Skool Luv Affair | ||||
---|---|---|---|---|
BTS-ի | ||||
Թողարկված | փետրվարի 12, 2014 | |||
Ժանր | Հիփ Հոփ | |||
Տևողություն | 35:29 | |||
Լեզու | կորեերեն | |||
Լեյբլ | Big Hit Entertainment | |||
Պրոդյուսեր | Pdogg? | |||
BTS-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
BTS բոյ բենդի երկրորդ մինի ալբոմը։ Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 11-ին։ Կազմված է 10 երգից՝ ներառյալ գլխավոր «Boy in Luv» սինգլը։ Ապրիլին խումբն զբաղվել է «Just One Day» երգի գովազդով։ Վերահրատարակությունը թողարկվել է 2014 թվականի մայիսի 14-ին «Miss Right» և «I Like It (좋아요) » նոր երգերով։ Skool Luv Affair ալբոմը եղել է 2014 թվականի 20 ամենավաճառվող ալբոմներից մեկը Կորեայում։
2014 թվականի փետրվարի 2-ին BigHit-ը YouTube-ում թողարկեց թրեյլեր՝ ի պատիվ խմբի վերադարձի։ Այն բաղկացած էր գունավոր անիմացիայից, ուղեկցվում էր Rap Monster–ի ռեփով։ Երեք օր անց թողարկվեց առաջիկա ալբոմի երգացանկը։ Նախքան քամբեքը թողարկվել էր «Just One Day» սինգլը։ Ալբոմի ներկայացումը թողարկվեց մեկ օր հետո, և հայտարարվեց, որ «Boy in Luv»–ը լինելու է գլխավոր սինգլը։ Քամբեքի պատվին կազմակերպված շոուքեյսի ժամանակ խումբը հանդես եկավ «Jump» երգով։
«Boy in Luv (상남자)» սինգլի տեսահոլովակը թողարկվել է 2014 թվականի փետրվարի 11-ին։ Ըստ սյուժեի տղաները ներկայանում են որպես դպրոցականներ և կան դպրոցի տարբեր տեսարաններ և հետաքրքրություն են ցուցաբերում գլխավոր հերոսուհու հանդեպ։ «Just One Day (하루만)» սինգլի տեսահոլովակը թողարկվել է ապրիլի 6-ին՝ ի պատիվ խմբի գալիք պրոմոուշենի (շարժական վաճառք)։ Տեսանյութում ցուցադրվում է վառ հակադրություն «Boy in Luv»-ի հետ. մասնակիցները պարում են ստվերում և սպիտակ ֆոնի վրա։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր | Տևողություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Intro: Skool Luv Affair» | Pdogg, Slow Rabbit, Rap Monster, Շուգա, Ջեյ Հոփ | Pdogg | 2:58 | |||||
2. | «상남자» (Sang-namja / Boy In Luv) | Pdogg,"Hitman" Bang, Rap Monster, Շուգա, Supreme Boi | Pdogg | 3:50 | |||||
3. | «Skit: Soulmate» | Pdogg | 1:32 | ||||||
4. | «어디에서 왔는지» (Eodieseo wassneunji / Where did you come from?) | Cream, Rap Monster, Շուգա, Ջեյ Հոփ | Layback Sound | 4:00 | |||||
5. | «하루만» (Haruman / Just One Day) | Pdogg, Rap Monster, Շուգա, Ջեյ Հոփ | Pdogg | 4:00 | |||||
6. | «Tomorrow» | Suga, Slow Rabbit, Rap Monster, Ջեյ Հոփ | Շուգա, Slow Rabbit | 4:22 | |||||
7. | «BTS Cypher Pt. 2: Triptych» | Supreme Boi, Rap Monster, Շուգա, Ջեյ Հոփ | Supreme Boi | 4:48 | |||||
8. | «등골브레이커» (Deung-gol beuleikeo / Spine Breaker) | Pdogg, OWO, Rap Monster, Շուգա, Ջեյ Հոփ, Slow Rabbit, Supreme Boi | Pdogg, OWO | 3:59 | |||||
9. | «Jump» | Suga, Pdogg, Supreme Boi, Rap Monster, Ջեյ Հոփ | Շուգա, Pdogg, Supreme Boi | 3:57 | |||||
10. | «Outro: Propose» | Slow Rabbit, Pdogg, Ջին | Slow Rabbit | 2:03 | |||||
35:29 |
Ալբոմը առաջին անգամ հայտնվել է Gaon Album Chart շքերթի երրորդ տեղում, բայց «Just One Day» պրոմոուշենի շնորհիվ բարձրացել է առաջին տեղ։ Այն նաև եղել է Billboard միջազգային ալբոմային շքերթի երրորդ տեղում։ Վերաթողարկումը Gaon Album Chart շքերթի առաջին տեղում հայտնվել է մայիսի երկրորդ շաբաթում։
Ալբոմի վերաթողարկումը «Skool Luv Affair Special Addition» անունով թողարկվել է 2014 թվականի մայիսի 14-ին։ Այն բաղկացած էր երեք սկավառակներից՝ մեկ CD և երկու DVD BTS-ի համերգաշարի հիշարժան պահերից բաղկացած։ Ալբոմում կային երկու նոր երգ՝ «Miss Right» և «I Like It (좋아요) »: Ալբոմի և սկավառակի շապիկները տարբերվում էին բնօրինակ տարբերակից։
Ալբոմ | շքերթ | Դիրք |
---|---|---|
Skool Luv Affair | 2014 Gaon | 20 |
Skool Luv Affair Special Edition | 98 | |
Skool Luv Affair | 2015 Gaon | 65 |
Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
Հարավային Կորեա | 2014 թվականի փետրվարի 11 | CD, թվային ձևաչափ | Big Hit Entertainment LOEN Entertainment |
Ամբողջ աշխարհում | Թվային ձևաչափ | ||
Հարավային Կորեա | 2014 թվականի մայիսի 14 (վերաթողարկում) | CD, թվային ձևաչափ |