The Cosmos Rocks, Queen խմբի տասնվեցերորդ ստուդիական ալբոմը, որը լույս է տեսել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրոպայում և 2008 թվականի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Ամերիկայում։ Խմբի առաջին ալբոմը՝ 13 տարվա ընթացքում և միակը, որտեղ որպես վոկալիստ հանդես է եկել Փոլ Ռոջերսը։ Ալբոմի ստեղծման մասին խումբը հայտարարել է 2007 թվականին։ Այս ալբոմին է նվիրված խմբի շրջագայությունը, որը սկսվել է ալբոմի թողարկման հետ միաժամանակ։
Ստեղծման պատմություն
Խմբի հիմնական մասնակիցները՝ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը, ալբոմի համար գրել են ինը երգ, իսկ մյուս հինգը գրել է Փոլ Ռոջերսը։ Խմբի բասիստ Ջոն Դիքոնը, որը Ֆրեդի Մերկուրիի մահից հետո հեռացել է շոու-բիզնեսից, հրաժարվել է մասնակցել Queen + Paul Rodgers նախագծին։
Երբ Բոհեմյան ռապսոդիան Radio 1-ում ճանաչվել է բրիտանական ամենահաջողված երգը, Ռոջերը այդ մասին հայտնել է խմբի մասնակիցներին, և նրանք որոշել են վերադառնալ ստուդիա՝ ստուդիական նոր ալբոմը ձայնագրելու համար։ Նա նաև հայտարարել է, որ ալբոմը կթողարկվի 2008 թվականից ոչ շուտ։
Երգերի ցանկ
Սահմանափակ հրատարակություն DVD-ում
- «Reaching Out» (Hill/Black)
- «Tie Your Mother Down» (May)
- «Fat Bottomed Girls» (May)
- «Another One Bites the Dust» (Deacon)
- «Fire and Water» (Rodgers/Fraser)
- «Crazy Little Thing Called Love» (Mercury)
- «Teo Torriatte (Let Us Cling Together)» (May)
- «These Are the Days of Our Lives» (Queen)
- «Radio Ga Ga» (Taylor)
- «Can't Get Enough» (Ralphs)
- «I Was Born to Love You» (Mercury)
- «All Right Now» (Rodgers/Fraser)
- «We Will Rock You» (May)
- «We Are the Champions» (Mercury)
- «God Save the Queen» (ժողովրդական)
- «Japanese edition»-ը ներառում է աուդիո նյութ DVD-ի փոխարեն։
Երաժիշտներ
- Բրայան Մեյ՝ կիթառ, բաս կիթառ, վոկալ, ստեղնաշարային գործիքներ, piano
- Փոլ Ռոջերս՝ առաջատար վոկալ, բաս կիթառ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, piano, harmonica
- Ռոջեր Թեյլոր՝ հարվածային գործիքներ, դաշնամուր, վոկալ, ստեղնաշարային գործիքներ
- Թեյլոր Հոկինզ՝ բեք վոկալ «C-lebrity»-ում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ