QIWI

QIWI
Изображение логотипа
Տեսակpayment?, կայք, վճարային համակարգ, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է2007
ՎայրՄոսկվա, Ռուսաստան և Նիկոսիա, Կիպրոս
Երկիր Ռուսաստան
Ընդհանուր ակտիվներ83,3 մլրդ ₽ (2020)
Հասույթ40,6 մլրդ ₽ (2020)
Դուստր ընկերություններQiwi Bank?
Կայքqiwi.com(ռուս.)
ԲորսաMCX: QIWI և
 QIWI Վիքիպահեստում

Qiwi, ռուսական վճարային սերվիս։

Պատմություն

  • Հիմնադրվել է 2007 թվականին։
  • Նույն թվականին տերմինալներում հայտնվեց «Անձնական գրասենյակ» բաժինը, ինչն էլ հետագայում վերանվանվեց «QIWI Դրամապանակ»։ Ամբողջական էլեկտրոնային վճարային գործիքը ունի մի քանի միջերես՝ կայք, բջջային հավելված և սոցալիական ցանց, ինչպես նաև լիցքավորման բազմաթիվ եղանակներ։
  • 2008 թվականին կայացավ QIWI բրենդի թողարկումը և օգտատաիրոջ շուրջօրյա աջակցման ծառայությունը։
  • 2009 թվականին տեղի ունեցավ «Ընդհանրացված Ակընթարթային Վճարումների Համակարգի» և e-port խմբի միաձուլումը։
  • 2011 թվականի մարտի 15-ին Qiwi ընկերությունը դադարեցրեց ընդունել վճարումներ էլեկտրոնային փողերի համակարգերի համար՝ Яндекс.Деньги, Delta Key, ItellectMoney, Money Money, MoneyMail, «RBK Money», WebCreds, Webtransfer, Z-Payment և այլն։
  • 2012 թվականի նոյեմբերին Visa-ն և QIWI-ին գլոբալ գործընկերության պայմանագիր կնքեցին։ Այս պայմանագրի շրջանակներում էլ թողարկվեց նոր բրենդավորված Visa QIWI Wallet-ը։
  • 2015 թվականի հուլիսին Qiwi-ն դարձավ CONTACT վճարային համակարգի 100 % բաժնետեր։
  • 2016 թվականի ապրիլին Qiwi համակարգում ներդրվեց բլոկչեյն տեխնոլոգիա։
  • Qiwi-ի հիմնադիր Անդրեյ Ռոմանենկոն լքեց ընկերության ղեկավարի պաշտոնը և վաճառեց բաժնետոմսերի իր մասը։
  • 2017 թվականի հոկտեմբերին Qiwi-ն «Открытие» բանկից գնեց բրենդի իրավունքը և բանկային սերվիսի ապահովումը։
  • 2019 թվականի դեկտեմբերի 25-ին Qiwi-ին տեղադրեց անվտանգության նոր համակարգ, ինչի պատճառով բազմաթիվ օգտատերերի վճարումներ հետաձգվեցին մինչև 48 ժամ։

Հնարավորություն

Համակարգի հնարավորություններից կարելի է օգտվել Ռուսաստանի ողջ տարածքում տեղադրված տերմինալների միջոցով։ QIWI օգտատերերը կարող են կատարել վճարումներ և գումարային փոխանցումներ, մուծել տուգանքները և բջջային կապի ծառայությունները։ Հնարավորություն VISA համակարգի վիրտուալ և պլաստիկ քարտ ձեռք բերել, որոնք կարելի է օգտագործել ծառայությունների, ապրանքների համար վճարումներ կատարելու համար։

Բացի Ռուսաստանից, QIWI վճարային համակարգը աշխատում է ևս յոթ պետություններում (Ռումինիա, Բրազիլիա, Ղասախստան, Բելառուս, Մոլդովա, Հորդանան, ԱՄՆ), ևս 15 երկրերում այն գործում է ֆրանչայզինգի կարգավիճակով։

Ներկա պահին QIWI վճարային սերվիսի միջոցով կարելի է կատարել տարատեսակ վճարումներ՝

  • բջջային կապի օպերատորներ
  • ինտերնետ վճարումներ, հեռուստատեսություն
  • էլեկտրոնային վճարային համակարգեր
  • MLM-ընկերություններ
  • առցանց-խաղեր
  • կրեդիտների վճարումներ
  • օնլայն գնումներ և այն։

QIWI բանկ

2010 թվականին QIWI խմբի կազմը համալրեց «Առաջին վերամշակող» բանկը, որը 2011 թվականին վերանվանվեց ինչպես «QIWI բանկ»։ 2017 թվականի մայիսի 1-ի տվյալներով բանկը Ռուսաստանում ակտիվների քաշով զբաղեցնում է 171 տեղը (15,6 մլրդ ռուբլի) և 41 տեղը մաքուր շահույթով (974․8 մլն ռուբլի)։

QIWI բլոկչեյն տեխնոլոգիա

QIWI-ին առաջիններից էր Ռուսաստում, որը ներդրեց բլոկչեյն տեխնոլոգիա։

2017 թվականին QIWI-ին ներդրեց բլոկչեյն և DLT-տեխնոլոգիաները առանձին բիզնեսում։ Ընկերության խմբում ավելացավ դուստր ընկերություն՝ QIWI Blockchain Technologies, QBT։ 2017 թվականին QBT ծրագրել էր ծախսել 100 միլլիոն ռուբլի։

QBT-ի ստեղծման առաջնային նպատակներից մեկը QIWI-ի համակարգում բլոկչեյն տեխնոլոգիաի ներմուծումն էր։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Qiwi Annual Report 2020
  2. Polygon.io
  3. История
  4. «Личный Кабинет QIWI», официальные итоги 2008 года. Блог компании QIWI Кошелёк, Хабрахабр.
  5. m3m.ru — Компания ОСМП выводит на рынок новый розничный бренд — QIWI Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
  6. Генеральный директор компании ОСМП Владимир Лопатин: «В 2010 году ОСМП достигнет не менее впечатляющих результатов, чем в 2009 году, за счет освоения новых сегментов»
  7. «QIWI больше не нужны чужие интернет-кошельки». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  8. Qiwi и Visa заключили стратегическое партнёрство, Газета.ru.
  9. ВЕДОМОСТИ — Qiwi внедрила технологию блочных цепей
  10. «Основатель QIWI продал акции и покинул компанию». РБК. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  11. «Qiwi выкупила права на Рокетбанк и «Точку» — Meduza». Meduza (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «Отзывы о Киви Банке, мнения пользователей и клиентов банка». Банки.ру. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  13. 424(B)(4)
  14. «1-й Процессинговый Банк» переименовали в «Киви Банк», MoneyNews Արխիվացված 2014-05-19 Wayback Machine
  15. Киви Банк
  16. «Qiwi establishes blockchain subsidiary». FinanceFeeds (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  17. Qiwi встроилась в цепь // Газета "Коммерсантъ". — 2017-01-03. — С. 10.
  18. «Рынок блокчейн-проектов в России в этом году — 1 млрд рублей» (ռուսերեն). Хайтек. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.