Visceral Games

Visceral Games
Տեսակտեսախաղեր մշակող, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1998
ՎայրՌեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
ՍեփականատերElectronic Arts
Կայքvisceralgames.com

Visceral Games, (ավելի վաղ ժամանակում հայտնի է եղել ինչպես՝ Redwood Shores), համակարգչային խաղեր մշակող ստուդիա։ Ստուդիային հայտնություն է բերել Dead Space սարսափ ժանրի խաղը։

2017 թվականի հոկտեմբերի 17-ին Electronic Arts-ը հայտարարեց ստուդիայի փակման մասին։

Պատմություն

EA Redwood Shores

Սկզբնական շրջանում խաղային ստուդիան EA Games հրատարակության մասն էր կազմում։ 1998 թվականին ստուդիան դարձավ առաջին մասնաճյուղ ստանալով EA Redwood Shores անունը։

Ստուդիաի առաջին նախագիծը եղել է Future Cop: LAPD խաղը, որը թողարկվել է 1998 թվականին։ Ստուդիաի հաջորդ խաղերը թողարկվել են հայտնի սպորտային կամ կինոմատոգրաֆիկական ֆրանշիզների հիման վրա հատու լիցեզիայի միջոցով, օրինակ PGA Tour սպորտային խաղը կամ խաղերը որոնք թողարկված են Ջեյմս Բոնդի ֆիլմերի հիման վրա։

Visceral Games

Dead Space խաղը հաջող ընդունվելուց հետո ստուդիան հնարավորություն ստացավ փոխել անունը Visceral Games 2009 թվականի մայիսին։

Առաջին խաղից հետո թողարկվեցին խաղի մի ևս մի քանի մասերը՝ Dead Space: Extraction (2009), Dead Space 2 (2011) և Dead Space 3 (2013)։ Երրորդ մասը ավելի անհաջող էր, պատճառը այն էր, որ կար ոճային փոփոխություն՝ սարսափ ժանրից խաղը փոխվել էր ավելի շատ հրաձգային խաղի։

Վերջին տարիներ

2013 թվականին ստուդիաի համար ոչ շատ լավ տարիներ էին։ Dead Space 3-ի անհաջող մեկնարկից հետո EA-ը ծրագարավորողներին վստահեց Battlefield խաղի մշակումը, որը հայտնի էր իր բազմամարդ ռեժիմով։ Առաջին դեմքից հրաձգության անցում կատարելի ոչ բոլորի սրտով էր, սակայն ղեկավարները դիտում էին սա որպես հնարավրություն ստուդիան պահելու համար։ Visceral Games-ը բաժանվեց երկու թիմի՝ առաջինը կատարում էր Battlefield Hardline թողարկման պատրաստությունները, մյուսը որտեղ մնացել էին քիչ մասնակիցներ զբաղվում էին Jamaica նախագծով։ 2013 թվականի հոկտեմբերին Ubisoft թողարկեց նույնպես ծովահենների մասին պատմող Assassin’s Creed IV: Black Flag խաղը, որն էլ պատճառ հանդիսացավ Jamaica նախագծի փակման համար։

2012 թվականին Disney-ը գնեց Lucasfilm-ը, «Աստղային պատերազ»-ի ֆրանշիզի հետ միասին, ինչն էլ բերեց յուրահատուկ փոփոխությունների խաղային արդյունաբերության մեջ։ 2014 թվականին ստուդիան սկսեց Battlefield Hardline խաղի մշակումը, որի համար պահանջվեց ստուդիաի ռեսուրսների մեծ մասը։

«Աստղային պատերազմ» նախագիծը, որը ստացել էր Yuma կոդային անունը, ղեկացարում էր դիզյներ Էմի Հեննիգը, ով աշխատել էր նաև Uncharted-ի վրա։ Սակայն նախագծի մշակումը դադարեցվեց մի քանի պատճառներով՝ բացակայում էր անհրաժեշտ ռեսուրսները, գլխավոր նախագծի հետ վիճաբանությունները և այլն։ Սակայն Electronic Arts-ը արդեն չէր հավատում Yuma-ի հաջողությանը, և լուծարումը դարձավ ակնհայտ։

2017 թվականի հոկտեմբերի 17-ին Electronic Arts-ը պաշտոնապես հայտարարեց ստուդիաի փակման մասին։ Պատճառ հանդիսացավ Ragtag նախագծի թեստավորման փուլից ստացված բացասական ակնարկները։ Աստղային պատերազմի նախագիծը փոխանցվեց EA Vancouver-ին։

Ծանոթագրություններ

  1. McWhertor, Michael (4 мая 2009 года). «Dead Space Devs Change Their Name To Visceral Games» (անգլերեն). Kotaku.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. Dead Space (X360) Արխիվացված 2010-03-04 Wayback Machine Metacritic
  3. UPDATE ON THE VISCERAL STAR WARS PROJECT
  4. McWhertor, Michael (2009 թ․ մայիսի 4). «Dead Space Devs Change Their Name To Visceral Games». Kotaku. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. McCarthy, Caty (2017 թ․ հոկտեմբերի 19). «The Rise and Fall of Visceral Games». US Gamer. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Paget, Mat (2017 թ․ հունվարի 15). «How Resident Evil 4 turned System Shock 3 into Dead Space». PC Gamer. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «EA: Crysis 3 and Dead Space 3 did not meet expectations». GameSpot. 2013 թ․ մայիսի 7. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  8. Schreier, Jason (2017 թ․ հոկտեմբերի 27). «The Collapse Of Visceral's Ambitious Star Wars Game». Kotaku. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. EA CEO says Visceral closure and 'Ragtag' cancellation wasn’t about single vs. multiplayer
  10. «A закрыла Visceral Games — студию, ответственную за Dead Space (+ новой игрой по Star Wars теперь занята другая команда)». Riot Pixels. 18 октября 2017 года. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ