«Venus» | |
---|---|
Shocking Blue?ի երգը | |
Ժանր | փոփ երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 186 վայրկյան |
Հեղինակ | Robbie van Leeuwen? |
Կոմպոզիտոր | Robbie van Leeuwen? |
Venus (, հայերեն՝ Վեներա), Shocking Blue խմբի At Home ալբոմի (1969 թվականին) երգն է։ ՌԴ-ում և ԽՍՀՄ նախկին երկրների մեծամասնությունուն երգը հայտնի է եղել որպես «Шизгара» (կնկներգից առաջին բառերի հնչողությամբ՝ անգլ.՝ She's got it)։
«Venus»-ը համարվում է խմբի ամենահայտնի երգը։ 1970 թվականի փետրվարի 7-ին այն առաջի տեղն էր զբաղեցնում Billboard Hot 100 չարթում։ Այդ նույն թվականին էլ ամերիկյան և հինգ եվրոպական չարթերում (Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա) զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 1970 թվականի մարտին ամերիկյան երաժշտական Cash Box ամսագիրը գրում էր․ «Սիրո աստվածուհի Վեներան առանձնահատուկ գեղեցկություն ուներ, բայց, հավանաբար, երբեք այնքան հայտնի չէր, որքան վերջին ամիսներին՝ ի շնորհիվ «Shocking Blue» միլիոնավոր բեսթսելլերի»։
Կիթառների շատ ռիֆերը, ակորդները, ռիթմը, վերադաշնակավորման այլ տարրեր փոխառվել են Սթիվեն Ֆոսթերի «Oh! Susanna» երգի մշակումից, որը թողարկվել է 1963 թվականին The Big 3-ի կողմից որպես «Banjo Song», Shocking Blue-ի երգը ձայնագրելուց վեց տարի առաջ։ Վան Լևենի խոսքով՝ «Վեներան» գրվել է այս ձայնագրության ազդեցության տակ։
Այնուհետև երգը բազմիցս հնչել է տարբեր ֆիլմերում, հեռուստատեսային հաղորդումներում և գովազդներում։
Շաբաթական չարթեր․ 1970 թվականին՝
Դիրքեր | Երկիր |
---|---|
1 | Բելգիա |
1 | Շվեյցարիա |
2 | Ավստրիա |
2 | Գերմանիա |
2 | Նիդերլանդներ |
2 | Նորվեգիա |
Տարեկան չարթեր․
Չարթ (1970 թվական) | Դիրքեր |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100 Singles) | 33 |
Թողարկվել են երգի բազմաթիվ քավեր տարբերակներ։ Այն կատարել է նաև Օլգա Սաբովան, Bananarama, Stars on 45, Ջենիֆեր Լոպեսը, Exilia, Zucchero, Seduced, էստոնիայի խմբեր՝ Մյուզիկ Սեյֆ և Ultima Thule, ռուսական խմբեր՝ «Բարև, երաժշտություն», «Բժիշկ Վաթսոն», «Մոնղոլ Շուուդան», «Երազել», «Ռանետկի», «Ուրախ նկարներ» և այլ կատարողներ։
Մեղեդու կիթառի կորուստը հնչում է Arabesque խմբի «Dancing In The Fire Of Love» կոմպոզիցիայում (City Cats ալբոմ 1979 թվականին)։
|