможет выводить на экран картинку 4К с кадровой частотой 120 Гц». iXBT.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. 11,0 11,1 Шевкун, Михаил (2019 թ․ հոկտեմբերի 8). «PlayStation 5: новая система установки игр, релиз в конце 2020-го, DualShock 5 и другие детали». Игромания. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. Елистратов, Вадим (2020 թ․ հունվարի 7). «Sony представила официальное лого PS5 и обновила статистику продаж PS4». DTF. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  13. Артём Ращупкин. «Игры и дизайн показали, а дату выхода не раскрыли. Всё, что мы узнали из презентации PS5». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  14. «PS5、2020年の年末商戦期に発売決定!». Famitsu (ճապոներեն). Kadokawa Game Linkage. 2019 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. No1Livz4ever (2020 թ․ հոկտեմբերի 8). «Жидкий металл в PS5». DTF. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  16. OuttaControl (2020 թ․ ապրիլի 9). «Что же такое haptic feedback и как он изменит игровой опыт? — Индустрия на DTF». DTF. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «Главные подробности PlayStation 5 — передовой SSD, но меньше терафлопс, чем у Xbox». www.cybersport.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 3-ին.
  18. «Microsoft и Sony рассказали о новых игровых приставках». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  19. «Увидимся в ноябре! #PS5 | PlayStation Россия | ВКонтакте». m.vk.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  20. «Цена, дата и игры: что показали на презентации PlayStation 5». Газета.Ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  21. Влад (@scavenz) 5 ноя 2020 10:00. «Аналитик: Sony будет терять 170 долларов с каждой проданной PS5». shazoo.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)