Մայքլ Էբենազեր Կուադջո Օմարի Օվուո կրտսեր (անգլ.՝ Michael Ebenazer Kwadjo Omari Owuo Jr.; հուլիսի 26, 1993(1993-07-26), Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է որպես Stormzy, բրիտանացի ռեփերերգիչ և երգերի հեղինակ։ 2014 թվականին նա ուշադրության է արժանացել բրիտանական անդերգրաունդ երաժշտական բեմում իր «Wicked Skengman» ֆրիսթայլերի շարքի շնորհիվ։
Stormzy-ի «Shut Up»-ը, որը ի սկզբանե թողարկվել է որպես ֆրիսթայլ ՅուԹյուբում, վիրուսային է դարձել և զբաղեցրել UK Singles Chart-ի 8-րդ հորիզոնական, այն բանից հետո, երբ Stormzy-ն արշավ է սկսել առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար։ Stormzy-ն հաղթել է 2014 և 2015 թվականների MOBO Awards-ի «Լավագույն գրայմ ելույթ» անվանակարգում և ընդգրկվել է BBC-ի Sound of 2015 ցանկում որպես արտիստ դիտելու համար։ Նրա առաջին ալբոմը՝ «Gang Signs & Prayer»-ը, թողարկվել է 2017 թվականին, և դարձել է առաջին գրայմ ալբոմը, որը առաջին հորիզոնական է զբաղեցրել UK Albums Chart-ում և հաղթել 2018 Brit Awards-ի «Տարվա բրիտանական ալբոմ» մրցանակը։ 2019 թվականին Stormzy-ի «Vossi Bop» սինգլն առաջին հորիզոնական է զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթում, և արտիստի հեդլայնը 2019 Glastonbury փառատոնի ժամանակ շատ բարձր է գնահատվել; այն կրում էր Բենքսիի կողմից ստեղծված Union Jack բաճկոնը՝ Լոնդոնում հանցագործությունների աճի պատճառով։ Նրա երկրորդ ալբոմը՝ «Heavy Is the Head»-ը, թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին։
Stormzy-ն նաև հայտնի է իր տարաձայնական մեկնաբանություններով բրիտանացի քաղաքական գործիչների մասին; 2016 թվականին նա աջակցել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին։ 2018 թվականի փետրվարի 21-ին նա ֆրիսթայլով ելույթ է ունեցել 2018 Brit Awards-ում՝ մեղադրելով Թերեզա ՄեյինGrenfell Tower-ում հրդեհից հետո անգործություն անելու համար։ Երբ նա ելույթ է ունենում «Vossi Bop»-ով՝ ներառյալ մի շարք կարևոր միջոցառումները, Stromzy-ն ներշնչում է լսարանին կրկնել «Fuck the Government and fuck Boris» (անգլ. թարգմանաբար՝ «Գրողի ծոցը կառավարությունը և գրողի ծոցը Բորիսին»)՝ վերջինս հղում է Լոնդոնի նախկին քաղաքապետ և ներկայումս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին։
Վաղ կյանք
Մայքլ Էբենազեր Կուադջո Օմարի Օվուո կրտսերը ծնվել է 1993 թվականի հուլիսի 26-ին Լոնդոնի Քրոյդոն համայնքում։ Նրա մայրը գանացի է, իսկ նա ռեփեր Նադիա Ռոուզիի եղբայրն է։ Մայքլը մեխացել է Լոնդոնի Հյուսիսային Նորվուդ շրջանում իր մոր, եղբոր և երկու քույրերի հետ։ Stormzy-ի ընտանիքը ոչ մի ձև չի առնչվել երաժշտության հետ, սակայն, նա մանուկ հասակից սիրում էր այն։ Նա հաճախել է Harris Academy South Norwood-ը։ Մայքլը սկսել է ռեփով զբաղվել 11 տարեկանում և մրցակցում էր ավելի ավագ ռեփերների հետ տեղի երիտասարդամա ակումբում։
Stormzy-ն պատմել է իր դպրոցական տարիների մասին․ «Ես շատ չարաճճի էի, բայց ես վատ երեխա չեմ եղել։ Այն ամենը, ինչ ես անում էի, իմ սեփական զվարճանքի համար էր։ Բայց երբ ես դժվարությունների էի հանդիպում, իսկապես լավ էի հաղթահարում դրանք»։ Նա սովորել է Leamington Spa-ում և երկու տարի աշխատել է որակավորման համար ՀեմփշիրիՍաութհեմփթոն քաղաքում։
Երաժշտական կարիերա
2014-2015․ Dreamers Disease և «Shut Up»
Իր «Wicked Skengman» ֆրիսթայլերի շարքի շնորհիվ բրիտանյան անդերգրաունդ երաժշտական բեմին ուշադրություն ստանալուց հետո, Stormzy-ն թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Dreamers Disease»-ն ինքուրույն 2014 թվականի հուլիսին։ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին Stormzy-ն հաղթել է MOBO Awards-ի «Լավագույն գրայմ ելույթ» մրցանակը։ Նույն ամսին նա դարձել է առաջին ռեփերը, ով ոչ մի լեյբլի հետ պայմանագիր չունի, բայց հայտնվել է Later... with Jools Holland-ում՝ երգելով «Not That Deep»-ը։
2014 թվականի նոյեմբերին Stormzy-ն համագործակցել է Chip և Shalo ռեփերների հետ «I'm Fine» թրեքում՝ հայտնվելով նաև երգի տեսահոլովակում։
2015 թվականի հունվարի 7-ին Stormzy-ն դարձել է «BBC Introducing top 5»-ի համար երեքը։ 2015 թվականի մարտի 1-ին նա թողարկել է «Know Me From» սինգլը, որը զբաղեցրել է UK Singles Chart-ի 49-րդ հորիզոնականը։ 2015 թվականի սեպտեմբերին նա թողարկել է իր «WickedSkengMan» ֆրիսթայլերի շարքի վերջին մասը՝ «WickedSkengMan 4»-ը, «Shut Up» երգի ստուդիական տարբերակի հետ միասին։ Թրեքը դեբյուտել է բրիտանական հիթ-շքերթի 18-րդ հորիզոնականին, դառնալով Stormzy-ի առաջին թոփ-40-ում ընդգրկված երգը և երբևիցե առաջին ֆրիսթայլ երգը, որն ներառվել է Մեծ Բրիտանիայի թոփ-40-ում։
2015 թվականի դեկտեմբերի 12-ին Stormzy-ն ելույթ է ունեցել «Shut Up» երգով բրիտանացի բռնցկամարտիկ Էնթոնի Ջոշուայի մուտքի ժամանակ՝ Դիլիան Ուայթի դեմ մարտում։ Ի սկզբանե, «Shut Up»-ը թողարկվել է որպես «WickedSkengMan 4» սինգլ մինի ալբոմի մի մաս 2015 թվականի սեպտեմբերին։ Այդ ելույթից հետո այն սկսել է ընգրկվել նաև iTunes-ի հիթ-շքերթների թոփ-40-ում։ Որպես արդյունք, Stormzy-ն արշավ է սկսել, որի նպատակը հիթ-շքերթի առաջին հորիզոնականն էր։ Արշավի շնորհիվ Stormzy-ն մեծ աջակցություն է ստացել և ընգրկվել UK Singles Chart-ի լավագույն տասնյակում՝ 8-րդ հորիզոնականում։
2016-այժմ․ Gang Signs & Prayer, Glastonbury փառատոն և Heavy Is the Head
2016 թվականի ապրիլին, Stormzy-ն թողարկել է «Scary» երգը մինչև նրա դադար վերցնելը։
Սոցիալական ցանցերին մի տարի դադար վերցնելուց հետո, Stormzy-ն վերադարձել է 2017 թվականի փետրվարին մի շարք բիլբորդ արշավներով, որոնք տարածվում էին #GSAP 24.02 հեշթեգի միջոցով։ Հայտարարվել է նոր ալբոմի մասին, որի անվանումը «Gang Signs & Prayer» էր։ Ալբոմը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 24-ին և 2017 թվականի մարտի 3-ին ալբոմը դեբյուտել է UK Albums Chart-ի առաջին հորիզոնականին։
Stormzy-ի հեդլայն հայտնվելը 2019 Glastonbury փառատոնի գլխավոր բեմին բարձր գնահատականներ է ստացել։ Ելույթին մասնակցել է նաև քաղաքական գործիչ Դևիդ Լամին, ով քննարկել է սևամորթ և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դերը բրիտանական քրեական արդարադատության համակարգում և «Vossi Bop»-ով հանդես գալու ժամանակ, Stormzy-ն ոգեշնչել է լսարանին կրկնել «Fuck the Government and fuck Boris» (անգլ. թարգմանաբար՝ «Գրողի ծոցը կառավարությունը և գրողի ծոցը Բորիսին»)՝ վերջինս հղում էր Լոնդոնի նախկին քաղաքապետ և ներկայումս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Շոուն ներառել է մի քանի հյուրերի մասնկացություն, օրինակ․ Black Ballet պարային խմբի և փոփ երգիչ Քրիս Մարտինի։ Stormzy-ն կրում էր Union Jack-ով բաճկոն, որի դիզայները Բենքսին էր։
Նա UK Singles Chart-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել երկու անգամ; առաջին անգամ որպես «Artists for Grenfell»-ի կազմում 2017 թվականի հունիսի 23-ին «Bridge Over Troubled Water»-ով, և երկրորդ անգամ՝ իր սեփական սոլո սինգլով՝ «Vossi Bop»-ով, որը շրջանցել է Թեյլոր Սվիֆթի«Me!» երգին՝ Բրենդոն Ուրիի մասնակցությամբ։ Stormzy-ն հետո թողարկել է «Crown», «Sounds of the Skeng» և «Wiley Flow» սինգլները, մինչև իր երկրորդ ստուդիական ալբոմի՝ «Heavy Is the Head»-ի թողարկումը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին։
Երաժշտական ոճ
Stormzy-ն նկարագրել է ինքն իրեն որպես «գրայմի երեխա», որի վրա ազդեցություն են ունեցել Wiley-ն և Skepta-ն, սակայն նաև նշել է այնպիսի R&B երգիչներին, ինչպիսիք են Ֆրենկ Օուշենը և Լորին Հիլը։
Քաղաքական ակտիվություն
2016 թվականի մայիսին Stormzy-ն աջակցել է լեյբորիտական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին։ The Guardian-ի հետ հարցազրույցում նա հայտնել է իր հիացմունքը Քորբինի ակտիվիզմով։
2017 թվականի սեպտեմբերին՝ Քորբինի կողմից ստանալով Տարվա սոլո արտիստ մրցանակը և GQ-ի կողմից՝ Տարվա մարդ մրցանակը, Stormzy-ն ասել է, որ Թերեզա Մեյն անգործությամբ է զբաղված։ Պահպանողական քննադատ Իայն Դեյլը տեղադրել է Stormzy-ին իր «100 ամենաազդեցիկ մարդիկ» ցանկի համար 100-ի տակ։
↑Beaumont-Thomas, Ben (2018 թ․ փետրվարի 21). «Stormzy asks 'Theresa May, where's the money for Grenfell?' at Brit awards». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին. «Theresa May, where's the money for Grenfell?" he asked the prime minister, adding that the government "just forgot about Grenfell, you criminals, and you got the cheek to call us savages, you should do some jail time, you should pay some damages, we should burn your house down and see if you can manage this.»