United Front Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2007 |
Վայր | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Երկիր | Կանադա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | unitedfrontgames.com |
United Front Games, կանադական մասնավոր ընկերություն, որի գլխավոր գրասենայկը տեղակայված է Վանկուվերում, զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ United Front Games աշխատել են EA Black Box, Rockstar Vancouver, Radical Entertainment և Volition, Inc-ի նախկին աշխատակիցներ, ովքեր զբաղվում են բաց աշխարհով խաղերի մշակմամբ։ Ընկերությունը փակվեց 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։
United Front Games ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերության առաջին խաղը դարձավ ModNation Racers-ը, որն իրենից ներկայացնում է ավտոմրցարշավ, որն անց է կացվում խաղացողների կողմից մշակված դաշտերում։ Խաղի մշակումը սկսել է 2008 թվականին, իսկ խաղը թողարկվել է 2010 թվականի մայիսին՝ PlayStation 3 և PlayStation Portable-ի համար։ PlayStation Portable-ի համար նախատեսված տարբերակը մշակվել է SCE San Diego Studio-ի կողմից, իսկ երկու տարբերակների համար նախատեսված խաղերը հրապարակվել է Sony Computer Entertainment-ի կողմից։
2012 թվականի օգոստոսի 14-ին թողարկվեց Sleeping Dogs խաղը, որն իրենից ներկայացնում էր True Crime-ի շարունակությունը։ 2012 թվականի նոյեմբերին կայացավ LittleBigPlanet Karting խաղի թողարկումը, որը մշակվել է Media Molecule-ի հետ համագործակցության արդյունքում։
2016 թվականի հոկտեմբերի 17-ին ստուդիան հայտարարեց փակման մասին։
Անվանում | Թողարկման տարեթիվ | Պլատֆորմ | Metacritic-ի գնահատական |
---|---|---|---|
ModNation Racers | 2010 | PlayStation 3 | 82/100 |
Sleeping Dogs | 2012 | PlayStation 3, Xbox 360, Windows | 83/100 (PS3), 81/100 (ԱՀ) 80/100 (Xbox 360) |
LittleBigPlanet Karting | 2012 | PlayStation 3 | 73/100 |
Tomb Raider: Definitive Edition | 2014 | Xbox One | 86/100 |
Halo: The Master Chief Collection | 2014 | Xbox One | 85/100 |
Disney Infinity 3.0 — Marvel Battlegrounds | 2016 | PlayStation 3, PlayStation 4, Windows, Wii U, Xbox 360, Xbox One | 80/100 |
Triad Wars | Չեղարկված | Windows | — |
Smash + Grab | Չեղարկված | Windows | — |