Ubisoft Vancouver | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2006 |
Վայր | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Երկիր | Կանադա |
Մայր ընկերություն | Ubisoft |
Կայք | ubi.com |
Ubisoft Vancouver, ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշամամբ։ Տեղակայված է Վանկուվեր քաղաքում (Կանադա), համարվում է ֆրանսիական Ubisoft ընկերության դուստր ընկերությունը։
Ubisoft Vancouver-ը սկզբնական շրջանում կրել է Action Pants Inc. անվանումը, և հիմնադրվել է 2006 թվականին EA Canada-ի նախկին երեք աշխատակիցների՝ Սայմոն Էնդրյուսի, Նիկ Պալմերի և Օմար Ալ-Կաֆայի կողմից։
2009 թվականի փետրվարի 3-ին հայտարարվեց, որ Ubisoft ընկերությունը գնում է Action Pants Inc-ի կողմից, և անվանափոխվեց դառնալով Ubisoft Vancouver։ Այդպիսով Ubisoft Vancouver-ը դարձավ ընկերության երրորդ ենթաբաժինը Կանադայում (Ubisoft Montreal (2006 թվական) և Ubisoft Quebec (2005 թվական))։ Ընկերությունը հիմնականում զբավում է խաղային համակարգերի համար նախատեսված խաղերի մշակմամբ։
Ընկերության կողմից մշակված առաջին խաղը թողարկվեց 2009 թվականի նոյեմբերի 3-ին։ Խաղը կրում էր Academy of Champions: Soccer անվանումը և նախատեսված էր Wii խաղային համակարգերի համար։ Երկրորդ խաղը թողարկվեց 2010 թվականի հունիսի 1-ին, նախատեսված էր Xbox 360 և PlayStation 3 խաղային համակարգերի համար, կրում էր Pure Futbol անունը։