WayV

WayV
Ժանրերհիփ հոփ, mandopop?, C-pop և ռիթմ էնդ բլյուզ
ԼեյբլS.M. Entertainment
Կայքsmtown.com/artist/musician/10697
 WayV Վիքիպահեստում

WayV, չինական բոյբենդ և NCT հարավկորեական բոյբենդի չորրորդ ենթաբաժինը, կազմավորված 2019 թվականին S.M. Entertainment ընկերության կողմից և իրենց չինական գործընկերոջ Label V-ի կողմից։ Կազմում մտնում են 7 մասնակից․ Կուն, Թեն, Վին Վին, Լուկաս, Հենդերի, Սիաոջուն և Յան Յան։ Դեբյուտը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 17-ին սինգլային ալբոմով The Vision։ SM-ը առաջին անգամ հայտարարել է չինական բոյբենդ ստեղծելու մասին 2018 թվականի օգոստոսի 13-ին NCT-ի Twitter-ից անվանելով ծրագիրը NCT China։ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարվել է, որ կազմում կան 7 մարդ, որոնք դեբյուտելու են ինչպես WayV 2019 թվականի հունվարին չինական Label V-ի տակ։

Կարիերա

2016-2018 պրեդեբյուտ

2016 թվականի հունվարին S.M. Entertainment ընկերության ղեկավար Լի Սումանը հանդես է գալիս պրեզենտացիայով SM Coex Artium-ին «SMTOWN: New Culture Technology 2016» անվանումով, որտեղ առաջին անգամ են պատմում ընկերության պլանների մասին նոր բոյբենդի մասին, ենթախումբ NCT-ի մասին, որի մասնակիցները կարող են առաջ գնալ ամբողջ աշխարհի տարբեր երկրներում։

WayV-ի երեք նոր մասնակիցները՝ Սիաոջունը, Հենդերին և Յան Յանը ներկայացված են եղել 2018 թվականի հուլիսի 17-ին, որպես SM Rookies 2018-ի սովորողներ։ Մնացած մասնակիցները արդեն առաջ էին գնում NCT-ի յունիթներում։ Թենը դեբյուտում էր արդեն առաջին յունիթի՝ NCT-U-ի կազմում 2016 թվականի ապրիլի 10-ին։ 2016 թվականի հուլիսի 7-ին Վին Վինը դեբյուտում էր NCT-127-ի յունիթի կազմում։ Լուկասը դեբյուտում էր NCT-U-ի կազմում 2018 թվականի փետրվարի 18-ին։ Կունը եղել է NCT-2018-ի յունիթի մասը, որը կազմված էր NCT-ի բոլոր մասնակիցներից։

Դեկտեմբերի 31-ին SM Entertainment-ը ներկայացնում է NCT-ի չորրորդ յունիթը՝ WayV (威神V, WeiShenV)։

2019 դեբյուտ The Vision-ի, Take Off-ի և Take Over the Moon-ի հետ

2019 թվականի հունվարի 17-ին կայանում է WayV-ի դեբյուտը սինգլային ալբոմ The Vision-ի հետ։ Վերնագիր երգերը՝ «Regular»-ը և «Come Back»-ը NCT-127-ի յունիթ երգերի չինական թարգմանություններն են հանդիսանում։ Հունվարի 24-ին անցկացվում է WayV-ի «Dream Launch»-ի տեսահոլովակի պրեմիերան։

Մայիսի 9-ին տեղի է ունենում Take Off առաջին մինի-ալբոմի թողարկումը։ Հենց այդ օրն էլ WayV-ն ելույթ են ունենում Նանկինեի ասուլիսում մինի-ալբոմի թողարկման առթիվ։ Միանգամից թողարկումից հետո ալբոմը գրավում է առաջին տեղը iTunes-ի 30 երկրներում։ Այդպես WayV-ն դառնում է առաջին և միակ չինական խումբ, ովքեր դեբյուտել են iTunes-ի համաշխարհային երաժշտական աղյուսակի առաջին տողում։

Հոկտեմբերի 29-ին WayV-ն թողարկում են իրենց երկրորդ մինի-ալբոմը Take Over the Moon-ը վերնագրային երգ «Moonwalk»-ով։ Նրանք դարձան առաջին և միակ չիանական խումբը, ովքեր ներկայացրեցին իրենց ալբոմը iTunes Worldwide-ի չարտերի առաջին տողում։ WayV-ն ունեցել է իր առաջին շոուքեյսը ալբոմի համար Music Champion շոուին Հոկտեմբերի 30-ին, որտեղ նրանք կատարեցին «Moonwalk»-ը։ Նոյեմբերի 5-ին թողարկեցին «Love Talk»-ի անգլերեն վերսիան, որպես ալբոմի երկրորդ սինգլ։

Մասնակիցներ

  • Կուն (կոր․ 쿤), իրական անուն Ցյան Կուն (չին․ավանդ․ 錢坤, հեշտ. 钱坤, փինյին։ qián kūn)։ Ծնվել է 1996 թվականի հունվարի 1-ին Չինաստանի Ֆուցզյան նահանգում։ ներկայացվել է, որպես SM Rookies նախագծի մասնակից 2015 թվականին։ Համարվում է WayV-ի լիդերը և զբաղեցնում է խմբի գլխավոր վոկալիստի կարգավիճակը։
  • Թեն (կոր. 텐), իրական անուն Չիթթափոն Լիչայափորնկուլ (թայ. ชิตพล ลี้ชัยพรกุล), չինարեն անուն Լի Յունցին (李永钦)։ Ծնվել է 1996 թվականի փետրվարի 27-ին Բանգկոկում, Թայլանդ։ 2011 թվականին հաղթել է "Teen Popstar" տիտղոսը տաղանդների շոուին։ Միացավ S.M.-ին S.M.-ի համաշխարհային ունկնդրումի միջոցով 2013 թվականին։ Դեբյուտել է NCT-U-ի կազմում 2016 թվականի ապրիլի 10-ին։ 2017 թվականին մրցանակ է ստացել Թաիլանդի «Տարվա մարդ» նոմինացիայում։ 2019 թվականի հունվարի 17-ին դեբյուտում է WayV-ում, որովհետև նրա բարեկամները ունեին չինական արմատներ։ Խմբում զբաղեցնում է վոկալիստի, ռեփերի և պարողի դիրքը։
  • Վին Վին (կոր. 윈윈), իրական անուն Դոնգ Սիչենգ (չին. 董思成, փինյին։ dǒng sīchéng)։ Ծնվել է 1997 թվականի հոկտեբերի 28-ին Չինաստանի Ճժեյծիան նահանգում։ Ներկայացվել է, որպես Sm Rookies ծրագրի մասնակից 2016 թվականին։ Համարվել է NCT-U և NCT-127 յունիթների մասնակից, բայց վերջնական առաջ է գնում WayV-ում, որպես ռեփեր և պարող։
  • Լուկաս (կոր. 루카스), անունը կանտոնեզում Ուոն Յուկհեյ, անունը պուտունգուայում Հուան Սույսի (չին. 黃素熙)։ Ծնվել է 1999 թվականի հունվարի 25-ին Հոնգ Կոնգում, չինացի և թայլանդցի ծնողներից։ Միացել է S.M. Entertainment-ին 2015 թվականին, որպես մոդել SM Global Audition-ում։ 2016 թվականի ապրիլին ներկայացվել է, որպես SM Rookies ծրագրի մասնակից։ 2018 թվականին դեբյուտել է NCT-U-ի կազմում և 2019 թվականի հունվարի 17-ին WayV-ում, որպես ռեփեր և պարող։
  • Սիաոջուն (կոր. 소준), իրական անուն Սիաո Դեջուն (չին. ավանդ. 肖德俊)։ Ծնվել է 1999 թվականի օգոստոսի 8-ին Դունգունաում, նահանգ Գուանդուն, Չինաստան։ Ներկայացվել է, որպես SM Rookies ծրագրի մասնակից 2018 թվականի հուլիսի 17-ին։ Խմբում գրավում է վոկալիստի դիրքը։
  • Հենդերի (կոր. 헨 더리), Հուան Գուանհեն, անունը կանտոնեզում Վոն Կունհան (չին. 黄冠亨)։ Ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 28-ին Մակաոում, Չինաստան։ Ներկայացվել է, որպես SM Rookies ծրագրի մասնակից 2018 թվականի հուլիսի 17-ին։ Խմբում գրավում է ռեփերի և պարողի դիրքը։
  • Յան Յան (կոր. 양양), իրական անուն Լիու Յանյան։ Ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին Թայվան կղզում, բայց հետո նրա ընտանիքը տեղափոխվում է Դյուսելդորֆ, Գերմանիա։ Հանդիսանում է էթնիկական չինացի Գերմանիայից, ունի թայվանական և գերմանական քաղաքացիություն։ Միացել է S.M. Entertainment-ին 2016 թվականին։ Ներկայացվել է, որպես SM Rookies ծրագրի մասնակից 2018 թվականի հուլիսի 17-ին։ WayV-ի մակնեն, խմբում գրավում է ռեփերի և պարողի դիրքը։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • TBA (2020)

Մինի-ալբոմներ

Ֆիլմագրություն

Զվարճալի շոու

Տարի Անվանում Ալիք Մասնակիցներ
2019 Dream Plan Ամբողջ կազմը

Մրցանակներ և նոմինացիաներ

Տարի Մրցանակ Կատեգորիա Նոմինանտական աշխատանք Արդյունք Հղում
2019 21st Mnet Asian Music Awards Ամենալավ նոր ազիատական արտիստ Չկա տվյալ Հաղթանակ

Ծանոթագրություններ

  1. «SMTOWN on Twitter: "In the second half of the year, NCT DREAM, NCT 127, and NCT China(working title) to take the stage!». Twitter. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «SM's neo-boy band 'NCT U' to launch this week». Yonhap. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «NCT Unveils 3 New Members; JUNGWOO, KUN and LUCAS!». SBS News. 2018 թ․ նոյեմբերի 23.
  4. Herman, Tamar. «WayV Represents SM Entertainment's Goals For Global Dominance Through Cultural Technology». Forbes. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  5. «WayV drop a teaser image for the 1st mini album 'Take off'». allkpop. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  6. «Watch: WayV Conquers Outer Space In "Moonwalk" Comeback MV». Soompi (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «WayV Want to Hear Some 'Love Talk' On New English Single: Watch». 2019 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «WayV» հոդվածին։