Ubisoft Chengdu | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | սեպտեմբեր 2007 |
Վայր | Չենդու, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 420 մարդ |
Մայր ընկերություն | Ubisoft |
Կայք | ubisoft.com.cn |
Ubisoft Chengdu, չինական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Համարվում է Ubisoft ընկերության դուստր ընկերությունը։
Ubisoft Chengdu տեղակայված է Չենդու քաղաքում, տեղակայված է Չինաստանի հարավարևմտյան մասում։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականի սեպտեմբերին, դառնալով Ubisoft ֆրանսիական ընկերության երկրորդ մասնաճյուղը բացված Չինաստանում, առաջինը՝ Ubisoft Shanghai-ին բացվել է 1996 թվականին։
Ընկերության ղեկավար նշանակվեց Ռիչարդ Ցաո Ցզյանվեյը, ով մինչ այդ գլխավորել Շանհայում տեղակայված մասնաճյուղը։ Ցաուի կարիերան այս ոլորտում սկսել է Microsoft Game Studios-ում, որի կազմում նա մասնակցել է Dungeon Siege և Mech Warrior 4 խաղերի մշակմանը, ավելի ուշ նա Crytek ընկերության կազմում մասնակցեց Far Cry և Crysis խաղերի մշակմանը։
2010 թվականի հունիսին թողարկվեց ընկերության առաջին խաղը, որի մշակման գործում մասնակցություն է ունեցել նաև Ubisoft Montreal ընկերությունը, խաղը կրում էր Scott Pilgrim vs. the World: The Game անվանումը։ Այս նախագծի մասին առաջին անգամ հայտարարությունը արվել է 2009 թվականի Comic Con 2009 ցուցահանդեսին, սակայն այդ ժամանակ հստակ չնշվեց այս մասնաճյուղերի անուները, որոնք մասնակցելու են խաղի մշակմանը։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
{{cite web}}
: Invalid |url-status=unknown-host
(օգնություն)