«Together at Home» (նաև հայտնի է որպես «One World: Together at Home»,անգլ. թարգմանաբար՝ «Մեկ աշխարհ․ Միասին տանը»), Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Global Citizen ընկերության կողմից կազմակերպած վիրտուալ համերգների շարունակական շարք։ Հատուկ թողարկումն ուղղված է 2019-20 թվականների կորոնավիրուսի համավարակի ժամանակ սոցիալական հեռավորության պահպանման պրակտիկայի տարածմանը։
2020 թվականի ապրիլի 18-ին վեցժամյա նախնական շոուն հեռարձակվել է առցանց ռեժիմով՝ գլոբալ հեռուստատեսային հեռարձակման սկսվելուց անմիջապես առաջ։ Միջոցառման առցանց մասը ցուցադրվել է ՅուԹյուբով, դրա հաղորդավարներն էին դերասանուհի և ներկայացնող Ջամիլա Ջամիլը (առաջին ժամ), դերասան Մեթյու Մակքոնահին (երկրորդ ժամ), դերասանուհի Դանայ Գուրիրան (երրորդ ժամ), երգչուհիԲեքի Ջին (չորրորդ ժամ), դերասանուհի Լավերնա Քոքսը (հինգերորդ ժամ) և դերասան Դոն Չիդլը (վեցերորդ ժամ)։ Այն ներառել է մի շարք հայտնի արտիստների մանսակցությունները։
Հատուկ հեռուստատեսային թողարկումը «One World: Together at Home» անվանմամբ ստեղծվել է Global Citizen-ի և երգչուհի և երգերի հեղինակ Լեդի Գագայի միջև համագործակցությամբ։ Ամբողջ հավաքած գումարը փոխանցվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19 համերաշխության արձագանքման հիմնադրամը։ Ջիմի Ֆելոնը, Ջեյմս Քիմելը և Սթիվեն Քոլբերթը վարում էին շոուն, որը եթեր է թողարկել 2020 թվականի ապրիլի 18-ին։ Այն հեռարձակվում էր նաև մի շարք տարբեր հեռուստացանցերի, սթրիմինգային հարթակների և միջազգային հեռարձակող ցանցերի կողմից։ Մեծ Բրիտանիայում շոուի հաղորդավարներ էին Քլարա Ամֆոն, Դերմոթ Օ'Լիրին և Քլաուդիա Ուինքլմանը, և այն ցուցադրվում էր BBC One-ով։
Հատուկ հեռուստատեսային թողարկումն ԱՄՆ-ում հեռարձակվում էր NBC, ABC, CBS և The CW ալիքներով։ Այն նաև իսպանալեզու Univisión հեռուստացանցի եթերում էր։ Հատուկ թողարկումը նաև միացվել է ViacomCBS-ի (BET, CMT, Comedy Central, Logo TV, MTV, MTV2, MTV Classic, MTV Live Nick at Nite, Paramount Network, Pop, Tr3s, TV Land և VH1), NBCUniversal-ի (Bravo, E!, MSNBC, NBCSN, Syfy, Universo և USAA Network), Walt Disney Television-ի (Freeform և National Geographic), Katz Broadcasting-ի (Bounce TV և Laff), և Bloomberg Television-ի կողմից հիմնված ցանցերով և AXS TV-ով։ iHeartMedia-ն նույնպես մասնակցել է հեռարձակմանը։
Մեծ Բրիտանիայում BBC իր վրա է վերցրել One World: Together at Home-ի հեռարձակումը, որի եթերը կայացել է ապրիլի 19-ին՝ ժամը 7:15-ն BBC One-ով։
Միջազգային հեռաձակողներ
Աֆրիկա։ BET, Comedy Central, MTV Africa, MTV Base և Vuzu
Ալբանիա։ RTSH 2
Արգենտինա։ Telefe, Comedy Central, MTV, MTV Hits, Paramount Channel, VH1, VH1 HD, VH1 MegaHits, TNT, AXN, Sony Channel և National Geographic
Ավստրալիա։ Network 10, Seven Network, Nine Network] National Geographic, MTV Australia, E! և beIN Sports
Ավստրիա։ Comedy Central
Բելգիա։ Eén, Q2, MTV
Բոլիվիա։ TNT
Բրազիլիա։ Rede Globo, Multishow, Comedy Central, MTV, Paramount Channel, VH1 HD, VH1 MegaHits, TNT, AXN և Sony Channel
Բուլղարիա։ Nova
Կամբոջա։ beIN Sports
Կանադա։ CTV, CTV 2, Citytv, Global, CBC, Ici Radio-Canada Télé, ABC Spark, CP24, Much, MTV, National Geographic, TSN, Vrak, iHeartRadio Canada, Kiss Radio, Virgin Radio և CBC Music
Կարիբներ։ Digicel և TNT
Կենտրոնական Ամերիկա։ TNT, AXN և Sony Channel
Չիլի։ Chilevisión, TNT, AXN և Sony Channel
Կոլումբիա։ Caracol Televisión, Comedy Central, MTV, MTV Hits, Paramount Channel, VH1 HD, VH1 MegaHits, TNT, AXN, and Sony Channel
Չեխիա։ Prima Comedy Central
Դանիա։ TV 2 VH1 և Paramount Network
Արևելյան Թիմոր։ beIN Sports
Էկվադոր։ TNT
Եվրոպա։ EBU, MTV, VH1 և VH1 Classic
Ֆինլանդիա։ Yle TV2, Yle Areena և Paramount Network
Ֆրանսիա։ France 2, France 4, beIN Sports, BET, CStar, MTV, MTV Hits, W9, France Inter և RTL2
Գերմանիա։ ZDFneo, RTL, MTV և Comedy Central
Հոնկոնգ։ Joox, TVB Finance & Information Channel, Hong Kong International Business Channel և beIN Sports
Հունգարիա։ ,RTL Spike,, ,MTV և Comedy Central
Հնդկաստան։ AXN, Colors Infinity, Comedy Central, Sony Liv, Sony Pix և VH1
Ինդոնեզիա։ beIN Sports
Իսրայել։ MTV
Իտալիա։ Rai 1, Rai Radio 2, MTV,VH1, Comedy Central, MTV Music և National Geographic
Իռլանդիա։ RTÉ2 և RTÉ 2FM
Ճապոնիա։ Fuji TV
Լաոն։ beIN Sports
Մալայզիա։ beIN Sports
Մեքսիկա:Comedy Central, MTV, MTV Hits, Paramount Channel, VH1, VH1 HD, VH1 MegaHits, AXN և Sony Channel
Միջին Արևելք։ beIN Sports
Մյանմա։ Canal+ Gita
Նիդերլանդներ։ MTV
Նոր Զելանդիա։ beIN Sports և MTV
Նորվեգիա։ TV 2
Պարագվայ։ TNT
Պերու։ TNT
Ֆիլիպիններ։ beIN Sports
Լեհաստան։ Canal+, MTV, Paramount Channel and Comedy Central
Պորտուգալիա։ TVI
Ռումինիա։ MTV և Comedy Central
Ռուսաստան։ MTV
Սինգապուր։ MediaCorp Channel 5, meWatch.sg և beIN Sports
Հարավային Աֆրիկա։ Vuzu
Հարավային Կորեա։ SBS MTV և National Geographic
Հարավային Ասիա։ Comedy Central, MTV, Paramount Channel և National Geographic
Իսպանիա։ La 1 և MTV
Շվեդիա։ SVT1, TV4 և Paramount Network
Շվեյցարիա:MTV] և Comedy Central
Միացյալ Թագավորություն։ BBC One, Channel 5, MTV, MTV Music, Club MTV, MTV Hits, MTV Rocks, MTV Base և MTV OMG
Թաիլանդ։ beIN Sports
Թուրքիա։ National Geographic և beIn Sports
Արաբական Միացյալ Էմիրություններ։ Dubai TV
Ուրուգվայ։ TNT
Վենեսուելա։ TNT, AXN և Sony Channel
Վյետնամ։ K+ NS
Առցանց սթրիմինգ
Հատուկ թողարկումը նաև հայտնվել է մի շարք թվային հարթակների եթերում, ինչպիսիք են Alibaba-ն, Ֆեյսբուքը, Ինստագրամը, Apple-ը, Prime Video-ն, Tencent-ը, Tencent Music-ը, Roblox-ը, Tidal-ը, TuneIn-ը, Twitch-ը, Թվիթթերը, Yahoo!-ն և ՅուԹյուբը։